Ավարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ավարներ (այլ կիրառումներ)
Ավարներ
Ընդհանուր քանակ

մոտ 1.205.000 մարդ

Բնակեցում
Ռուսաստան Ռուսաստան 912.090
Դաղստան Դաղստան 850.011
Ադրբեջան Ադրբեջան 49.800-160.000
Թուրքիա Թուրքիա 53.000
Վրաստան Վրաստան մոտ 12.000
Ուկրաինա Ուկրաինա մոտ 15.500
Ղազախստան Ղազախստան 52.200
Լեզու(ներ)
Ավարերեն
Հավատք(ներ)
Սուննի իսլամ

Ավարներ (ավար․` аварал;магIарулал)` Կովկասի ժողովուրդներից մեկը, որը բնակվում է լեռնային Դաղստանի արևմտյան մասում և մասամբ Ադրբեջանական ԽՍՀ-ում։ Ավարների թիվը 396 հազար է (1970)։ Լեզուն ավարերենն է։

Հնուց ի վեր ավարները ապրել են լեռնային Դաղստանում, արևելյան Վրաստանում և հյուսիսային Ադրբեջանում։ Այդ տարածքը անվանում են Ավարստան։ Այսօրվա Դաղստանի քանաքով ամենամեծ ժողովուրդն է։

Բնակության տարածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղեցնում են լեռնային Դաղստանի մեծագույն մասը, ապրում են նաև հանրապետության հյուսիսային (դաշտային) հատվածում։ Ադրբեջանում ավարները ապրում են հիմնականում Բալականի և Զաքաթալայի շրջաններում, որտեղ 1999 թ.-ի դրությամբ հասնում էին 49,800 մարդու։ ՌԴ-ում ապրում են նաև հարևան Չեչնիայում, Կալմիկիայում։

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայր լեզուն հանդիսանում է ավարերենը, որը պատկանում է հյուսիս-կովկասյան ընտանիքի նախ-դաղստանյան լեզվախմբին։ Ավարերենը այսօր հանդիսանում է մեռյալ Ալարոդյան լեզվական աշխարհի կենդանի շարունակությունը։ Լավ են տիրապետում ռուսերենին և կումիկերենին (Դաղստանի ավարները), թուրքերենին (Թուրքիայի ավարները), ադրբեջաներենին (Ադրբեջանի ավարները

Հավատք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավատացյալները հիմնականում դավանում են իսլամը (սուննի ճյուղը)։ Հայտնի է նաև, որ 6-13 դարերում ավարյան Սարիր պետությունը եղել է քրիստոնյա երկիր։ Հավատացյալ ավարները մուսուլման-սունիներ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png