Jump to content

Ջելալ Բայար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջելալ Բայար
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն, Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն և Միության և Առաջադիմության Կոմիտե
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր մայիսի 16, 1883(1883-05-16)[1][2]
Ծննդավայր Umurbey, Gemlik ilçesi, Բուրսայի մարզ, Թուրքիա
Վախճանի օր օգոստոսի 22, 1986(1986-08-22)[1][2][3] (103 տարեկան)
Վախճանի վայր Ստամբուլ, Թուրքիա
Թաղված Բուրսայի մարզ
Քաղաքացիություն  Թուրքիա և  Օսմանյան կայսրություն
Ամուսին Reşide Bayar?
Զավակներ Nilüfer Gürsoy?, Turgut Bayar? և Refii Bayar?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
«Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով և Անկախության մրցանակ

Մահմուդ Ջելալ Բայար (թուրքերեն՝ Celâl Bayar, մայիսի 16, 1883(1883-05-16)[1][2], Umurbey, Gemlik ilçesi, Բուրսայի մարզ, Թուրքիա - օգոստոսի 22, 1986(1986-08-22)[1][2][3], Ստամբուլ, Թուրքիա), թուրք քաղաքական և պետական գործիչ, Թուրքիայի երրորդ նախագահը։

Ջելալ Բայարը ծնվել է 1883 թվականին Բուրսա նահանգի Գերմիկ քաղաքի մոտ գտնվող Ումուրբեյ գյուղում՝ Լոմ (Բուլղարիա) քաղաքից տեղափոխված կրոնական գործչի և ուսուցչի ընտանիքում[4]։ Դպրոցն ավարտելուց հետո Բայարը աշխատել է որպես գրագիր Գեմլիկի դատարանում, իսկ հետո Ziraat Bankası բանկում և Deutsche Orientbank-ի Բուրսեում գտնվող մասնաճյուղում։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեմալ Բայարը և Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, 1937

1908 թվականին Բայարը միանում է «Միաիանության և առաջխաղացման կոմիտե» («İttihad Terakki Cemiyeti») խմբին, որը երիտթուրքերի քաղաքական կազմակերպությունն էր։ Որոշ ժամանակ անց նա դառնում է կազմակերպության գլխավոր անդամներից մեկը՝ զբաղեցնելով կուսակցության նոր բացված իզմիրյան բաժամունքի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։ Այդ պաշտոնում նա աջակցեց կանանց և երկաթուղային դպրոցների կառուցմանը։

1919 թվականին Բայարը Սարուխանից ընտրվել է պատգամավոր օսմանյան պառլամենտում։ Չհամաձայնվելով Սուլթանի առաջարկած սահմանադրության նոր տարբերակի հետ՝ 1920 թվականին նա գնում է Անկարա՝ որպեսզի միանա Մուստաֆա Քեմալին և Թուրքական ազատագրական շարժմանը։

Բայարը դառնում է Առաջին աշխարհամարտից հետո կազմավորված Անատոլիի և Ռումելիի իրավունքների պաշտպանման հասարակության ակտիվ անդամ։ Նա Բուրսից ընտրվում է Թուրքիայի գերագույն ազգային հավաքի պատգամավոր։ Նույն թվականին նա սկսում է աշխատել որպես էկոնոմիկայի նախարարի տեղակալ, իսկ 1921 թվականի փետրվարի 27-ին դառնում է էկոնոմիկայի նախարար։ Բայարը ղեկավարում է բանակցող հանձնաժողովը Չերքեզ Էթհեմի ապստամբության ժամանակ։ 1922 թվականին Բայարը Լոզանյան հանձնաժողովում Թուրքիայի պատգամավորության անդամ էր, որպես Իսմաթ Ինոնուի խորհրդատու։ Ընտրություններից հետո, 1923 թվականին, նա ընտրվում է պատգամավոր Իզմիրից:1924 թվականի օգոստոսի 26-ին Բայարը Անկարայում հիմնադրում է գործադիր բանկ, որի գլխավոր կառավարիչն է եղել մինչև 1932 թվականը։

1937 թվականի հոկտեմբերի 25-ին Իսմաթ Ինոնուի հեռանալուց հետո Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը Բայարին նշանակում է 9-րդ կառավարության վարչապետ։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում է մինչև Աթաթուրքի մահը, քանի որ նրա մահվանից հետ դառնում է նախագահ։ Սակայն Ինոնուի հետ տարաձայնությունները բերում են նրան, որ 1939 թվականի հունվարի 25-ին Բայարը իր լիազորություններից հրաժարվում է։

Մինչև 1945 թվականը Բայարը Հանրապետական-ժողովրդական կուսակցության (Cumhuriyet Halk Partisi) անդամ էր։ 1946 թվականի հունվարի 7-ին Բայարը Ադնան Մենդերսի, Ֆուատ Քյուպուրլյուի և Ռեֆիկ Քորալթանի հետ մեկտեղ հիմնում է Դեմոկրատական կուսակցությունը։

1950 թվականի մայիսի 4-ին, Թուրքիայի պատմության մեջ առաջին ազատ համամասնական ընտրությունների ժամանակ Դեմոկրատական կուսակցությունը ստանում է ամենաշատ տեղերը պառլամենտում (487-ից 408)։ Պառլամետը ընտրում է Բայարին, Դեմոկրատակն կուսակցության ներկայացուցչին, որպես նախագահ։ 1954 և 1957 թվականներին Բայարը հաջորդաբար ընտրվում է նախագահի պաշտոնում ընդհանուր 10 տարի ժամկետով։ Այդ ամբողջ ընթացքում վարչապետի պաշտոնում եղել է Ադնան Մենդերեսը։

Պետական հեղաշրջում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականի մայիսի 27-ին Ջեմալ Գյուրսելի ղեկավարությամբ զինված ուժերը կատարեցին պետական հեղաշրջում։ Ջեմալ Բայարը, Ադնան Մենդերեսը և այյլ պետական ու կուսակցական գործիչներ նույն թվականի հունիսի 10-ին ներկայացան ռազմական տրիբունալի առջև, որը տեղի էր ունենում Մարմարա ծովում գտնվող Յասսիադա փոքրիկ կղզու վրա։

Բայարը և կուսակցության 15 այլ գործիչներ մեղադրվեցին սահմանադրությունը խախտելու մեջ և 1961 թվականի սեպտեմբերի 15-ին դատապարտվեցին մահվան Արդարադատության բարձր դատարանի կողմից։ Կառավարող ռազմական կոմիտեն հաստատեց Մենդերեսի, Զորլուի և Փոլաթքանի մահապատիժները, սակայն Բայարի և 12 այլ կուսակցական գործիչների մահապաըիժը փոխարինվեց ցմահ ազատազրկությամբ։ Բայարը ուղարկվեց Կայսերի բանտ, սակայն արդեն 1961 թվականի նոյեմբերի 8-ին առողջական խնդիրների պատճառով ազատ արձակվեց։

1966 թվականին Բայարը ռեաբիլիտացիայի է ենթարկվում[5]։ 1974 թվականին ամբողջովին վերականգնվում են նրա քաղաքական իրավունքները, սակայն նա մերժում է Սենատի ցմահ անդամ դառնալու առաջարկը։

Ջելալ Բայարը մահացավ 1986 թվականի օգոստոսի 22-ին, Ստամբուլում, 103 տարեկան հասակում։ Ունեցել է 3 երեխա։

1958 թվականին Բեռլինի ազատ համալսարանը նրան տալիս է պատվավոր դոկտորական աստիճան։ Իսկ 1992 թվականին հիմնված Մանիսի համալսարանը կրում է նրա անունը։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մտնում է 14 պետական և քաղաքական գործիչների մեջ, ովքեր ապրել են 100 տարուց ավելի։
  • Ջելալ Բայարը երկար ժամանակ երկար ապրած քաղաքական գործիչների մեջ եղել է ռեկորդակաիր։ Նա մահացել է 103 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. 1 2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  4. Frank W. Thackeray; John E. Findling; և այլք: (2001). The History of Turkey. Westport, CT: Greenwood Press. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  5. Celâl Bayar Encyclopedia Britannica. Retrieved 20 December 2013.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Kayseri Cezaevi Günlüğü (Kayseri Prison Diary), Yapı Kredi yayınları/Tarih dizisi.
  • Ben De Yazdım – Milli Mücadeleye Gidiş (And so I wrote – Going to the War of National Independence) 8 volumes., Sabah kitapları/Türkiyeden dizisi, 1965–1972.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 264