Կորեական պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորեական պատերազմ
Սառը պատերազմ
Koreanwarmontage.jpg
Թվական 1950 թ. հունիսի 25 — 1953 թ. հուլիսի 27
Վայր Կորեական թերակղզի
Պատճառ Կիմ Իր Սենի փորձը վերամիավորել Կորեան իր տիրապետության տակ
Արդյունք Կորեայի բաժանում երկու մասի՝ Հարավային և Հյուսիսային։ Համաձայնագիր և զինադադար։
Տարածքային
փոփոխություններ
Աննշան փոփոխություններ երկու Կորեաների սահմանագծում
Հակառակորդներ
Հարավային Կորեա Հարավային Կորեա

ՄԱԿ ՄԱԿ՝

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ

Հրամանատարներ
Հարավային Կորեա Լի Սըն Ման
ՄԱԿ Դուգլաս ՄաքԱրթուր
ՄԱԿ Մեթյու Ռիջուեյ
ՄԱԿ Մարկ Կլարկ
Հյուսիսային Կորեա Կիմ Իր Սեն
Հյուսիսային Կորեա Փակ Հոն Յոն[1]
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Փենք Դեհուայ
Ռազմական կորուստներ
ՄԱԿ ՄԱԿ

մահացածներ՝ 40 670
վիրավորներ՝ 104 280
ռազմագերիներ և անհայտ կորածներ՝ 9931
Հարավային Կորեա Հարավային Կորեա
մահացածներ՝ 137 899
վիրավորներ՝ 450 742
ռազմագերիներ և անհայտ կորածներ՝ 32 838[2]

Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա
(ԱՄՆ-ի գնահատական)՝

մահացածներ՝ 112 հազ.
վիրավորներ՝ 303 հազ.
ռազմագերիներ և անհայտ կորածներ՝ 120 հազ.[3]
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
(ՉԺՀ-ի գնահատական)՝
մահացածներ՝ 60 հազ.
վիրավորներ՝ 383,5 հազ.
հիվանդանոց տեղափոխվածներ՝ 450 հազ.
անհայտ կորածներ՝ 4 հազ.
ռազմագերիներ՝ 21 հազ.
(ԱՄՆ-ի գնահատական):[3]
մահացածներ՝ ավելի քան 400 հազ.
վիրավորներ՝ 486 հազ.
ռազմագերիներ՝ 21 հազ.
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
մահացածներ՝ 282
Ընդհանուր՝ 1 545 822—1 648 582


Կորեական պատերազմ, կոնֆլիկտ Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև։ Տևել է 1950 թվականի հունիսի 25-ից 1953 թվականի հուլիսի 27-ը (չնայած պատերազմի պաշտոնական ավարտ հայտարարված չէ)։

Սառը պատերազմի ժամանակներից այս կոնֆլիկտը հաճախ որակվում էր որպես ԱՄՆ-ի, իր դաշնակիցների և Չինական Ժողիվրդական Հանրապետության ու ԽՍՀՄ-ի միջև պատերազմի հետևանք։ Հյուսիսային կոալիցիայի մեջ էին մտնում Հյուսիսային Կորեան և իր զինված զորքերը, չինական բանակը (քանի որ պաշտոնապես համարվում էր, որ Չինական Ժողովրդական Հանրապետությունը կոնֆլիկտի մեջ չէր մասնակցում, չինական կանոնավոր զորքերը կազմում էին այսպես ասած «Չինական ազգային կամավորներ» միությունը), ԽՍՀՄ, որը նույնպես պաշտոնապես չէր մասնակցում պատերազմին, բայց մեծամասամբ իր վրա էր վերցրել դրա ֆինանսավորումը, ինչպես նաև չինական զորքերի մատակարարումը։

Ռազմական մեծաթիվ խորհրդատուներ և մասնագետներ Հյուսիսային Կորեայից հետ էին կանչվել մինչ պատերազմի սկսվելը, իսկ պատերազմի ժամանակ նորից մեկնել էին ետ՝ որպես Խորհրդային Միության հեռագրության կոմիտեի անդամներ։ Հարավից պատերազմին մասնակցություն են ունեցել Հարավային Կորեան, Մեծ Բրիտանիան և ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը։

Անվանումներ[խմբագրել]

Անգլերենում կորեական կոնֆլիկտը կոչվում է «Կորեական պատերազմ» (անգլ.՝ Korean War), այն դեպքում, երբ ԱՄՆ֊ում կոնֆլիկտը պաշտոնապես չի համարվում պատերազմ, այլ «ոստիկական օպերացիա» (անգլ.՝ Police action)։ Ռազմական դրություն ԱՄՆ֊ում հայտարարված չէր, չնայած, որ նախագահ Թրումենը այդպիսի ծրագրեր ուներ, քանի որ քաղաքական արտադրանքը սահմանափակելու միջոցով վերջինս կարող էր տնտեսությունը «ռազմական ռելսերին» դնել։

Հարավային Կորեայում տարածված է «Հունիսի 25֊ի միջադեպ» անվանումը (կոր.՝ 육이오 사변, 六二五 事變), որը պայմանավորված է ռազմական գործողությունների սկսման օրով, ինչպես նաև «Կորեական պատերազմ» (կոր.՝ 한국전쟁, 韓國戰爭)։ Մինչ 1990֊ականների սկզբները կոնֆլիկտը հաճախ անվանում էին նաև «Հունիսի 25֊ի խռովություն» (կոր.՝ 육이오란, 六二五亂

Հյուսիսային Կորեայում պատերազմը անվանվում է «Հայրենական Ազատագրական պատերազմ» (կոր.՝ 조국해방전쟁, 祖國解放戰爭

Չինաստանում օգտագործվում է «Պատերազմ Ամերիկայի դեմ՝ հանուն կորեական ժողովրդի աջակցության» (չին.՝ 抗美援朝) կամ ավելի մեղմ՝ «Կորեական պատեարզմ» (չին.՝ 朝鲜战争/朝鮮戰爭) անվանումը։ Չինարենում անվան այլ տարբերակը «Կորեական պատերազմ» բառի «韩战/韓戰» համառոտագրությունն է։

Պատմական նախադրյալներ[խմբագրել]

1945 թվականի օգոստոսի 10-ին, Ճապոնիայի մոտակա կապիտուլյացիայի հետ կապված, ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը պայմանավորվեցին Կորեան բաժանել 38 հորիզոնականների. ենթադրվում էր, որ հյուսիսային ճապոնական զորքերը կհանձնվեն Կարմիր բանակին, իսկ հարավային զորքերը՝ ԱՄՆ-ին: Այդ կերպ թերակղզին բաժանվեց սովետական և ամերիկյան մասերի: Ենթադրվում էր, որ այդպիսի բաժանումը ժամանակավոր է:

1945 դեկտեմբերին ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը համաձայնագիր կնքեցին երկրի ժամանակավոր կառավարման մասին: Հարավային և հյուսիսային շրջաններում կազմավորվեցին կառավարական մարմիններ: Թերակղզու ամերիկյան շրջանում ՄԱԿ-ի նախաձեռնություն անց կացվեցին ընտրություններ, որի արդյունքում ընտրվեց Լի Սին Մանի գլխավորած կուսակցությունը: Ձախ կուսակցությունները բոյկոտեց ընտրությունները: Հյուսիսում խորհրդային զորքերը իշխանությունը հանձնեցին կոմունիստական կառավարությունը՝ Կիմ Իր Սենի գլխավորությամբ: Հակահիտլերյան կոալիցիայի երկրները ենթադրում էին, որ որոշ ժամանակ անց Կորեան պետք է վերամիավորվի, սակայն ԱՄՆ-Ի և ԽՍՀՄ-ի միջև սկիզբ առած սառը պատերազմի պայմաններում նրանք չկարողացան պայմանավորվել այդ միավորման շուրջ, այդ իսկ պատճառով 1947 թվականին ՄԱԿԱՄՆ-ի նախագահ Թրումենի փոխանցմամբ առանց որևէ պայմանագրերի և ռեֆերենդումի իր վրա վերցրեց Կորեայի ապագայի հարցը:

Ինչպես Հարավային Կորեայի նախագահ Լի Սին Մանը, այնպես էլ Հյուսիսային Կորեայի Աշխատանքային կուսակցութան գերագույն քարտուղար Կիմ Իր Սենը չէին թաքցնում թերակղզին իրենց կառավարության տակ վերցնելու իրենց նպատակները: 1948 թվականին ընդունված սահմանադրությամբ կորեական 2 երկրներն էլ հայտարարեցին, որ երկու կառավարությունների նպատակն էլ իր իշխանությունը ողջ թերակղզում ծավալելն է: Հյուսիսային Կորեայի սահմանադրության համաձայն՝ երկրի մայրաքաղաք էր համարվում Սեուլը, իսկ Փխենյան պաշտոնապես համարվում էր երկրի ժամանակավոր մայրաքաղաքը, որտեղ երկրի գլխավոր մարմինները հաստատված էին մինչև Սեուլի ազատագրումը: Ընդ որում 1949 թվականին սովետական և ամերիկյան զորքերը դուրս բերվեցին Կորեայի տարածքից:

Չինաստանի կառավարությունը տագնապով հետևում էր Կորեայում տիրող իրավիճակին: Մաո Ցզե-Դունը համոզված էր, որ ամերիկյան միջամտությունը Ասիայում ապակայունացնող է և կարող է բացասաբար ազդել Թայվանում հաստատված Գոմինդանա Չան Կայշայի ուժերը ջախջախելու իր հետագա պլանների վրա:

1950 թվականի հունվարի 12-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Դին Աչեսոնը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսում գտնվող ամերիկյան զորքերը գրավում են Ալեուտական կղզիները, Ֆիլիպինները և ճապոնական Ռյուկյու, ինչը խոսում էր այն մասին, որ Կորեայի տարածքը չի հետաքրքրում ԱՄՆ-ին: Այդ փաստը օգնեց կասեցնել զինված ընդհարումները, ինչպես նաև համոզել Ստալինին, որ ԱՄՆ-ի և Կորեայի միջև ռազմական ընդհարումը քիչ հավանական է[4]:

Պատերազմի նախադրյալները[խմբագրել]

1945 թ. խորհրդային և ամերիկյան զորքերը Կորեան ազատեցին ճապոնական զորքերից։ Խորհրդային զորքերը զբաղեցրին Կորեական թերակղզու հյուսիսային հատվածը, իսկ ամերիկյան զորքերը` հարավայինը։ Հյուսիսում իշխանության եկան կոմունիստները, հարավում` զինվորականները, որոնք հենվում էին ԱՄՆ-ի օգնության վրա։ Ստեղծվեցին երկու պետություններ` հյուսիսում Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը, հարավում` Կորեայի Հանրապետությունը։ Սկզբնական շրջանում ո՛չ ԽՍՀՄ-ը, ո՛չ էլ ԱՄՆԿորեան միավորելու գործում չէին շտապում աջակցել կողմերից որևէ մեկին, սակայն Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը ցանկանում էր միավորել Կորեան` նույնիսկ զենքի ուժով։ Դա ստիպեց երկու գերտերություններին ավելի մեծ աջակցություն ցույց տալ երկու հակամարտող կողմերին։

Պատերազմի ընթացքը[խմբագրել]

1950 թ. հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Իր Սենը եղավ Մոսկվայում և ստացավ Խորհրդային Միության օժանդակությունը։ Հարավային Կորեան Հյուսիսայինին միացնելու Կիմ Իր Սենի ծրագիրը հավանության արժանացավ նաև Չինաստանի ղեկավար Մաո Ցզե-Դունի կողմից։ 1950 թ. հունիսի 25-ին Հյուսիսային Կորեայի զորքերը անցան հարձակման։ 3 օր անց նրանք արդեն Սեուլում էին։ Այնուհետև նրանց առաջխաղացումը դանդաղեց և սեպտեմբերին արդեն գրեթե ողջ թերակղզին իրենց ձեռքում էր։

Իրադրությունը փոխվեց այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի որոշմամբ Հարավային Կորեային որպես օգնություն տրամադրված միջազգային զորքերը (մեծ մասամբ ամերիկյան) իջեցվեցին թերակղզու վրա։ Շուտով նրանք վերագրավեցին Սեուլը, հասան նախկին սահմանին և հարձակվեցին ԿԺԴՀ-ի վրա։ Վերջինս հայտնվել էր կործանման եզրին, երբ առանց ԱՄՆ-ին պատերազմ հայտարարելու ռազմական գործողությունների մեջ մտավ չինական բանակը։ Հոկտեմբերին մոտ մեկ միլիոնանոց բանակը անցավ սահմանը և մտավ կռվի մեջ։ Շուտով ռազմաճակատը մոտեցավ նախկին սահմաններին։ 1950 թ. ամերիկյան հարձակման ժամանակ ԽՍՀՄԿԺԴՀ-ին օգնության ուղարկեց մի քանի ավիացիոն դիվիզիա։ Չինացիները մեծ կորուստներ կրեցին, քանի որ տեխնիկայով շատ էին հետ մնում ամերիկացիներից։

Պատերազմը շարունակվեց 3 տարի և ավարտվեց հաշտությամբ։ Հյուսիսում մնաց ԽՍՀՄ-ի և Չինաստանի դաշնակից Կիմ Իր Սենի կառավարությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 이지수.։ «2010, 인물로 다시 보는 6·25 "이 자식아, 전쟁지면 너도 책임있어" 김일성, 박헌영에 잉크병 집어 던져»։ 조선일보։ Արխիվացված օրիգինալից 2012-02-12-ին։ http://www.webcitation.org/65ONQVyWQ։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15–ին։ 
  2. «6.25 전쟁의 피해»։ 대한민국 국방부։ Արխիվացված օրիգինալից 2011-07-22-ին։ http://web.archive.org/20110722140709/www.withcountry.mil.kr/info/koreanwar/war3/20070214/1_-3722.jsp?menu=menu2։ Վերցված է 2010 թ․ հունիսի 25։ 
  3. 3,0 3,1 Michael Hickey.։ «The Korean War: An Overview»։ Би-би-си։ Արխիվացված օրիգինալից 2012-06-25-ին։ http://www.webcitation.org/68gozMgsT։ Վերցված է 31 декабря 2011։ 
  4. Канд. ист. наук В. А. Тарасов приводит объяснение последовавшего после вывода из Южной Кореи американских войск в июне 1949 г. и заявления госсекретаря 12 января 1950 г. об исключении Южной Кореи «из периметра американской обороны» резкого изменения этого курса: изменения в корейскую политику США были внесены весной 1950 г. на основе секретного доклада, который представили Трумэну в декабре 1949 г., в котором предусматривалась активизация военной политики США: замена тактики сдерживания «советской экспансии» на наступательную военную конфронтацию с Советским Союзом