Ֆահրի Քորություրք
| Ֆահրի Քորություրք Fahri Korutürk | |||
| |||
|---|---|---|---|
| 1973-1980 | |||
| Նախորդող | Ջևդեդ Սունայ | ||
| Հաջորդող | Կենան Էվրեն | ||
| Կուսակցություն՝ | չկա | ||
| Կրթություն՝ | Ստամբուլի ռազմածովային ակադեմիա | ||
| Մասնագիտություն՝ | դիվանագետ, ռազմածովային սպա և քաղաքական գործիչ | ||
| Ազգություն | Թուրք | ||
| Դավանանք | Իսլամ | ||
| Ծննդյան օր | 3 օգոստոս, 1903 | ||
| Ծննդավայր | Ստամբուլ | ||
| Վախճանի օր | 12 հոկտեմբեր, 1987, | ||
| Վախճանի վայր | Ստամբուլ | ||
| Թաղված | Թուրքական պետական գերեզմանատուն | ||
| Դինաստիա | Korutürk family? | ||
| Քաղաքացիություն | |||
| Ի ծնե անուն | թուրքերեն՝ Fahri Sabit[1] | ||
| Ամուսին | Էմել Քորություրք | ||
| Զավակներ | Աիշե, Օսման, Սալախ | ||
| Ինքնագիր | |||
| Պարգևներ | |||
Ֆահրի Քորություրք (թուրքերեն՝ Fahri Korutürk, օգոստոսի 3, 1903, Ֆաթիհ, Ստամբուլի մարզ, Թուրքիա - հոկտեմբերի 12, 1987[4][1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք ռազմածովային սպա, Թուրքիայի վեցերորդ նախագահը[5]։
Զինվորական ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1916 թվականին նա ընդունվել է ռազմածովային կադետական դպրոց, որն ավարտել է 1923 թվականին։ 1933 թվականին ավարտել է Ստամբուլի ռազմածովային ակադեմիան։
Քորություրքը ծառայել է հածանավերի և սուզանավերի վրա, իսկ ավելի ուշ աշխատել է որպես զինվորական կցորդ Հռոմում, Բեռլինում, Ստոկհոլմում։ 1936 թվականին, ծովածոցերը հաստատող Մոնտրեի կոնվենցիայի ժամանակ եղել է զինվորական խորհրդատու։ 1950 թվականին Քորություրքը դարձել է փոխ-ծովակալ և մինչ ծովակալի կոչում ստանալը եղել է տարբեր միավորումների հրամանատար։
Դիպլոմատիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականին Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնից հեռանալուց հետո, Ջեմալ Գուրսելի կողմից նշնակավեց Թուրքիայի դեսպան Խորհրդային Միությունում, իսկ հետո Իսպանիայում։
Քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականին նախագահ Ջևդեթ Սունայը Քորություրքին նշանակում է Սենատի անդամ։ 1973 թվականի ապրիլի 6-ին Թուրքիայի մեծ ազգային ժողովի ընտրությամբ Քորություրքը դառնում է Թուրքիայի հանրապետության 6-րդ նախագահը։ Նա զբաղեցում է այդ պաշտոնը մինչև 1980 թվականի ապրիլի 6-ը, որից հետո դառնում է Սենատի մշտական անդամ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քորություրքը ամուսնացել է 1944 թվականին Էմել Քորություրքի հետ (1915-2013)։ Ունեցել է մեկ աղջիկ (Աիշե) և երկու տղա (Օսման և Սալախ)։ Քորություրք ազգանունը, որը նշանակում է «թուրքերի պահապան», նրան տրվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից[6]։
Քորություրքը մահացել է 1987 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում։ Աճյունը թաղված է Անկարայում՝ Թուրքիայի պետական գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://islamansiklopedisi.org.tr/koruturk-fahri-sabit
- ↑ Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.) — Helsinki: Edita, 2017. — P. 498.
- ↑ quirinale.it (իտալ.)
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ Roger P. Nye (1977). "Civil-Military Confrontation in Turkey: The 1973 Presidential Election". International Journal of Middle East Studies, 8, pp 209-228. doi:10.1017/S0020743800026957.
- ↑ The verb korumak means "to protect", and refers to Atatürk's expectation of Korutürk to preserve his legacy.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биография (թուրքերեն)(тур.) Արխիվացված 2013-10-26 Wayback Machine
- Թուրքիայի պետական գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Օգոստոսի 3 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Թուրքիայում ծնվածներ
- Հոկտեմբերի 12 մահեր
- 1987 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Թուրքիայի նախագահներ
- 20-րդ դարի թուրք քաղաքական գործիչներ
- Անձինք:Ստամբուլ
- Փաշաներ
- Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության քաղաքական գործիչներ
- Չերքեզական ծագմամբ թուրքեր
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ
