Ահմեդ Նեդջեթ Սեզեր
Ահմեդ Նեդջեթ Սեզեր | |
![]() | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Անկարայի համալսարան, իրավաբանության ֆակուլտետ |
Մասնագիտություն՝ | դատավոր և քաղաքական գործիչ |
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 13, 1941[1][2] (81 տարեկան) |
Ծննդավայր | Աֆյոնքարահիսար, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Semra Sezer? |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Ահմեդ Նեդջեթ Սեզեր (թուրքերեն՝ Ahmet Necdet Sezer, սեպտեմբերի 13, 1941[1][2], Աֆյոնքարահիսար, Թուրքիա), թուրք պետական և քաղաքական գործիչ։ Սեզերը եղել է Թուրքիայի տասներորդ նախագահը։ Թուրքիայի մեծ ազգային ժողովը Սեզերին ընտրել է որպես նախագահ 2000 թվականին, այն բանից հետո, երբ լրացավ նրան նախորդած Սուլեյման Դեմիրելի կառավարման ժամանակը։ 2007 թվականի օգոստոսի 28-ին նրան այդ պաշտոնում փոխարինել է Աբդուլա Գյուլը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ահմեդ Նեդջեթ Սեզարը ծնվել է 1941 թվականի սեպտեմբերի 13-ին Թուրքիայի Աֆիոն- Կարահիսար քաղաքում։
1958 թվականին դպրոցն ավարտելուց հետո նա սովորել է Անկարայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Նա սկսել է իր կարիերան Անկարայում` դառնալով առաջին ատյանի դատավոր։ Զինվորական ակադեմիայում սովորելուց հետո, Սեզարը աշխատել է սկզբում որպես դատավոր, իսկ այնուհետև նաև վերահսկիչ դատավոր Անկարա բարձրագույն վերաքննիչ դատարանում։
1983 թվականի մարտին նա ընտրվել է Թուրքիայի Վերաքննիչ բարձրագույն դատարանի անդամ։ Այն բանի համար, որ Սեզերը եղել է Օրենքի բարձրագույն պալատի անդամ, նա դարձավ Սահմանադրական դատարանի անդամի երեք հնարավոր թեկնածուներից մեկը։ 1998 թվականի հունվարին, Ահմեդ Նեդջեթ Սեզերը ընտրվեց Թուրքիայի Սահմանադրական դատարանի նախագահ։
Ամուսնացած է Սեմրե Սեզերի հետ և ունի երեք երեխա։
Ահմեդ Նեդջեթ Սեզերը ընտրվել է Թուրքիայի նախագահ 2000 թվականին։ Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 2000 թվականի մայիսի 16-ին։
Հետաքրքրական է, որ 2014 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, Ահմեդ Նեդջեթ Սեզերը բացահայտորեն հրաժարվեց քվեարկել` պատճառաբանելով, որ չկա այնպիսի մի թեկնածու, որի օգտին կարելի է քվեարկել ի սրտե։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
|