Թաքսիմ հրապարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաքսիմ
Թաքսիմի հրապարակը 2014 թվականին

Թաքսիմ հրապարակ (թուրքերեն՝ Taksim Meydanı), հրապարակ Ստամբուլի եվրոպական հատվածում, Բեյօղլու թաղամասում։ Այս պողոտայի վրա տեղակայված են մի շարք բարձրակարգ հյուրանոցներ և խանութներ։ Հրապարակը համարվում է Ստամբուլի տեսարժան վայրերից մեկը, որտեղ այցելում են մեծ թվով օտարերկրյա զբոսաշրջիկներ։ Անվանումը արաբերենից թարգմանած նշանակում է «բաժանում»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թաքսիմ» հրապարակը կառուցվել է Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատան տեղում, որը հիմնվել էր XVI դարում՝ Սուլեյման I-ի օրոք[1]։ Շարունակվող կառուցման ընթացքում Թաքսիմ հրապարակի տարածքում գտնվել է 16 հայկական գերեզմաններ և XIX դարի կառույցի պատերի մնացորդներ[2]։

1977 թվականի մայիսի 1-ին մայիսմեկյան բազմահազարանոց երթից հետո Թաքսիմ հրապարակում տեղի ունեցած իրադարձություններին զոհ գնացին մեծ քանակությամբ մարդիկ։

2013 թվականի մայիսին հրապարակը դարձավ ցույցերի կենտրոնատեղի։ Ցուցարարները պահանջում էին դադարեցնել Թաքսիմ Գեզի այգու ծառերի կտրումը և այնտեղ առևտրի կենտրոնի կառուցումը[3]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի և նրա համախոհների արձանը Թաքսիմում։ Աջ մասում կանգնած են նաև Կլիմենտ Վորոշիլովը և Սեմյոն Արալովը

Հրապարակի կենտրոնում տեղակայված է 12 մետր բարձրություն ունեցող «Հանրապետություն» արձանը (Cumhuriyet Anıtı), որը տեղադրվել է 1928 թվականին։ Հեղինակը իտալացի ճարտարապետ Պիետրո Կանոնիկան է։ Հուշարձանը խորհրդանշում է ազատագրական բանակը և հանրապետության հաստատումը։ Հուշարձանի վրա քանդակված են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի, Իսմեթ Ինյոնյուի և Ֆեվզի Չաքմաքի և այլ նշանավոր անձանց քանդակները։

Հուշարձանի ձախ կողմում քանդակված են ռուս հեղափոխականներ Կլիմենտ Վորոշիլովի և Սեմյոն Արալովի քանդակները</ref>։ Այս անձանց ներառման պատվերը տվել էր Աթաթուրքը՝ ի երախտագիտությունը քաղաքական, ռազմական և ֆինանսական օգնության, որը հատկացվել էր ՌԽՖՍՀ-ի կողմից՝ Թուրքիայի անկախության պատերազմին օժանդակելու նպատակով։ Արալովի արձանը, որը գտնվում է Վորոշիլովի արձանի ետնամասում, շատ հաճախ շփոթում են Միխայիլ Ֆրունզեի հետ։

Թաքսիմ


Մեծ լայն շենքը, որը կառուցվել է 1950- 1969 թվականներին՝ Աթաթուրքի անվան մշակույթի կենտրոնն է (Atatürk Kültür Merkezi)։ Աթաթուրքի անվան մշակույթի պալատի երկայնքով անցնում է Գյումուշսույու փողոցը, որը հրապարակը կապում է Դոլմաբահչեի հետ։ Հրապարակում են գտնվում Գերմանիայի և Ճապոնիայի գլխավոր հյուպատոսությունները։ Հրապարակի ձախ կողմում ռազմական հիվանդանոցը և տեխնիկական համալսարանն է։ Բոլոր այս կառույցները թվագրվում են XIX դարին։

Հրապարակում է գտնվում 5 աստղանի «Դե Մարմարա» հյուրանոցը։ Հրապարակի հակառակ կողմում Թաքսիմ Գեզի այգին է, որը թարգմանաբար նշանակում է «քայլելով Թաքսիմով»։ Հնում այգու տեղում կար ռազմական զորանոց։

Թաքսիմի մոտակայքում է գտնվում 1880 թվականին բացված ուղղափառ Սբ․ Երրորդության տաճարը, որը ունի երկու զանգակատուն և այն ամենամեծ հունական տաճարն է ողջ Ստամբուլում։ Այն կառուցվել էր դեռևս XVII դարում[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Emily Greenhouse (2013-06-28)։ «The Armenian Past of Taksim Square» (անգլերեն)։ The New Yorker։ Արխիվացված օրիգինալից 2013-07-02-ին։ Վերցված է 2013-06-29 
  2. Ali Ekber (2013-06-29)։ «Taksim’de Ermeni mezarları çıktı» (թուրքերեն)։ Aksam։ Արխիվացված օրիգինալից 2013-07-02-ին։ Վերցված է 2013-06-29 
  3. Ирина Галушко (2013-06-07)։ «Культурный центр Ататюрка - главный форпост протестующих в Стамбуле» (ռուսերեն)։ Russia Today։ Արխիվացված օրիգինալից 2013-06-24-ին։ Վերցված է 2013-06-21 
  4. «Taksim Aya Triada Greek Orthodox Church»։ byzantiumistanbul։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-07-ին։ Վերցված է հունվարի 5, 2013