Վերդենի պայմանագիր (843)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վերդենի պայմանագիր
Վերդենի պայմանագիր - քարտեզ.jpg
Պայմանագրի տիպ ժառանգության բաժանում
Ստորագրվել է
— վայր
843 թ.
Վերդեն
Ստորագրել են Լոթար I, Կառլոս II, Լյուդովիկոս II (Լյուդվիգ Գերմանացի)

Վերդենի պայմանագիր 843 թ., կնքվել է Վերդենում, Կարլոս Մեծի թոոների՝ Լոթարի, Լյուդովիկոս Գերմանացու և Կարլոս ճաղատի միջև՝ Կարլոս Մեծի կայսրությունը բաժանելու վերաբերյալ։ Լոթարը պահպանել է կայսերական տիտղոսը, ստացել Իտալիան և հողեր Հռենոսի ու Ռոնի երկայնքով, Կարլոս ճաղատը՝ Հռենոսից արևմուտք ընկած հողերը (Արևմտյան ֆրանկական թագավորությունը, Ֆրանսիայի տարածքը), Լյուդովիկոս Գերմանացին՝ Հռենոսից արևելք ընկած հողերը (Արևելյան ֆրանկական թագավորությունը, Գերմանիայի տարածքը)։ Վերդենի պայմանագրով, փաստորեն, ստեղծվեցին երեք մեծ պետություններ՝ Իտալիան, Ֆրանսիան և Գերմանիան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 399 CC-BY-SA-icon-80x15.png