Jump to content

Վերդենի պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերդենի պայմանագիր
Պայմանագրի տիպ ժառանգության բաժանում
Ստորագրվել է
— վայր
843 թ.
Վերդեն
Ստորագրել են Լոթար I, Կառլ Ճաղատ, Լյուդովիկոս II (Լյուդվիգ Գերմանացի)

Վերդենի պայմանագիր 843 թ., կնքվել է Վերդենում, Կառլոս Մեծի թոռների՝ Լուի I Բարեպաշտի որդիներ Լոթար I-ի, Լյուդովիկոս Գերմանացու և Կառլ Ճաղատի միջև՝ Կարլոս Մեծի կայսրությունը բաժանելու վերաբերյալ։ Լոթար I-ը պահպանել է կայսերական տիտղոսը, ստացել Իտալիան և հողեր Հռենոսի ու Ռոնի երկայնքով, Կարլոս Ճաղատը՝ Հռենոսից արևմուտք ընկած հողերը (Արևմտյան ֆրանկական թագավորությունը, Ֆրանսիայի տարածքը), Լյուդովիկոս Գերմանացին՝ Հռենոսից արևելք ընկած հողերը (Արևելյան ֆրանկական թագավորությունը, Գերմանիայի տարածքը)։ Վերդենի պայմանագրով, փաստորեն, ստեղծվեցին երեք մեծ պետություններ՝ Իտալիան, Ֆրանսիան և Գերմանիան։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերդենի պայմանագիր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 399)։