Թուրքիայի նախագահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրքիայի նախագահ

Պաշտոնը զբաղեցնում է՝
Ռեջեփ Թայիփ Էրդողան
2014 թվականի օգոստոսի 28-ից
Գլխավորում էԹուրքիա
Դիմելաձևպրն. Նախագահ
Պաշտոնական նստավայրՆախագահական պալատ
Թեկնածությունը առաջարկում էԱրդարություն և զարգացում կուսակցություն
Նշանակվում էինքնաառաջադրում կամ կուսակցական առաջադրում
Պաշտոնը հայտ է եկել1923 թվականի հոկտեմբերի 29
Առաջինը պաշտոնումՄուստաֆա Քեմալ Աթաթուրք
ԿայքՀղում

Թուրքիայի նախագահ (թուրքերեն՝ Cumhurbaşkanı), Թուրքիայի Հանրապետության բարձրագույն կառավարչական պաշտոնը։ 2014 թվականի օգոստոսի 28-ից այն զբաղեցնում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Պաշտոնը առաջին անգամ ի հայտ է եկել 1923 թվականի հոկտեմբերի 29-ին` Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից։ Թուրքիայի նախագահի պաշտոնը արտահայտում է թուրք ժողովրդի միասնությունը, և Թուրքիայի Սահմանադրության առանձին գլուխ նվիրված է նախագահի պաշտոնին։ Սահմանադրության 101-ից 106-րդ հոդվածները սահմանում են Նախագահի պաշտոնին ներկայացվող պահանջները։ Նախագահի պաշտոնը շատ հաճախ անվանում են նաև Reis-i Cumhur, ինչը թարգմանաբար նշանակում է «ժողովրդի նախագահ»։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի թվով տասներկուերորդ նախագահն է։

Կենդանի նախկին նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահ (Cumhurbaşkanı) Պաշտոնավարման ժամկետ Ծննդյան թվական
Ահմեդ Նեդջեթ Սեզեր 2000–2007 սեպտեմբերի 13, 1941 (82 տարեկան)
Աբդուլա Գյուլ 2007–2014 հոկտեմբերի 29, 1949 (74 տարեկան)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրքիայի նախագահ» հոդվածին։