Ստամբուլի տեխնիկական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստամբուլի տեխնիկական համալսարան
Տեսակտեխնիկական համալսարան և հասարակական համալսարան
Հիմնադրված է1773
ԱնդամակցությունՄիջերկրածովյան համալսարանների ասոցիացիա, Եվրոպայի ճարտարագիտական համալսարանների միություն, Եվրոպայի համալսարանների միություն[1] և Anatolian University Libraries Consortium Association?[2]
Երկիր Թուրքիա
ՏեղագրությունՍտամբուլ
Կայքitu.edu.tr(թուրքերեն)
 Istanbul Technical University Վիքիպահեստում

Ստամբուլի տեխնիկական համալսարան (թուրքերեն՝ İstanbul Teknik Üniversitesi), թուրքական բուհ, աշխարհի երրորդ ամենամեծ համալսարանն է՝ ըստ ինժեներական գիտությունների[3]։

Համալսարանում գործում է բակալավրի 39, իսկ մագիստրատուրայի 144 ծրագրեր, աշխատում է 13 քոլեջներ (ֆակուլտետներ), 346 լաբորատորիաներ և 12 հետազոտական կենտրոններ[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը հիմնադրվել է 1773 թվականին, երբ Օսմանյան կայսրությունը կառավարում էր Մուստաֆա III սուլթանը։ Այն ժամանակ կոչվում էր ռազմածովային տեխնիկայի Թագավորական դպրոց (Muhendishane-i Bahr-i Humayun), որը պատրաստում էր ինժեներների և նավաշինարարների։ 1975 թվականին վերափոխվել է ռազմական տեխնիկայի թագավորական դպրոց անվան (Muhendishane-i Berr-i Humayun) և ամբողջ բանակի համար պատրաստում էր տեխնիկական անձնակազմ։

1847 թվականին սկսել են պատրաստել ճարտարապետության ոլորտի մասնագետներ։ 1883 թվականին բուհը կոչվել է քաղաքացիական շինարարության Դպրոց, իսկ հետագայում՝ Ինժեներական ակադեմիա, որի գլխավոր նպատակը այնպիսի մասնագետների պատրաստումն էր, ովքեր կկարողանան պլանավորել և իրականացնել ազգային ինֆրոկառուցվածքային նախագծեր։

1928 թվականին՝ կայսրության անկումից և հանրապետության հիմնումից հետո Ինժեներական ակադեմիան ստացել է համալսարանի կարգավիճակ։ Իսկ 1944 թվականին կոչվել է Ստամբուլի տեխնիկական համալսարան։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաշկշլի գլխավոր կամպուսը
Սուլեյման Դեմիրել մշակութային կենտրոնը
ՍՏՀ–ի թիմն արևային ավտոմեքենաների մրցարշավում
Համալսարանական ստադիոն

Քոլեջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շինարարական ճարտարագիտություն
  • Ճարտարապետություն
  • Մեքենաշինություն
  • Էլեկտրոտեխնիկա և էլեկտրոնիկա
  • Լեռնային գործ
  • Քիմիա և մետաղագործություն
  • Մենեջմենթ
  • Նավաշինարարություն և օվկիանոսատեխնիկա
  • Հանրագիտական
  • Օդաչվություն և տիեզերագնացություն
  • Թուրքական դասական երաժշտության պետական կոնսերվատորիա
  • Ծովային գործ
  • Տեքստիլ տեխնոլոգիաներ և դիզայն
  • Համակարգչային գիտություններ և ինֆորմատիկա
  • Բակալավրի երկաստիճան ծրագրեր
  • Հյուսիսային Կիպրոսի ՍՏՀ–ի մասնաճյուղ

Ինստիտուտներ և հետազոտական կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էներգետիկայի ինստիտուտ
  • Գիտատեխնոլոգիական ինստիտուտ
  • Սոցիալական գիտությունների ինստիտուտ
  • Ինֆորմատիկայի ինստիտուտ
  • Երկրի մասին Եվրասիական գիտությունների ինստիտուտ
  • Մոլեկուլային կենսաբանության, բիոտեխնոլոգիական և գենետիկական հետազոտությունների կենտրոն[5]
  • ARI[6] տեխնոպոլիս
  • Արբանյակային կապի և դիստանցիոն զոնդումի կենտրոն[7]
  • Բարձր արտադրողականության հաշվարկման ազգային կենտրոն[8]
  • Ռոտորային տեխնիկայի որակավորման բարձրացման կենտրոն[9]
  • Մեխատրոնիկայի կրթական և հետազոտական կենտրոն[10]
  • Տարերային աղետների դեմ պայքարի որակավորման բարձրացման կենտրոն[11]
  • Պրոֆեսոր Ադնան Տեկինի նյութագիտության և տեխնոլոգիական արտադրության կիրառական հետազոտության կենտրոն[12]
  • Բնակարանային շինարարության հետազոտական և կրթական կենտրոն
  • Գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիայի հետազոտական կանացի կենտրոն
    Քոլեջներից բացի գործում են նաև հետևյալ դեպարտամենտները․
  • Արտասահմանյան լեզուների դպրոց
  • Նրբագեղ արվեստների դպրոց
  • Սպորտային կրթության դպրոց
  • Թուրքական դասական երաժշտության պետական կոնսերվատորիա
  • Երաժշտական գիտությունների հետազոտական ինստիտուտ

Կամպուսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մասլակ՝ ռեկտորատ, որտեղ գտնվում են քոլեջների մեծ մասը, կենտրոնական գրադարան, մարզադաշտ, լողավազան, հանրակացարան։ Գտնվում է Ստամբուլի արվարձանում և ունի 2,64 կմ² մակերես։ Էներգետիկայի ինստիտուտն ունի Triga Mark-2 միջուկային ռեակտոր։
  • Տուզլա՝ ծովային գործի քոլեջ, գտնվում է Ստամբուլի համանուն շրջանում՝ նավաշինարանի կողքին։
  • Տաշկշլա՝ Ստամբուլի ամենահայտնի պատմական կառույցներից մեկը, օսմանական ժամանակաշրջանում ծառայում էր որպես ռազմական բարաքներ։
  • Գյումուշսույու՝ Թաքսիմ հրապարակից ոչ հեռու մեքենաշինության քոլեջ։
  • Մաչկա՝ Թաքսիմ հրապարակից ոչ հեռու կառավարման քոլեջ։

Հայտնի շրջանավարտներ և ուսուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանում դասավանդողների թվում են Կարլ Տերցագը (գրունտների մեխանիկայի հիմնադիր), Ջահիթ Արֆը (մաթեմատիկոս), Ռուդոլֆ Բելինգը (գերմանացի քանդակագործ), Այկութ Բարկան (երկրաշարժագետ), Մուստաֆա Ինանը (ինժեներ) և ուրիշներ։

Ստամբուլի տեխնիկական համալսարանի տարբեր տարիների շրջանավարտներից են Թուրքիայի ութերորդ և իններորդ նախագահներ Թուրգութ Օզալը և Սուլեյման Դեմիրելը, վարչապետ Նեջմեթին Էրբականը, Turkish Airlines–ի տնօրեն Թեմել Կոտիլը և ուրիշներ։

Գյուլսյուն Սահլամերը 1996–2004 թվականներին համալսարանի ռեկտորն էր՝ դառնալով Թուրքիայի առաջին կին ռեկտորը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]