Ժողովրդահանրապետական կուսակցություն (Թուրքիա)
Ժողովրդահանրապետական կուսակցություն թուրք.՝ Cumhuriyet Halk Partisi | |
---|---|
![]() | |
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | ![]() |
Առաջնորդ | Մուստաֆա Քեմալ Աթաթուրք, Իսմեթ Ինյոնյու, Բյուլենտ Էջևիտ, Deniz Baykal?, Hikmet Çetin?, Deniz Baykal?, Altan Öymen?, Deniz Baykal? և Քեմալ Քըլըչդարօղլու |
Հիմնադիր | Մուստաֆա Քեմալ Աթաթուրք |
Հիմնադրված | սեպտեմբերի 9, 1923 |
Գաղափարախոսություն | քեմալականություն, Աշխարհականություն, սոցիալ-ժողովրդավարություն և պրո-եվրոպեականություն |
Քաղաքական հայացք | ձախակենտրոն |
Շտաբ | Չանկայա, Անկարա, Թուրքիա |
Միջազգային պատկանելություն | Եվրոպական սոցիալիստների կուսակցություն, Սոցիալիստական ինտերնացիոնալ[1], Progressive Alliance?[2] և Nation Alliance? |
Կայք | chp.org.tr |
Republican People's Party (Turkey) Վիքիպահեստում |
Թուրքիայի ազգային հանրապետական կուսակցություն (թուրք.՝ Cumhuriyet Halk Partisi), Թուրքիայի ամենահին քաղաքական կուսակցություն, որն ունի ձախակենտրոն և քեմալիստական հայացքներ: Առավել կարճ կոչում են ԱՀԿ (CHP): Կուսակցության դրոշի վեց նետերը խորհրդանշում են քեմալիզմի վեց հիմնական սկզբունքները՝ հանրապետականություն, ազգայնականություն, էտատիզմը, պոպուլիզմը (ազգայնություն), լաիցիզմ (աշխարհիկություն) և հեղափոխականություն:
Կուսակցությունը հիմնադրվել է Սիվասի համաժողովի ժամանակ, որի հիմնական նպատակը Թուրք-հունական պատերազմի ժամանակ դեպի Անատոլիա Հունաստանի հնարավոր ներխուժման կասեցումն էր: 1923 թվականի սեպտեմբերի 3-ին Ազգային կուսակցությունը իրեն հռչակեց որպես քաղաքական կազմակերպություն, իսկ արդեն 1923 թվականի հոկտեմբերի 29-ին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը հռչակեց Թուրքիայի անկախությունը և հանրապետական կարգերի հիմնադրումը: 1924 թվականի նոյեմբերի 10-ին կուսակցությունը ստացել է նոր Ազգային հանրապետական կուսակցություն անվանումը: Մինչև 1946 թվականը Թուրքիայում գործել է միակուսակցական համակարգ: Քաղաքական այլ կուսակցությունները (Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը, Լիբերալ- հանրապետական կուսակցությունը, Ազգային զարգացման կուսակցությունը) համարվում էին անօրինական գործող կազմակերպություններ:
Երբ ԱՀԿ առաջնորդ Իսմեթ Ինյոնյուն անցկացրեց բազմակուսակցական ընտրություններ նրա կուսակցությունը հնարավորություն ունեցավ հաղթելու առաջին ընտրության ժամանակ, սակայն 1950 թվականին նրանք պարտություն կրեցին: Հանրապետական վերադարձան իշխանության միայն 1960 թվականին՝ զինված հեղաշրջումից հետո, իսկ արդեն 1961 թվականին Արդարություն կուսակցության հետ կազմել են խոշոր կոալիցիա:
2011 թվականի հունիսի 12-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ կուսակցությունը ստացել է 11 131 371 (25,91 %) ձայն և 550 հնարավոր մանդատներից ստացել 135-ը: ԱՀԿ-ն ունի տարածքային ներկայացուցչություններ: Ներկայումս կուսակցությունը երկրորդն է Թուրքիայում՝ Արդարություն և զարգացում կուսակցությունից հետո[3][4][5]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.socialistinternational.org/viewArticle.cfm?ArticlePageID=931
- ↑ http://progressive-alliance.info/2810-2/
- ↑ Sex und Socken(գերմ.)
- ↑ Bu, kaset olayı değil komplodur Archived 2010-05-12 at the Wayback Machine.(թուրքերեն)
- ↑ Long survivor, short valedictory(անգլ.)
|