Բրիտանիկա հանրագիտարան
Բրիտանիկա հանրագիտարան անգլ.՝ Encyclopædia Britannica | |
---|---|
Հեղինակ | 4411 հեղինակ (2008 թվականի դրությամբ) |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | Տեղեկատու հանրագիտարան |
Բնօրինակ լեզու | բրիտանական անգլերեն |
Լեզու | Անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1768 |
Էջեր | 32640 (2010 թվականի հրատարակություն) |
Շարք | 1-ինից 6-րդ հրատարակություն (1768-1826)՝ մասնավոր տպագրիչներ, ինչպես Էնդրյու Բելլը, Արչիբալդ Քոնսթեյբլը, Քոլին Մաքֆարքուհարը, 7-րդից 9-րդ հրատարակություն (1827-1901)՝ A & C Black-ի կողմից, 10-րդից 14-րդ հրատարակություն (1901-1973)՝ ամերիկյան գործարարների ջանքերով, ներառյալ Սիրս Ռուբաքը և Բենթոն Հիմնադրամը, 15-րդ հրատարակություն՝ Բենթոն Հիմնադրամ և Encyclopedia Britannica, Inc.: |
Նկարազարդող | Էնդրյու Բելլ (որոշ նկարազարդումներ) |
Երկիր | Շոտլանդիա (1768–1900) ԱՄՆ (1901- մինչ օրս) |
Հրատարակիչ | Encyclopædia Britannica Inc. |
OCLC | 71783328 և 156863675 |
Կայք | britannica.com(անգլ.) և eb.com(անգլ.) |
Encyclopædia Britannica Վիքիպահեստում |
Բրիտանիկա հանրագիտարան (անգլ.՝ Encyclopædia Britannica) կամ Բրիտանիկա - համեմատաբար ավելի ամբողջական և համապարփակ հանրագիտարանը՝ անգլերեն լեզվով, ինչպես նաև հրատարակչության անվանում։
Հիմնադրվել է շոտլանդացի լուսավորիչներ փորագրող Էնդրյու Բելլի (1726—1809) և տպագրիչ-գրավաճառ Քոլին Մաքֆարքուհարի կողմից։ Որպես խմբագիր հրավիրվեց Ուիլյամ Սմելլին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բրիտանիկայի» պատմությունը նրա հրատարակությունների ստեղծման պատմությունն է, ժամանակակից հրատարակությունները՝ թվով 15 (հրատարակված 1985 թվականին)։ 1768-1771 թվականներին հանրագիտարանային բառարանի սկզբունքով լույս տեսած առաջին հրատարակությունը ուներ ընդամենը երեք հատոր։ Մինչ ութերորդ հրատարակությունը «Բրիտանիկան» լույս էր տեսնում Էդինբուրգում։ 1870 թվականին հրատարակչությունն անցնում է «The Times» թերթի հովանու տակ և տեղափոխվում է Լոնդոն, որտեղ լույս են տեսնում իններորդ և տասներորդ հրատարակությունները։ Իններորդ հրատարակությունը համալսարանական շրջանակներում հեղինակության համար ստացավ ոչ պաշտոնական «the scholar’s encyclopaedia» («ակադեմիականների հանրագիտարան») անվանումը։ Տասներորդ հրատարակությունում առաջին անգամ ի հայտ եկավ քարտեզագրական հատորը և առարկայացանկը։ Տասնմեկերորդ («Քեմբրիջյան») հրատարակությունը, որով և հանրագիտարանը ձեռք բերեց ժամանակակից տեսքը, 1500 փորձագետների մասնակցությամբ լույս ընծայեց Քեմբրիջի համալսարանը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Артемьева Т. В. Науки о человеке в первых изданиях Британской энциклопедии // Человек. — 2003. — № 6. — С. 70-85.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.britannica.com/
- britannicanet.com — Britannica Webshare Արխիվացված 2008-04-23 Wayback Machine
- Wikipedia проверили на точность Արխիվացված 2021-01-23 Wayback Machine
- Britannica становится доступнее и открывает часть своего контента
- Энциклопедия «Британника» открывает бесплатный доступ Արխիվացված 2015-03-31 Wayback Machine
- Интернетчикам разрешили редактировать Британнику
- Сайт энциклопедии «Британника» приблизится по возможностям к Wikipedia
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիտանիկա հանրագիտարան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիտանիկա հանրագիտարան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 567)։ |