Բյուլենթ Էջևիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բյուլենթ Էջևիթ
Bülent Ecevit-Davos 2000 cropped.jpg
 
Կուսակցություն՝ Democratic Left Party?
Կրթություն՝ Ռոբերթ քոլեջ և Լոնդոնի համալսարանի Արեւելագիտության եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գրող, բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող և դիվանագետ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր մայիսի 28, 1925(1925-05-28)[1][2][3][4]
Ծննդավայր Ստամբուլ, Թուրքիա[1]
Վախճանի օր նոյեմբերի 5, 2006(2006-11-05)[5][2][3][4] (81 տարեկանում)
Վախճանի վայր Անկարա, Թուրքիա
Գերեզման Թուրքական պետական գերեզմանատուն
Թաղված Թուրքական պետական գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
Ամուսին Rahşan Ecevit?
 
Ինքնագիր Bülent Ecevit signature.png
 
Պարգևներ

Ռումինիայի Աստշի շքանշան

Մուստաֆա Բյուլենթ Էջևիթ (թուրք.՝ Mustafa Bülent Ecevit), (մայիսի 28, 1925(1925-05-28)[1][2][3][4], Ստամբուլ, Թուրքիա[1] - նոյեմբերի 5, 2006(2006-11-05)[5][2][3][4], Անկարա, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ, բանաստեղծ, գրող, թարգմանիչ, լրագրող։ 1974- 1977, 1978- 1979, 1999- 2002 թվականներին եղել է Թուրքիայի վարչապետ։ Կատարել է թարգմանություններ անգլերենից թուրքերեն: Նրա թարգմանությամբ թուրքերեն լույս են տեսել Թոմաս Էլիոթի և Ռաբինդրանաթ Թագորի մի շարք աշխատություններ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուլենթը ծնվել է մտավորականների ընտանիքում։ Հայրը եղել է Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր, իսկ մայրը Թուրքիայի առաջին կանանցից մեկն էր, ով պրոֆեսիոնալ կերպով զբաղվել է գեղանկարչությամբ։ Աշխատել է որպես թարգմանիչ Թուրքիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Սովորել է Լոնդոնի համալսարանի արևելագիտության և աֆրիկագիտության դպրոցի արվեստի պատմության բաժնում, սակայն այն չի ավարտել։ Դրան զուգընթաց ուսումնասիրել է նաև սանսկրիտ և բենգալերեն, որպեսզի կարդա Ռաբինդրանաթ Թագորի աշխատությունները օրիգինալ լեզվով։

1972—1980 թվականներին ղեկավարել է Հանրապետական ազգային կուսակցությունը՝ փոխարինելով այդ պաշտոնում Իսմեթ Ինյոնյուին: 1974- 1977, 1978- 1979, 1999- 2002 թվականներին եղել է Թուրքիայի վարչապետ, ընդ որում 1979 թվականին նրա հիմնական ընդդիմադիրը եղել է Սուլեյման Դեմիրելը:

1980 թվականին տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո, նրան արգելվել է զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Սակայն որոշ ժամանակ անց արգելքը հանվեց, իսկ 1987—1988 և 1989—2004 թվականներին գլխավորել է Ձախ դեմոկրատական կուսակցությունը, որը հիմնվել էր 1985 թվականին նրա կնոջ Ռահշան Էջևիթի և մի խումբ կողմնակիցների կողմից, ովքեր լքել էին Սոցիալ- դեմոկրատական ազգային կուսակցությունը։

1999—2002 թվականներին Բյուլենթ նորից դարձավ Թուրքիայի վարչապետ։ Նրա կառավարման վերջին տարում կնքվեց համաձայնագիր ԵՄ-ի հետ, ինչպես նաև ձերբակալվեց Քրդական բանվորական կուսակցության պարագլուխ Աբդուլլահ Օջալանը: Էջևիթին այդ պաշտոնում փոխարինեց Աբդուլա Գյուլը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]