Ջեմալ Գուրսել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեմալ Գուրսել
Cemal Gürsel
Cemal Gürsel (1).jpg
10 նոյեմբեր, 1961 - 28 մարտ, 1966
Նախորդող Ջելալ Բայար
Հաջորդող Սևդեդ Սունայ
Դրոշ
(11-րդ) Թուրքիայի վարչապետ
28 մայիս, 1960 - 30 հոկտեմբեր, 1961
Նախորդող Ադնան Մենդերես
Հաջորդող Իսմաթ Ինոնու
 
Քաղաքացիություն՝ Flag of Turkey.svg Թուրքիա
Մասնագիտություն՝ Զինվորական
Ազգություն Թուրք
Դավանանք Իսլամ
Ծննդյան օր 13 հոկտեմբեր, 1895
Ծննդավայր Էրզրում
Վախճանի օր 14 սեպտեմբեր, 1966
Վախճանի վայր Անկարա
Թաղված Թուրքական պետական գերեզմանատուն
Ամուսին Մելահատ Գյուրսել
Զավակներ Մուզզաեֆեր
 
Պարգևներ

Ջեմալ Գուրսել (թուրք.՝ Cemal Gürsel) (հոկտեմբերի 13, 1895, Էրզրում, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 14, 1966, Անկարա, Թուրքիա), թուրք ռազմական, պետական և հասարակական գործիչ, Թուրքիայի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեմալ Գուրսելը ծնվել է 1895 թվականին Էրզրումում։ 1915 թվականին 20 տարեկան հասակում ծառայության է անցել Օսմանական կայսրության բանակում։ Ստացել է ռազմական կրթություն, հրետանավորի մասնագիտությամբ։ Մասնակցել է Աթաթուրքի գլխավորությայմբ թուրքական բանակի իրականացրած Գալիպոլիի նավատորմի արշավանքին։ Այնուհետև կռվել է Պաղեստինում և Սիրիայում, գերի է ընկել բրիտանացիների մոտ։ Առաջին աշխարհամարտից հետո միացել է Աթաթուրքին և մասնակցել թուրք-հունական պատերազմին։ Եղել է գնդի, բրիգադի, կորպուսի ղեկավար, ռազմական դպրոցի տնօրեն։ Այնուհետև ծառայել է բանակի ռազմական գլխավոր շտաբում։ 1946 թվականին սռացել է բրիգադի գեներալի, իսկ 1957 թվականին բանակի գեներալի կոչում։ 1958 թվականի օգոստոսին գեներալ Գուրսելը նշանակվել է Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար։

Գուրսելը չի մասնակցել երկրի քաղաքական կյանքին և ոչ մի կուսակցության անդամ չի եղել, բայց 1960 թվականի մայիսի սկզբին հրաժարական տվեց և հեռացավ իր պաշտոնից, չընդունելով վարչապետ Ադնան Մենդերեսի հրամաննեը, ով օգտագործում էր բանակը Անկարայում ուսանողների հակակառավարական բողքի ցույցերը ճնշելու համար։ Սակայն Գուրսելի հրաժարակաը չի ընդունվում, բայց նա գնում է արձակուրդ։[1]

Նախագահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեմալ Գուրսելը դառնում է 1960 թվականի մայիսի 27-ի պետական հեղաշրջման կազմակերպիչը, որի հաջողությունից հետո զբաղեցնում է պետական ղեկավարների պաշտոնները, մասնավորապես Ազգային միասնականության կոմիտետի նախագահ և զինված ուժերի հրամանատար։ Իշխանության գալուց հետ նա հայտարարում է որ և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականությամբ Թուրքիան կհետևի Մուստաֆա Քեմալ Աթաթուրթի սկզբունքներին և հաստատում է ՍԵՆՏՕ-ի և ՆԱՏՕ-ի բլոկների համաձայն իր պարտավորությունների կատարումը։ Գուրսելը նաև հայտարարում է նոր համամասնական ընտրություններ անցկացնելու և նոր սահմանադրություն ընդունելու իր մտադրությունների մասին։ 1960 թվականի մայիսի 28-ին Գուրսլեը անցնում է նոր կառավարության գլուխը։ [1]

Նա մահացել է 1966 թվականին նախագահ պաշտոնում։

1961 թվականին Ջեմալ Գուրսելը նախաձեռնեց Թուրքական առաջին մեքենայի՝ Դևրիմի նախագծումը, սակայն վերջինիս արտադրությունը այդպես էլ չսկսվեց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гюрсель, Джемаль // Советская историческая энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1963. — Т. 4. — С. 923-924.
  • Гюрсель, Джемаль // Советская историческая энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1963. — Т. 4. — С. 923-924.
  • Гюрсель, Джемаль // Советская историческая энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1963. — Т. 4. — С. 923-924.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]