Բեյքոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շրջան
Բեյքոզ
թուրք.՝ Beykoz
Riva deresi 1080232 1080262.jpg
Կոորդինատներ: 41°7′30″ հս․ լ. 29°6′20″ ավ. ե. / 41.12500° հս․. լ. 29.10556° ավ. ե. / 41.12500; 29.10556
Երկիր Թուրքիա Թուրքիա
Նահանգ Ստամբուլ
Մակերես 239 կմ²
Խոսվող լեզուներ թուրքերեն
Բնակչություն 219 960 մարդ (2008)
Ագլոմերացիա 243 454
Ազգային կազմ թուրքեր, հույներ, հայեր
Կրոնական կազմ մուսուլմաններ, քրիստոնյաներ
Ժամային գոտի UTC+2
Հեռախոսային կոդ 216
Փոստային ինդեքսներ 34010-34850, 80000-81800
Ավտոմոբիլային կոդ 34
Պաշտոնական կայք beykoz.gov.tr
##Բեյքոզ (Թուրքիա)
Red pog.png

Բեյզոք (թուրք.՝ Beykoz), շրջան Ստամբուլում, որը գտնվում է քաղաքի ասիական հատվածում։ Հյուսիսում Բեյքոզի ափերը ողողվում են Սև ծովի, արևմուտքում՝ Բոսֆորի ջրերով։ Արևելքում սահմանակից է Շիլեին, հարավում՝ Յուսքյուդարին և Յումրանիյեին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյքոզի ժամանակակից տարածքը բաժանվում է մի քանի մասը։ Պատճառը տարածով հոսող մեծաքանակ գետերն է՝ Ռիվան, Քյուչյուքսուն և Գյոքսուն։ Ծովի մակարդակից առավելագույն բարձրությունը կազմում է 270 մետր։

Բեյքոզի տարածքը պատված է անտառներով, որտեղ աճում են շագանակ, կաղնի, պնդուկ և այլ ծառատեսակներ։ Թոքաթքյոյ մահալում հանդիպում է հազվադեպ հանդիպող եղևնու տեսակ՝ կապտաերկնագույն եղևնին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունված է համարել, որ Բեյքոզն ունի ավելի քան 2700 տարվա պատմություն։ Հնում այստեղ եղել են գտնվել Զևսի և Պոսեյդոնի զոհատեղիները։ Զոհերը մատուցվում էին՝ ի նշան Սև ծովում խաղաղ ճանապարհորդության և համընթաց քամու։

14-րդ դարի վերջին և 15-րդ դարի սկզբին Բայազիդ I-ին սուլթանը միացրել է Բեյքոզի տարածքները Օսմանյան կայսրությանը։ Դրանից հետո Ամիկոս անվանումը փոխարինվել է Բեյքոզով։ Թարգմանաբար Բեյքոզ նշանակում է «Պարոնի գյուղ»։

Օսմանյան ժամանակաշրջանում Բեյքոզի տարածքները ծածկված են եղել անտառներով։ Այդ անտառները հանդիսացել են սուլթանական որսատեղի։ Փադիշահները և վեզիրները իրենց ազատ ժամանակը անց են կացրել այնտեղ։ Այստեղ կառուցված են եղել բազմաթիվ որսատներ, առանձնատներ և ամրոցներ։

1912 թվականի տվյալներով, շրջանում բնակվել են 4894 թուրքեր, 2597՝ հույներ և 1900՝ հայեր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. George Sotiriadis, An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918