Սարըյեր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սարըյեր թուրք.՝ Sarıyer | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Թուրքիայի շրջաններ և municipality? |
Մտնում է | Ստամբուլի մարզ |
Խոշորագույն քաղաք | Ստամբուլ |
Հիմնական լեզու | թուրքերեն |
Բնակչություն (2009) | 178 527 |
Ազգային կազմ | թուրքեր, հույներ, հայեր, քրդեր |
Կրոնական կազմ | մուսուլմաններ |
Տարածք | 162 |
![]() | |
![]() | |
Ժամային գոտի | UTC+2 |
Ավտոմոբիլային կոդ | 34 |
sariyer.gov.tr |
Սարըյեր (թուրք.՝ Sarıyer), շրջան Ստամբուլի մարզի հյուսիսային մասում՝ Սև ծովի ափին: Գտնվում է Ստամբուլի եվրոպական մասում: Համարվում է քաղաքապատկան շրջաններից մեկը: Սկսվելով Սև ծովի ափից, այն իր մեջ է ներառում Ռումելիֆեների, Թարաբիա, Յենիքյոյ, Իսթինյե, Էմիրղան թաղամասերը՝ հասնելով մինչև Ռումելիհիսար ամրոցը, որը գտնվում է Բոսֆորի ափին: Հարավից սահմանակից է Բեշիկթաշի, հարավ- արևմուտքից՝ Քյաղըթհանեին, իսկ արևմուտքից՝ Էյուպին: Սարըյեր, ընդհանուր առմամբ, բաղկացած է 26 թաղամասերից և 8 գյուղերից: 2008 թվականին Սարըյերի կազմին է միացել Բահչըքյոյը, իսկ 2012 թվականին՝ Շիշլիի մի մասը: Շրջանի բնակչությունը կազմում է մոտ 260 000 մարդ:
Այս շրջանները բնակելի են եղել դեռևս հռոմեական ժամանակաշրջանից: Երբ թուրքերը գրավեցին Բյուզանդական կայսրությունը, Մեհմեդ II Ֆաթիհը հրամայեց այստեղ կառուցել Ռումելիհիսար ամրոցը, որպեսզի անջատի Կոստանդնուպոլիսը Սև ծովից: Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում, շրջանի տարածքը եղել է սուլթանական ամառոնացավայր, որտեղ սուլթանը ունեցել է անձնական կեցարան: Ավելի ուշ, այստեղ գործել է մեծ շուկա, որտեղ օտարերկրյա վաճառողները վաճառել են ոսկյա զարդեր և համեմունք: Աբդուլ Համիդ II-ի կառավարման տարիներին Սարըյերը վերածվել է դիվանագիտական շրջանի, որտեղ տեղակայված են եղել օտարեկրյա դեսպանատները և հյուպատոսարանները: Առանձին շրջանի կարգավիճակ է ստացել 1930-ական թվականներին:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|