Ջևդեթ Սունայ
Ջևդեթ Սունայ | |
![]() |
|
Քաղաքացիություն՝ | ![]() |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և զինծառայող |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | փետրվարի 10, 1899[1] |
Ծննդավայր | Տրապիզոն, Տրապիզոնի նահանգ, Թուրքիա |
Վախճանի օր | մայիսի 22, 1982[1] (83 տարեկանում) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Թաղված | Թուրքական պետական գերեզմանատուն |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ |
Բաղնիքի շքանշանի ասպետ կոմանդոր և Anniversary Medal at the occasion of the 25th anniversary of the founding of the Iranian Empire |
Ջևդեթ Սունայ (թուրք.՝ Cevdet Sunay; փետրվարի 10 1899 թվական, Տրապիզոն — մայիսի 22 1982 թվական, Ստամբուլ), թուրք ռազմական և պետական գործիչ։ Սունայը Թուրքիայի 5-րդ նախագահն է, ով կառավարել է 1966- 1973 թվականներին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Ստամբուլի Կուլելի զինվորական ակադեմիան։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կռվել է որպես զինվոր Պաղեստինի ռազմաճակատում (1917), իսկ 1918 թվականին Եգիպտոսում գերի է ընկել բրիտանական զորքերին։ Ազատ արձակումից հետո մասնակցել է Թուրքիայի անկախության պատերազմին` սկզբում հարավային, այնուհետև` արևմտյան ռազմաճակատներում։
1929 թվականին ամուսնացել է Աթըֆեթի հետ։ Նրանք ունեցել են երեք երեխա։
1930 թվականին ավարտել է սպայական կազմի համար նախատեսված բարձրագույն զինվորական ակադեմիան։ 1933 թվականին նշանակվել է Գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման վարչությունում։ Զբաղեցնելով ղեկավար պաշտոններ` 1949 թվականին նա դարձել է բրիգադի գեներալ, իսկ 1959 թվականին բանակի գեներալի կոչում։ 1960—1966 թվականներին Ջևդեթ Սունեյը եղել է Թուրքիայի ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետ։ 1966- 1973 թվականներին եղել է Թուրքիայի նախագահ, որից հետո ստացել է ցմահ սենատորի պաշտոն, մինչ այդ պաշտոնը չվերացվեց 1980 թվականին տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո։
Ստացել է բազմաթիվ գերատեսչական մեդալներ և կոչումներ, այդ թվում նաև «Պարսկական կայսրության ստեղծման 2500 ամյակին նվիրված հուշամեդալ» (Իրան)։
Ջեվդեթ Սունայը մահացել է 1982 թվականի մայիսի 22-ին Ստամբուլում: Նրա աճյունը տեղափոխվեց այն ժամանակ նորակառույց Թուրքական պետական գերեզմանատուն, որը գտնվում է Անկարայում:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
http://www.munzinger.de/search/go/document.jsp?id=00000011297
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|