Բեյօղլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Բեյօղլու
թուրք.՝ Beyoğlu
Istiklal busy afternoon.JPG
Երկիր Թուրքիա Թուրքիա
Կարգավիճակ Թուրքիայի շրջաններ
Մտնում է Ստամբուլի պրովիցիա
Բնակչություն (2009) 244 516
Խտություն 27912
Տարածք 8,76 կմ²
Istanbul location Beyoğlu.svg
Istanbul location Beyoğlu.svg
Ժամային գոտի UTC+2
Ավտոմոբիլային կոդ 34
Կոորդինատներ: 41°1′54.99840010001″ հս․ լ. 28°58′33.999600099998″ ավ. ե. / 41.0319440000277780° հս․. լ. 28.97611100002777818° ավ. ե. / 41.0319440000277780; 28.97611100002777818
beyoglu.gov.tr

Բեյօղլու (թուրք.՝ Beyoğlu), Թուրքիայի շրջան Ստամբուլի եվրոպական հատվածում՝ շրջապատված Բոսֆորի և Ոսկեղջյուրի ծովախորշի ջրերով։ Պատմական (մինչ XX դարը) անվանումն էր Բերա:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյօղլուի այժմյան տարածքը, Ոսկեղջյուրի հյուսիսային ափերը բնակեցված են եղել հազարամյակներ առաջ։ IV—V դարերում այստեղ Կոստանդնուպոլսի արվարձանն էր։ Թեոդոսիոս Բ Փոքր կայսեր կողմից Գալաթայի աշտարակի կառուցումից հետո քաղաքն անվանվեց Գալաթա։ Ժամանակի ընթացքում այն դառնում է կարևոր և աշխույժ առևտրական կենտրոն՝ բնակեցված եվրոպացի առևտրականներով, մասնավորապես վենետիկցիներով և ջենովացիներով: 1273 թվականին Բյուզանդիայի կայսր Միքայել VIII Պալեոլոգոսը քաղաքը տալիս է Ջենովային որպես առևտրական գաղութ։ Հույները այն նույնպես անվանում էին Բերա։ XIV դարում ջենովացիները քաղաքը պարսպապատեցին ամրոցային պարիսպով, որից այժմ միայն մնացել է Գալաթայի աշտարակը։ 1316 թվականին ջենովացիներն այստեղ կառուցում են Պոդեստայի պալատ (Palazzo del Comune), իսկ 1348 թվականին արդեն նշված Գալաթայի աշտարակը, որը հիրավի Ստամբուլի սիմվոլներից մեկն է։

Իստիկլյալ փողոցը

Թուրքական արշավանքների ժամանակ 1453 թվականին բանակը գրավեց Գալաթան և սուլթան Մեհմեդ II-ի թույլտվությամբ ջենովացիները լքեցին քաղաքը՝ անցնելով դեպի Էգեյան ծովի կղզիներ։

Արդեն թուրքական Գալաթայում ջենովացիների փոխարեն տեղ զբաղեցրին վենետիկցիները, նշանակելով իրենց բայլոյին (դեսպանորդ)։ Բայլոն նույն դերն էր կատարում, ինչ պոդեստը։ Վենետիկցի նկարիչ Ջենտիլե Բելլինին այցելեց Գալաթա, որպեսզի նկարի սուլթան Մահմուդ II-ի դիմանկարը (այսօր դիմանկարը պահպանվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում)։ Ավելի ուշ սուլթան Բայազիդ II-ը պատվիրեց Լեոնարդո դա Վինչիին Գալաթայի կամրջի նախագիծը, որը հռչակավոր իտալացին կատարեց 1502 թվականին։ Այն պալատը, որտեղ ապրում էր բայլոն, ընդհուպ մինչև 1923 թվականը իտալական դեսպանատունն էր։ Ներկայումս այն իտալական հյուպատոսարանն է Ստամբուլում։

Ժամանակակից Բեյօղլու անվանումը թուրքերեն է և իտալական բայլո բառի ձևափոխությունն է, ինչպես նաև ավելացվել է օղլի՝ որդի բառը, այսինքն՝ բայոլի որդի (կառավարչի որդի)։

Ճարտարապետություն և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյօղլուն այսօր Ստամբուլի այն թաղամասն է, ուր տիրապետում է եվրոպական ճարտարապետական դպրոցը։ Մեծաթիվ մոդեռն և էկլեկտիկա ոճերի շինությունները վերաբերում են ХХ դարին։ Այսօր դրանք ժամանակակից առևտրային տներ են, սուպերմարկետներ ու բուտիկներ։ Այդ թաղամասերում անցնում է տրամվայի գիծ՝ պահպանելով պատմական ձեռագիրը։ Կենտրոնական փողոցում՝ Իստիկլալում տեղակայված են խանութներ, ռեստորաններ, սրճարաններ, քրիստոնեկան եկեղեցիներ և շուկաներ։

Բերա

1892 թվականին «Արևելյան ճեպընթացի» ուղևորներին տեղավորելու նպատակով այստեղ կառուցվեց Բերա Փալաս հյուրանոցը։ Այստեղ Ագաթա Քրիստին գրել է իր հայտնի «Սպանություն արևելյան ճեմընթացում» վեպը, և նրա սենյակը պահպանվում է որպես թանգարան։ Հյուրանոցում կանգ են առել նաև Գրետա Գարբոն, Մատա Հարին, Սառա Բեռնարը, Քեմալ Աթաթուրքը: Հարևանությամբ է գտնվում Մեծ Բրիտանիայի հուպատոսարանը և Գյոթեի ինստիտուտը։

Գալաթայի աշտարակը

Բեյօղլու թաղամասում է Թուրքիայում ամենամեծ սինագոգը՝ Նեվե Շալոմը և այս երկրում միակ հրեական թանգարանը։ Քաղաքի եվրոպական հատվածը «հին քաղաքի» հետ միանում է Գալաթայի կամրջով: Կամուրջից դեպի Գալաթայի աշտարակ ձգվում է պատմական մետրոյի թունելը։

Մշակութային կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաղամասում կան մի շարք գեղարվեստական թանգարաններ։ Ժամանակակից արվեստի թանգարանը՝ «Իստամբուլ Մոդերնը» ընկած է Կարաքյոյ՝ Karaköy նավահանգստի մոտ՝ Բոսգորում։ Գեղեցիկ արվեստենրի ակադեմիան նույնպես այստեղ է, որը կրում է հայազգի ճարտարապետ Սինանի անունը։ Բերայի թանգարանում ցուցադրվում են Օսմանյան կայսրությանը վերաբերող նյութեր։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]