Իսմեթ Ինյոնյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուսթաֆա Իսմեթ Ինյոնյու
Mustafa İsmet İnönü
Inonu Ismet.jpg
Իսմեթ Ինյոնյու
Դրոշ
(2-րդ) Թուրքիայի նախագահ
11 նոյեմբեր, 1938 - 20 նոյեմբեր, 1924
Նախորդող Աթաթուրք, Մուստաֆա Քեմալ
Հաջորդող Քելալ Բայար
 
Քաղաքացիություն՝ Flag of Turkey.svg Թուրքիա
Կուսակցություն՝ Թուրքիայի հանրապետական ժողովրդական կուսակցություն (ԹՀԺԿ)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և զինծառայող
Ազգություն Թուրք
Դավանանք իսլամ
Ծննդյան օր սեպտեմբերի 24, 1884({{padleft:1884|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:24|2|0}})[1]
Ծննդավայր Իզմիր, Aidin Vilayet, Օսմանյան կայսրություն[2]
Վախճանի օր դեկտեմբերի 25, 1973({{padleft:1973|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:25|2|0}})[1] (89 տարեկանում)
Վախճանի վայր Անկարա, Թուրքիա
Հայր Խադջի Ռեշիդ-բեյը
Մայր Մևխաբե Ինյոյնու
Ամուսին Mevhibe İnönü
Զավակներ Özden Toker
 
Ինքնագիր İsmet İnönü Signature.svg
 
Պարգևներ

Բրիգադի գեներալ

Մուսթաֆա Իսմեթ Ինյոնյու (թուրք.՝ Mustafa İsmet İnönü, սեպտեմբերի 24, 1884({{padleft:1884|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:24|2|0}})[1], Իզմիր, Aidin Vilayet, Օսմանյան կայսրություն[2] - դեկտեմբերի 25, 1973({{padleft:1973|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:25|2|0}})[1], Անկարա, Թուրքիա), թուրք զորահրամանատար և քաղաքական գործիչ, Թուրքիայի երկրորդ նախագահը, Աթաթուրքի ժառանգորդը։

Սովորել է ռազմահրետանայն ուսումնարանում։ Երիտթուրքական հեղափոխության ժամանակ եղել է Աթաթուրքի մոտ զինակիցներից։ Առաջին աշխարհամարտի ժամանակ եղել է միջագետքյան ճակատի գնդապետը։

Ռազմական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուստաֆա Ինոնուն ծնվել է քրդի և թրքուհու ընտանիքում։[3][4][5][6][7] Նրա հայրը Խադջի Ռեշիդ-բեյը Օսմանյան պետական գործիչ էր իսկ մայրը Մևխաբե Ինունուն էր։

Իսմեթը պատկանում էր մարդկանց այն խմբին, ովքեր դեմ էին Թուրքիայի մասնակցությանը Առաջին աշխարհամարտին: Նա մտածում էր որ դա իր երկրի համար աղետալի ավարտ է ունենալու։[8] Այդ պատճառով, 1920 թվականին, շատ ազգայանական հրամանատարների նման նա միացավ Քեմալական հեղափոխությանը և շուտով դարձավ Քեմալի ամենամոտ զորակիցներից։[9] Անկախության համար մղված պատերազմի սկզբում Իսմեթը դարձավ արևմտյան ճակատի հրամանատար։ Այնուհետև նա դարձավ Քյութախում Էթխեմի խռովությունները ճնշող զորքրերի հրամանատարներից մեկը։ 1921 թվականի հունվարի 10-ին նա տարավ իր առաջին մեծ հաղթանակը, հույն ինտերվենտենրի հետ պատերազմում, նրան պարտության մատնելով հենց առաջին Ինոնի ճակատամարտում։ Այնուհետև 1921 թվականի մարտի 26-ից ապրիլի 1-ի ընթացքում, Ինոնի երկրորդ ճակատամարտի ընթացքում կրկին հաղթանակ է տանում։ Ըստ արժանավույնի գնահատելով Ինոնի տարած հաղթանաաները Մուսատաֆա Քեմալը գրել է Իսմաթին, - «Շատ քիչ հրամանատարներ կան, որոնք ստիպված են եղել լուծել այնպիսի առաջադրանքներ, ինչիպիսի դուք լուծեցիք Ինոնում… ու հիմա դուք ոչ միայն հաղթեցիք մեր թշնամիներին, այլ նաև մեր ազգի անհաջող բախտին։ Իսմաթը այնուհետև մասնակցել է նաև Դումլուպինարի ճակատամարտին, որի համար ստացել է գեներալ-մայորի աստիճան։[10]

Պետական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկարայի առաջին կառավարության մեջ զբաղեցրել է գլխավոր շտապի պետի տեղակալի պաշտոնը։[11] Այնուհետև գլխավորել է թուրքական պատգամավորությունը Մուդանում տեղի ունեցող բանակցությունների ժամանակ, որտեղ ցուցաբերել է դիվանագիտական ընդունակությունները։[12] 1922 թվականից դարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար։ 1922-1923 թվականներին, Լոզանում կայացող բանակցությունների ժամանակ եղել է թուրքական պատգամավորության ղեկավարը և կնքելով իր երկրի համար ամոթալի պայմանագիր լքել է կոնֆերանսը։[13] 1923 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև 1924 թվականին նոյեմբերի 20-ը և 1925 թվականի մարտի 3-ից մինչև 1937 թվականի նոյեմբերի 1-ը եղել է Թուրքիայի վարչապետը։ 1932 թվականին այցելել է ԽՍՀՄ:[9] Օգտվելով Մուստաֆայի համակրանքից նա ստացել է բավականին բարձր պաշտոններ, սակայն դրա արդյունքում նա նաև արժանացել է թուրքիայի առաջին նախագահի շրջապատի մարդկանց ատելությանը, ովքեր չէին կարող համակերպվել նրա ունեցած մեծ հաջողություններին։[14] 1934 թվականին Թուրքիայում ազգանունների ընդունման ժամանակ նա ընդունեց Ինունու ազգանունը, ի պատիվ այն գյուղի, որտեղ 1921 թվականին նա երկու անգամ հաղթեց հունական բանակին։

Նախագահ Ինոնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթաթուրքի մահից հետո (1938 թվական նոյեմբերի 10) դարձել է Թուրքիայի ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավարըմինչև 1950 թվականի մայիսը) և հենց այդ ժամանակ էլ ընտրվում է հանրապետության նախագահ։[9] Ընտրվելուց հետո միանգամից գրավում է նախկինում Աթաթուրքի հակառակորդ քաղաքական գործիչների ուշադրությունը։[15]

Արտաքին քաղաքականության մեջ Ինոնը փորձել է կապեր հաստատել արևմտյան երկրների հետ։ 1939 թվականին համաձայնագիր է ստորագրել Ֆրանսիայի հետ, ըստ որի Թուրքիային է միացել Ալեքսանդրետյան նահանգը, որի նախկինում գտնվել է Սիրիայի տարածքում։[16] Երկրորդ աշխարհամարտի սկսվելուց հետո հարում է անգլո-ֆրանսիական դաշինքին և նրանց հետ կնքում միասնության համաձայնագիր (հոկտեմբեր, 1939)։ Սակայն Ֆրանսիայի կապիտուլյացիայից հետո, բարեկամության և չհարձակման համաձայնագիր է կնքում Գերմանիայի հետ։[17]ԽՍՀՄ-ի վրա Գերմանիայի հարձակումից հետո Թուրքիան պաշտոնապես նեյտրալություն ցուցաբերեց, սակայն գերմանական և իտալական ռազմական նավերրը Սև ծով թողնելով օգնեց նրանց։ Միայն ամենավերջին վայրկյանին, տենսելով նացիստական Գերմանիայի անխուսափելի սնանկացումը, Ինոնը նախ խզեց դիվանագիտական հարաբերություններւ, իսկ հետո 1945 թվականի փետրվարի 23-ին պատերազմ հայտարարեց Գերմանիային և Ճապոնիային: Սակայն թուրքական բանակը ռազմական գործողությունների մեջ ոչ մի մասնակցություն չի ունենում։ Եվ արդեն հենց այդ ժամանակ էլ սկսվում է Թուրքիայի մերձեցումը Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ։.[18]

Նախագահ Ինոնունը վարում էր միլիտարիզացիայի քաղաքականությունը, բանակ զորակոչելով միլլիոնից ավել բնակչության։ Սա, ինչպես նաև երկրում դիկտատրական վարչակարգի հաստատումը առաջաց բերեց երկրի առաջադեմ տարրերի զայրույթը։ Վերջիններս, պատերազմից հետո սկսեցին մեծ պայքար, պահանջելով լուրջ տնտեսական և քաղաքական բարեփոխումներ։ Փորձելով պահպանել իր դիրքերը, Ինոնունը զիջումների գնաց. կատարեց ագրարային բարեփոխումներ (1945), թույալտրեց բազմակուսակցությոնը։ Սակայան այդ իրադարձությունները սահմանափակ բնույթ էին կրում և հասարակության առաջավոր շերտերին չբավարարեցին։ Բացի այդ, Ինոնուի վարած ներքին քաղաքականության գլխավոր ուղղությունը՝ միլիտարիզացիան մնաց անփոփոխ։.[17]

1950 թվականի մայիսից, պառլամենտական ընտրություններում Թուրքիայի ժողովրդա-հանրապետական կուսակցության պարտությունից հետո Իսմաթ Ինոնուն մեջլիսում սկսեց առջանորդել ընդիմությանը։

1961 թվականի հոկտեմբերից մինչև նույն թուվականի փետրվարը եղել է վարչապետ, իսկ հետ կրկին ընդդիմության առաջնորդ։ 1972 թվականի մայիսի 8-ին հեռացել է Թուրքիայի ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնից։[9]

Վերադարձ ծառայությանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսամաթ Ինոնուն քաղաքականություն է վերադարձել 1960 թվականին, Ջեմալ Գուրսելի և այլ բարձրաստիճան սպաների գլախովորությամբ կազմակերպված պետական հեղաշրջումից հետո։ Այդ հեղաշրջումը Իսմեթ Ինոնուին հնարավորություն է տալիս կառավարություն ստեղծելու։ Արդարություն կուսակցության (նախկին Դեմոկրատական կուսակցություն) կողմից պարտություն տանելուց հետո 1965 թվականի հոկտեմբերին հեռանում է կառավարությունից։

Քաղաքականությունից հեռանում է 1972 թվականին։

Մահացել է 1973 թվականի դեկտեմբերի 25-ին Անկարայում:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kinross, Lord, Ataturk: A Biography of Mustafa Kermal, Father of Modern Turkey (New York: William Morrow & Company, 1965).
  • Liebmann, George W. Diplomacy between the Wars: Five Diplomats and the Shaping of the Modern World (London I. B. Tauris, 2008)
  • Mango, Andrew, The Turks Today (New York: The Overlook Press, 2004). ISBN 1-58567-615-2.
  • Pope, Nicole and Pope, Hugh, Turkey Unveiled: A History of Modern Turkey (New York: The Overlook Press, 2004). ISBN 1-58567-581-4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Инёню Исмет // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. N. Pope, H. Pope, Turkey Unveiled: A History of Modern Turkey, Overlook Press, 1998, ISBN 1-58567-096-0, ISBN 978-1-58567-096-3, p.254 (… president of republic, including Ismet Inönü and Turgut Özal, had Kurdish blood. Several cabinet ministers in 1980s and 1990s had been Kurdish…) — reference found in Turkish Wikipedia article
  4. Romano, David, The Kurdish nationalist movement: opportunity, mobilization, and identity, (Cambridge University Press, 2006), 118; Despite his own Kurdish ancestry, Inonu had apparently embraced Ziya Gokalp’s notions of Turkism, which allowed him to advance to the highest post of the new republic.
  5. Erik Jan Zürcher, «The Young Turks — Children of the Borderlands?» (October 2002)
  6. «Demek İsmet Kürttür. Hem de koyu Kürt! Biz bu heyetin başından Abaza diye Rauf’u attırdık. Türk diye bir halis Kürt getirmişiz, vah yazık!», Rıza Nur, Hayat ve Hatıratım: Rıza Nur-İnönü kavgası, Lozan ve ötesi, İşaret Yayınları, 1992, p. 235.
  7. «Even Ismet Inonu, Ataturk’s long time ally and successor, was discouraged from revealing his Kurdish heritage.», Nader Entessar, «The Kurdish Mosaic of Discord», Third World Foundation, Third World Quarterly, Vol. 11, No. 4, Ethnicity in World Politics (Oct., 1989), Carfax Publishing Co., 1989, p. 93.
  8. Ушаков А. Г. Феномен Ататюрка. Турецкий правитель, творец и диктатор. М., 2002. С. 117—118.
  9. 9,0 9,1 9,2 9,3 БСЭ. Т. 10., С. 269.
  10. Ушаков А. Г. Указ. Соч. С. 190; 193—194; 196; 200; 217.
  11. БСЭ. Т. 10., С. 269.; Ушаков А. Г. Указ. Соч. С. 176.
  12. Ушаков А. Г. Указ. Соч. С. 229—230.
  13. Ушаков А. Г. Указ. Соч. С. 237—239.; БСЭ. Т. 10., 269.
  14. Ушаков А. Г. Указ. Соч. С. 210.
  15. БСЭ. Т. 26., 378.
  16. Гачечиладзе Р. Г. Турция. М., 1983. С. 56.
  17. 17,0 17,1 БСЭ. Т. 26., С. 378.
  18. Гачечиладзе Р. Г. Указ. Соч. С. 56.; БСЭ. Т. 26., С. 378.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 347 CC-BY-SA-icon-80x15.png