Jump to content

Ջեմալ Գյուրսել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեմալ Գյուրսել
Cemal Gürsel
10 նոյեմբեր, 1961 - 28 մարտ, 1966
Նախորդող Ջելալ Բայար
Հաջորդող Սևդեդ Սունայ
Դրոշ
Դրոշ
(11-րդ) Թուրքիայի վարչապետ
28 մայիս, 1960 - 30 հոկտեմբեր, 1961
Նախորդող Ադնան Մենդերես
Հաջորդող Իսմաթ Ինոնու
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Թուրքական ռազմական ակադեմիա և Կուլետի ռազմական լիցեյ
Մասնագիտություն՝ Զինվորական
Ազգություն Թուրք
Դավանանք Իսլամ
Ծննդյան օր 13 հոկտեմբեր, 1895
Ծննդավայր Էրզրում
Վախճանի օր 14 սեպտեմբեր, 1966
Վախճանի վայր Անկարա
Թաղված Թուրքական պետական գերեզմանատուն[1] և Անըթքաբիր[2]
Քաղաքացիություն  Օսմանյան կայսրություն և  Թուրքիա
Ամուսին Մելահատ Գյուրսել
Զավակներ Մուզզաեֆեր
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Gallipoli Star և Անկախության մրցանակ

Ջեմալ Գյուրսել (թուրքերեն՝ Cemal Gürsel, հոկտեմբերի 13, 1895(1895-10-13), Խնուս, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 14, 1966(1966-09-14)[3][4], Անկարա, Թուրքիա), թուրք ռազմական, պետական և հասարակական գործիչ, Թուրքիայի նախագահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեմալ Գյուրսելը ծնվել է 1895 թվականին Էրզրումում։ 1915 թվականին 20 տարեկան հասակում ծառայության է անցել Օսմանական կայսրության բանակում։ Ստացել է ռազմական կրթություն, հրետանավորի մասնագիտությամբ։ Մասնակցել է Աթաթուրքի գլխավորությայմբ թուրքական բանակի իրականացրած Գալիպոլիի նավատորմի արշավանքին։ Այնուհետև կռվել է Պաղեստինում և Սիրիայում, գերի է ընկել բրիտանացիների մոտ։ Առաջին աշխարհամարտից հետո միացել է Աթաթուրքին և մասնակցել թուրք-հունական պատերազմին։ Եղել է գնդի, բրիգադի, կորպուսի ղեկավար, ռազմական դպրոցի տնօրեն։ Այնուհետև ծառայել է բանակի ռազմական գլխավոր շտաբում։ 1946 թվականին սռացել է բրիգադի գեներալի, իսկ 1957 թվականին բանակի գեներալի կոչում։ 1958 թվականի օգոստոսին գեներալ Գյուրսելը նշանակվել է Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար։

Գյուրսելը չի մասնակցել երկրի քաղաքական կյանքին և ոչ մի կուսակցության անդամ չի եղել, բայց 1960 թվականի մայիսի սկզբին հրաժարական տվեց և հեռացավ իր պաշտոնից, չընդունելով վարչապետ Ադնան Մենդերեսի հրամաննեը, ով օգտագործում էր բանակը Անկարայում ուսանողների հակակառավարական բողքի ցույցերը ճնշելու համար։ Սակայն Գյուրսելի հրաժարակաը չի ընդունվում, բայց նա գնում է արձակուրդ։[5]

Նախագահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեմալ Գյուրսելը դառնում է 1960 թվականի մայիսի 27-ի պետական հեղաշրջման կազմակերպիչը, որի հաջողությունից հետո զբաղեցնում է պետական ղեկավարների պաշտոնները, մասնավորապես Ազգային միասնականության կոմիտետի նախագահ և զինված ուժերի հրամանատար։ Իշխանության գալուց հետ նա հայտարարում է որ և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականությամբ Թուրքիան կհետևի Մուստաֆա Քեմալ Աթաթուրթի սկզբունքներին և հաստատում է ՍԵՆՏՕ-ի և ՆԱՏՕ-ի բլոկների համաձայն իր պարտավորությունների կատարումը։ Գյուրսելը նաև հայտարարում է նոր համամասնական ընտրություններ անցկացնելու և նոր սահմանադրություն ընդունելու իր մտադրությունների մասին։ 1960 թվականի մայիսի 28-ին Գուրսլեը անցնում է նոր կառավարության գլուխը։ [5]

Նա մահացել է 1966 թվականին նախագահ պաշտոնում։

1961 թվականին Ջեմալ Գյուրսելը նախաձեռնեց Թուրքական առաջին մեքենայի՝ Դևրիմի նախագծումը, սակայն վերջինիս արտադրությունը այդպես էլ չսկսվեց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Гюрсель, Джемаль // Советская историческая энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1963. — Т. 4. — С. 923-924.
  • Гюрсель, Джемаль // Советская историческая энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1963. — Т. 4. — С. 923-924.
  • Гюрсель, Джемаль // Советская историческая энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1963. — Т. 4. — С. 923-924.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Cemal GÜRSEL» (английский). Republic of Turkey Ministry of Foreign Affairs. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Burak Sansal. «Cemal Gürsel» (английский). All About Turkey. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեմալ Գյուրսել» հոդվածին։