Կարոլինգյան արվեստ
Կարոլինգյան արվեստ, Կարլոս Մեծի կայսրության և Կարոլինգների թագավորական դինաստիայի թագավորությունների ( 8-10-րդ դարեր) արվեստը։ Ծաղկման է հասել «Կարոլինգյան վերածննդի» շրջանում 8-9-րդ դարերում, հիմնականում Ֆրանսիայում և Գերմանիայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարոլինգներ (ուշ լատիներեն Carolingi, ֆրանսերեն Carolingiens, գերմաներեն Karolinger), թագավորական և կայսերական դինաստիա |Ֆրանկական պետությունում։ Անվանումը՝ Կարլոս Մեծի անունից։ Կարոլինգների դինաստիան հաջորդել է Մերովինգներին (751 թվականիցից) և թագավորել մինչե 10 -րդ դարը։ Կարոլինգները հզորության գագաթնակետին հասան Լորշի (Գերմանիա) մենաստանի դարպասը վերդարպասյա մատուռով (մոտ 774 թվական) «Մարկոս ավետարանիչ», մանրանկար «էբբոյի Ավետարան»-ից (մոտ 816–835 թվականներ, Քաղաքային գրադարան, էպերնե, Ֆրանսիա) Ախենի կապելլայի (մինչն 798–805 թվականները) ներսը Կարլոս Մեծի օրոք, որն իրեն ենթարկեց գրեթե ամբողջ Արևմտյան Եվրոպան։ Նրան հաջորդեց որդին՝ Լյուդովիկոս Բարեպաշտը (թագավորել է 814–840 թվականներին)։ 843 թվականի Վերդենի պայմանագրով կայսրությունը բաժանվեց Լյուդովիկոս Բարեպաշտի որդիների՝ Լոթարի, Լյուդովիկոս Գերմանացու և Կարլոս ճաղատի միջև։ Կարլոս III Հաստամարմինը (կայսր 881–887 թվականներին) կարճ ժամանակով վերամիավորեց կայսրությունը։ Նրանից հետո Կարոլինգները թագավորեցին Իտալիայում մինչև 905 թվականը։
«Կարոլինգյան վերածնունդն» ընթացել է անտիկ կրթության «վերածննդի» նշանաբանով. կազմակերպվել են նոր դպրոցներ (Տուրում, Կորբիում, Ֆուլդայում, Ռեյմսում և այլուր), արքունիք են հրավիրվել մի շարք ուսյալ գործիչներ, լուրջ ուշադրություն է դարձվել անտիկ գրականությանն ու ընդհանրապես աշխարհիկ գիտելիքներին, պատմագրության, կերպարվեստի և ճարտարապետության զարգացմանը, ձեռագրերի ընդօրինակմանը։ Կարոլինգյան արվեստում ձևավորվել են եվրոպական միջնադարյան ֆեոդալական արվեստի հիմունքները։ Այդ դարաշրջանի ինտենսիվ շինարարության մասին վկայում են գրական աղբյուրները (վանքերի, պալատների ընդարձակ համալիրներ, «բուրգ»- ամրություններ, բազիլիկ եկեղեցիներ)։
Ճարտարապետություն և արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պահպանված սակավաթիվ կառույցներից են՝ Ախենի բազմանկյուն կենտրոնակազմ կապելլան (մինչև 798-805), Ֆուլդայի Սանկտ-Միխայել կապելլա-ռոտոնդան (մոտ 820—822 թվականներ), Կորվեի եռանավ եկեղեցին (822—885 թվականներ), Լորշի վերդարպասյա կառույցը ( որմանկարները, մոտ 800 թվական)։ Զարգացել է մանրանկարչությունը (ավետարանիչների պատկերներ, աստվածաշնչյան տեսարաններ, կարոլինգյան դինաստիայի միապետներ)։ Որոշ մանրանկարներ առանձնանում են անտիկ ոճավորման և միջնադարյան սիմվոլիկայի ու զարդանկարների համադրմամբ, մյուսները («Ադայի Ավետարան», 9-րդ դարի սկիզբ, Քաղաքային գրադարան, Թրիթ, «էբբոյի Ավետարան», մոտ 816-835 թվականներ, Քաղաքային գրադարան, էպերնե)՝ ազատ, դինամիկ կոմպոզիցիայով։ Փղոսկրից պատրաստվել են գրքերի կազմեր, զարդատուփեր և այլն։ Տարածված են եղել ձուլումը, դրվագումը, փորագրությունը, արծնակիտումը, քարի քանդակազարդումը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Beckwith, John. Early Medieval Art: Carolingian, Ottonian, Romanesque, Thames & Hudson, 1964 (rev. 1969), ISBN 0-500-20019-X
- Dodwell, C.R.; The Pictorial arts of the West, 800—1200, 1993, Yale UP, ISBN 0-300-06493-4
- Gaehde, Joachim E. (1989). «Pre-Romanesque Art». Dictionary of the Middle Ages. ISBN 0-684-18276-9
- Hinks, Roger. Carolingian Art, 1974 edn. (1935 1st edn.), University of Michigan Press, ISBN 0-472-06071-6
- Kitzinger, Ernst, Early Medieval Art at the British Museum, (1940) 2nd edn, 1955, British Museum
- Lasko, Peter, Ars Sacra, 800—1200, Penguin History of Art (now Yale), 1972 (nb, 1st edn.) ISBN 978-0-14-056036-7
- «Carolingian art». In Encyclopædia Britannica Online
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 340)։ |