Շիլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Շիլե
Sile panorama.jpg
Կոորդինատներ: 41°10′35.00″ հս․ լ. 29°36′46.01″ ավ. ե. / 41.1763889° հս․. լ. 29.6127806° ավ. ե. / 41.1763889; 29.6127806
Երկիր Թուրքիա Թուրքիա
Ժամային գոտի UTC+03:00
Փոստային ինդեքսներ 34980
Պաշտոնական կայք sile.gov.tr
##Շիլե (Թուրքիա)
Red pog.png

Շիլե (թուրք.՝ Şile), շրջան Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում` Ստամբուլի նահանգում: Շրջանը շատ հաճախ դիտարկվում է նաև որպես Ստամբուլի թաղամաս։ Գտնվում է Սև ծովի հարավարևմտյան ափին։ Հնում համանուն բնակավայր է եղել այս վայրում, որը հիմնվել է Մեգարից եկած հույների կողմից։ Մինչ XX դարը այստեղ եղել է փոքր ձկնորսական գյուղակ։

1912 թվականին այստեղ բնակվում էին 14,800 մուսուլման և 9,300 հույն և հայ[1]:

2007 թվականի տվյալներով շրջանի բնակչությունը կազմում էր 25,169 մարդ, որից 9,831-ը ապրում էին Շիլե քաղաքում, 2,096` մոտակա Աղվա քաղաքում (Յեշիլչայ), իսկ 13,242-ը` շրջակա գյուղական համայնքներում[2]: Սակայն, հունիսից սեպտեմբեր ամիսներին բնակչությունը արագ աճում է, քանի որ Ստամբուլի բնակչության մի մասը գալիս է Շիլե հանգստանալու։

Շիլեն վարչականորեն պատկանում է Ստամբուլի նահանգին, իսկ Շիլեյի քաղաքապետարանը վարչականորեն ենթակա է Ստամբուլի քաղաքապետարանին։ Շիլեն արևելքից և հարավից սահմանակից է Կոջաելիի նահանգին (Գեբզե, Կյորֆեզ, Դերինջե, Կանդըրա շրջաններին), իսկ հարավ-արևմուտքից Ստամբուլի շրջաններ Պենդիկին, Չեքմեքյոյին, իսկ արևմուտքիվ` Բեյքոզին[3]: Շիլեի արևմտյան սահմանները սկսվում են Էսենջելի ձկնորսական գյուղից, որը հիմնվել է 1987 թվականին։ Շիլեի շրջանը բաղկացած է երեք ենթաշրջաններից` Շիլեից, Յեշիլվադիից, Թեքեից և 58 ենթակա գյուղական համայնքներից։ Շրջանի ղեկավարը Ջան Տաբակօղլուն է` Արդարություն և զարգացում կուսակցությունից:

Անվան ծագումնաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հիլե» (հուն․՝ Χηλη) հունարենից թարգմանաբար նշանակում է «շուրթեր»: Այս դեպքում ափի նեղ կտրատվածությունը հիանալի է նավագնացության համար։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. George Sotiriadis: An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918
  2. Şile Kaymakamlığı (Şile District Governor). Nüfus Durumu (Population Status). Web: [1] Retrieved 26 June 2010.
  3. İstanbul Büyükşehir Belediyesi (Istanbul Metropolitan Municipality). İstanbul Şehir Rehberi (Istanbul City Guide). Web: [2] Retrieved 26 June 2010.