Քենան Էվրեն
| Քենան Էվրեն թուրքերեն՝ Kenan Evren | |
| Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
|---|---|
| Կրթություն՝ | Maltepe Military High School?, Թուրքական ռազմական ակադեմիա, School of Artillery and Missiles?, Army War Institute? և Balıkesir Lisesi? |
| Մասնագիտություն՝ | պետական գործիչ, ռազմական գործիչ և քաղաքական գործիչ |
| Ծննդյան օր | հուլիսի 17, 1917[1][2] |
| Ծննդավայր | Kula, Մանիսայի մարզ, Թուրքիա[3] |
| Վախճանի օր | մայիսի 9, 2015[4][1][5] (97 տարեկան) |
| Վախճանի վայր | Անկարա, Թուրքիա |
| Թաղված | Թուրքական պետական գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն | թուրքերեն՝ Ahmet Kenan Evren |
| Ամուսին | Sekine Evren? |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Ահմեթ Քենան Էվրեն (թուրքերեն՝ Ahmet Kenan Evren, հուլիսի 17, 1917[1][2], Kula, Մանիսայի մարզ, Թուրքիա[3] - մայիսի 9, 2015[4][1][5], Անկարա, Թուրքիա), թուրք ռազմական, պետական գործիչ։ Մահվանից ոչ շատ առաջ դատապարտվել է ցմահ ազատազրկման[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենան Էվրեն ավարտել է ռազմական դպրոց (1938) և ռազմական ակադեմիա (1948)։ Մասնակցել է Կորեական պատերազմին[8]։ 1974 թվականին ստացել է գեներալի կոչում, 1977 թվականին զբաղեցրել ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոնը, 1978 թվականից եղել է գլխավոր շտաբի պետ։ 1975 թվականին Կենան Էվրենը գլխավորել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանության զինվորական կցորդը[8]։
Ռազմական հեղաշրջում և հետագա գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենան Էվրենը եղել է 1980 թվականի ռազմական հեղաշրջման կազմակերպիչներից։ Հեղաշրջումից հետո նա զբաղեցրել է գերիշխող դիրք նոր վարչության մեջ, իսկ հետո ընտրվել է նախագահ և այդ պաշտոնում մնացել մինչև 1989 թվականը։
Հեղաշրջումը և Էվրենի կառավարման սկիզբն ուղեկցվել են մասսայական քաղաքական ճնշումներով. 178 հազար մարդ ձերբակալվեց, 64 հազարը բանտարկվեց, 30 հազարը զրկվեց քաղաքացիությունից, 450 մարդ մահացավ խոշտանգումներից, 50 մարդ ենթարկվեց մահապատժի շատերը անհետ կորան։
Դատական հետապնդում
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հունվարի 10-ին Թուրքիայի դատական մարմինները մեղադրել են Քենան Էվրենին և իր զինակից Տաքսինա Շախինակին (Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատարին) 1980 թվականի հեղաշրջմանը մասնակցելու մեջ։ Դատախազությունը նրանց համար ցմահ ազատազրկում էր պահանջում։
2014 թվականին հունիսի 18-ին Անկարայի 10-րդ քրեական դատը նրանց մեղավոր ճանաչեց «պետական իշխանության դեմ հանցագործություն» կատարելու համար և նրանց դատապարտեց ցմահ ազատազրկման, ինչպես նաև զրկեց նրանց զինվորական կոչումներից[7]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի մայիսի 1-ին որովայնի սուր ցավով նա տեղափոխվել է հիվանդանոց և հենց այնտեղ մայիսի 9-ին մահացել է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- 1 2 (unspecified title)
- 1 2 元トルコ大統領 K・エブレン氏死去 (яп.) — 産業経済新聞社, 2015.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://ayk.gov.tr/ataturk-uluslararasi-baris-odulu-sahipleri/ahmet-kenan-evren-turkiye-cumhuriyeti-7-cumhurbaskani/
- 1 2 http://itar-tass.com/mezhdunarodnaya-panorama/1264416 Экс-президент Турции Кенан Эврен приговорен к пожизненному заключению
- 1 2 The International Who’s Who 2004. Р. 508.
- Հուլիսի 17 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Թուրքիայում ծնվածներ
- Մայիսի 9 մահեր
- 2015 մահեր
- Անկարա քաղաքում մահացածներ
- Թուրքիայի պետական գերեզմանատանը թաղվածներ
- Բաղնիքի շքանշանի Մեծ Խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Հակակոմունիստներ
- Ցմահ դատապարտվածներ
- Թուրքիայի նախագահներ
- 20-րդ դարի թուրք քաղաքական գործիչներ
- Փաշաներ
- Թուրքական բանակի գեներալներ
- Թուրքիայի պատմություն
- Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետեր
- Թուրք ռազմական գործիչներ
- Թուրք պետական գործիչներ
- Ալբանական ծագմամբ թուրքեր