Լանգոբարդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լանգոբարդներ (լատին․՝ langobardī «երկարամորուսներ»[1]), հին գերմանական ցեղ։

Իտալիան լանգոբարդների օրոք

Լանգոբարդների ծագումը և պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանգոբարդների ծագման մասին պատմող աղբյուրներից մեկը անհեղինակ «Լանգոբարդների ցեղի ծագումը» շարադրանքն է, որն օգտագործել է Պավել Դիակոն իր «Լանգոբարդների պատմությունը» գործը գրելու ժամանակ։ Համաձայն լեգենդի, որը նկարագրվում է աշխատությունում, ցեղի անունը տվել է Օդինը, իսկ նրա կինը՝ Ֆրեյան, ասում էր, թե կռվից առաջ լանգոբարդների կանայք իրենց մազերը այնպես էին փաթաթում դեմքին, որ հեռվից թվա՝ նրանք մորուքներով տղամարդիկ են։ Նշվում է նաև, որ լանգոբարդները կրում էին «վինիլներ» անվանումը և ապրում էին «Սկադան»[2] կղզում։

Հնէաբանների կարծիքով լանգոբարդները սկզբից ապրել են Բարդենգայում՝ Ստորին Էլբայի ձախ ափում։ 5-րդ դարի նախաշեմին, արտագաղթելով հարավ, մուտք են գործում Նորիկ, որտեղ ընդունում են արիականություն, ինչով պաշտոնապես համարվում են Հռոմեական կայսրության մաս և դաշնակից[3]։

508 թվականին, հերուլների դեմ երկրորդ պատերազմի ժամանակ ոչնչացրեցին իրենց պետությունը՝ Մարավիան[4], իսկ 526 թվականին հեպիդների ցեղը, զբաղեցնելով Պանոնիան (Հունգարիայի արևմտյան մասը)։ 568 թվականին, Ալբոինի գլխավորությամբ, լանգոբարդները ներխուժեցին Իտալիա, նվաճեցին երկրի հյուսիսային մասը (ներկայիս Լոմբարդիա), որտեղ և հիմնեցին Լանգոբարդյան թագավորությունը՝ Պավիա մայրաքաղաքով։

Լանգոբարդան օրենսգիրքը («Էդիկտ») թարգմանվում է լատիներեն (առաջին անգամ ընդունվում է 644 թվականին, հետագայում վերանայվել է)։ Արքա Աուտարի (584-590 թվականներ) արքայատոհմի վերացումից հետո բավարական կայսր Լիուտպրանդայի (713-744 թվականներ) դստեր՝ Թեոդելինդայի ժամանակ հզորացավ լանգոբարդների իշխանությունը։ Սակայն, Հռոմի պապը կարողացավ Իտալիայում կանգնեցնել լանգոբարդներին և հաջողությամբ խանգարեց նրանց՝ ֆրանկների օգնությամբ, որոնք ցանկանում էին միանալ պետությանը։

Այստուլֆը (740-756 թվականներ) չկարողացավ գրավել Հռոմը, քանի որ խառնվեց ֆրանկական արքա Պիպին Կարճահասակը (754-755 թվականներ)։ Նրա որդեգիրը Դեզիդերին (756-774 թվականներ) 774 թվականին հանձնվեց Կառլոս Մեծին՝ Պավիայի յոթամսյա պաշարումից հետո։ Լանգոբարդների պետությունը միավորվեց ֆրանկականին։ Լանգոբարդների մասին հիշատակվում են Պավել Դիակոնի պատմություններում, ինչպես նաև հիշատակվում են «Ոսկե լեգենդը» գրքում (լատին․՝ Legenda Aurea

Լանգոբարդների արքաները Իտալիայի գրավումից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իբոր և Այո (ենթադրաբար 4-րդ դարի երկրորդ կես)
  • Ագիլմունդ (4-րդ դարի վերջից-5-րդ դարի սկիզբ)
  • Լամիսսո (5-րդ դարի սկիզբ)
  • Լետ (առաջին կեսից-մինչև 5-րդ դարի կեսերը)
  • Ալդիխոկ (5-րդ դարի երկրորդ կես)
  • Գոդեխոկ (470-489 թվականներ)
  • Կլաֆֆո (5-րդ դարի վերջ)
  • Տատո (մոտավորապես մինչև 511 թվական)
  • Վախո (511-540 թվականներ)
  • Վալտարի (540-546 թվականներ)
  • Աուդոին (546-566 թվականներ)
  • Ալբիոն (566-572 թվականներ)` Իտալիայի լանգոբարդ առաջին արքան։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bruckner, Wilhelm. Die Sprache der Langobarden. s, 30-33.
  2. Paulus Diakonus. Geschichte der Langobarden. Essen. Phaidon, 1987.
  3. Լանգոբարդներ // Պատմական բառարան
  4. Troels Brandt (Т. Брандт). The Heruls Արխիվացված 2013-09-26 Wayback Machine, 2013.
  5. Lot, Ferdinand (1931). The End of the Ancient World and the Beginnings of the Middle Ages. London.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պավել Դիակոն։ «История лангобардов». Լատինական միջնադարյան գրականություն 4-9-րդ դարեր Թարգմանություն։ Тhietmar, 2002 թվական
  • Կուդրյացև Պ.Ն. Իտալիայի ճակատագիրը Արևմտյան Հռոմեական կայսրության կործանումից մինչև վերականգնումը Կարլոս Մեծի կողմից, 1850 թվական
  • Շերվուդ Է.Ա. Լանգոբարդների օրենքները. հին գերմանական ցեղի սովորական իրավունք 1992 թվական
  • «Երկարամազ արքաների պատմությունը» Թարգմանությունը Ն. Գորելով 2004 թվական
  • Կոբիչև Վ. Պ. Սլովենացիների նախահայրենիքի որոնումներով 1973 թվական

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]