Սուլեյման Դեմիրել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուլեյման Դեմիրել
Süleyman Demirel
Suleyman Demirel 1998.jpg
Ծնվել էնոյեմբերի 1
1924
ԾննդավայրԹուրքիա
Մահացել էհունիսի 17
2015
Մահվան վայրԱնկարա, Թուրքիա
ՔաղաքացիությունԹուրքիա Թուրքիա
ԱզգությունԹուրք
Կրոնսուննի իսլամ
ԿրթությունՍտամբուլի տեխնիկական համալսարան
ՄասնագիտությունՊետական և
քաղաքական գործիչ
ԱշխատանքԱրդարության
կուսակցության նախագահ
ԱմուսինNazmiye Demirel?
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի նախագահ, Թուրքիայի վարչապետ և Թուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ
Քաղաքական կուսակցությունJustice Party?
Պարգևներ և
մրցանակներ
Տոմիսլավ արքայի օրդեն Սպիտակ Արծվի շքանշան Հանրապետության շքանշան[1] Ռումինիայի Աստղի շքանշանի շղթա Մարիաննա հողի Խաչի շքանշանի շղթա Սպիտակ Արծվի շքանշան Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ Երուսաղեմի հրեական համալսարանի պատվավոր դոկտոր Զագրեբի համալսարանի պատվավոր դոկտոր «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հատուկ թողարկված Մեծ Խաչ և Q64755642?[2]
Ստորագրություն
Süleyman Demirel Signature.jpg
Süleyman Demirel Վիքիպահեստում

Սուլեյման Դեմիրել (թուրք.՝ Süleyman Demirel, նոյեմբերի 1, 1924 - հունիսի 17, 2015), թուրք պետական և քաղաքական գործիչ։ Կրթությամբ ինժեներ-հիդրոշինարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին ավարտել է Ստամբուլի տեխնիկական համալսարանի ինժեներաշինարարական ֆակուլտետը (1949-1950) և 1954-1955 թվականներին ստաժավորվել է ԱՄՆ-ում։ 1945-1960 թվականներին եղել է Թուրքիայի ջրային տնտեսությունների պետական կառավարման գլխավոր նախագահը։ 1960-1964 թվականներին դասավանդել է Մերձավոր Արևելյան տեխնիկական համալսարանում։ 1961-1965 թվականներին աշխատել է ամերիկյան «Morrison-Nadsen» ընկերությունում, որը կառուցում էր ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտեները Թուրքիայիում:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուլեյման Դեմիրելը հանդիսանում է «Արդարություն» կուսակցության հիմնադիրներից մեկը։ 1964 թվականի հոկտեմբերից կուսակցության գլխավոր նախագահն է եղել։ 1964 թվականին դարձել է պառլամենտի անդամ։ 1965 թվականի փետրվարին վարչապետի փոխարինողն է եղել, իսկ 1965-1993 թվականներին հաճախակի զբաղեցրել է վարչապետի պաշտոնը (1965-1971, 1975-1977, 1977-1978, 1979-1980, 1991-1993)[3]։

1975-1980-ական թվականներին ընդմիջումներով աշխատել է կոալիցիոն հանրապետության վարչապետի տեղակալի պաշտոնում։ 1980 թվականին քաղաքացիական անկարգությունները սեպտեմբերի 12-ին հանգեցրեցին զինված հեղաշրջման, որի արդյունքում Սուլեյմանը պաշտոնանկ եղավ։ Նա հեռացավ քաղաքականությունից և մինչև 1987 թվականն ամբողջովին հեռու էր քաղաքականությունից։

1987 թվականին դարձել է Ճիշտ ճանապարհ կուսակցության նախագահ։

1990-1993 թվականներին կրկին եղել է վարչապետ, իսկ 1993-2000 թվականներին՝ նախագահ։

2015 թվականի մայիսի 3-ից գտնվել է հիվանդանոցում սուր շնչադիմակային վարակով և սրտանոթային անբավարարությամբ։ Մահացել է 2015 թվականի հունիսի 17-ին[4]։

Դեմիրալի անունով կա համալսարան Ղազախստանում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сулейман Демирель
  • Кто есть кто в мировой политике / Отв. ред. Л. П. Кравченко. — М.: Политиздат, 1990. — С. 24.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 340 CC-BY-SA-icon-80x15.png