Տուրգուտ Օզալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուրգուտ Օզալ
թուրք.՝ Halil Turgut Özal
Turgut Özal cropped.jpg
Ծնվել է հոկտեմբերի 13, 1927({{padleft:1927|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:13|2|0}})[1]
Ծննդավայր Մալաթիա, Մալաթիայի նահանգ, Թուրքիա
Մահացել է ապրիլի 17, 1993({{padleft:1993|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:17|2|0}})[1] (65 տարեկանում)
Մահվան վայր Անկարա, Թուրքիա
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
Կրոն իսլամ և սուննի իսլամ
Կրթություն Ստամբուլի տեխնիկական համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ և ճարտարագետ
Ամուսին Semra Özal
Զբաղեցրած պաշտոններ Թուրքիայի վարչապետ, Թուրքիայի նախագահ, Թուրքիայի փոխվարչապետ և Թուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ
Քաղաքական կուսակցություն Հայրենիքի կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Companion of the Order of Australia
Երեխաներ Ahmet Özal
Ստորագրություն
Turgut Özal Signature.svg
Turgut Özal Վիքիպահեստում

Տուրգուտ Օզալ (թուրք.՝ Halil Turgut Özal) (հոկտեմբերի 13, 1927, Մալաթիա - ապրիլի 17, 1993, Անկարա), թուրք քաղաքական և պետական գործիչ, Թուրքիայի ութերորդ նախագահը։ Իր կառավարման ժամանակ (սկզբից որպես նախարարների խորհրդի նախագահ, իսկ հետո երկրի նախագահ) տնտեսական բարեփոխումների շնորհիվ զգալիորեն բարձրացրել է Թուրքիայի համախառն ազգային արդյունքը՝ հասցնելով այն Օսմանյան կայսրության 1908 թվականի արդյունքին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուրգուտ Օզալը ծնվել է 1927 թվականի հոկտեմբերի 13-ին, Մալաթիա քաղաքում։ Տուրգուտի հայրը բանկային աշխատող է եղել, իսկ մայրը՝ Խազիֆը, եղել է տարրական դպրոցի ուսուցչուհի։ Տուրգուտի ծնվելուց որոշ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Սիլիֆիկ, իսկ 1931 թվականին՝ Սոգուտ, որտեղ Տուրգուտը սկսում է սովորել։ Հոր աշխատանքի հետ կապված ընտանիքը շատ է տեղափոխվել։ Վերջինիս արդյունքում Տուրգուտը ստացել է իր միջնակարգ կրթությունը Մարդինում, իսկ ավագ դպրոց է գնացել Կոնում և Կայսերում: Այնուհետև սովորել է Ստամբուլի տեխնիկական համալսարանում, որն ավարտել է 1950 թվականին՝ ստանալով ինժեների մասնագիտություն։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին Օզալն ամուսնալուծվել է։ Ամուսնալուծվելուց հետո ամուսնացել է իր գործընկերուհու՝ Սեմիրե Օզայի հետ։ Նրանք ունեցել են երեք երեխա՝ Ահմեդ, Զեյնեբ, Էֆե։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-1952 թվականներին աշխատել է ԱՄՆ-ում։ Բանակում ծառայելուց հետո դասախոսություններ է կարդացել Մերձավոր Արևելյան տեխնիկական համալսարանում: Հայրենիք վերադառնալուց հետո աշխատել է տարբեր պետական հաստատություններում և մասնավոր սեկտորի ձեռնարկություններում։ 1971 թվականին ապագա նախագահը կրկին գնացել է ԱՄՆ, որտեղ նա աշխատել է Համաշխարհային բանկի ապարատում։

1980 թվականի սեպտեմբերի 14-ին Օզալը դառնում է էկոնոմիկայի փոխնախարար Ուլուս Բյուլենտի խորհրդատուն։ 1982 թվականի հուլիսի 14-ին Օզալը հեռանում է այդ պաշտոնից։ 1983 թվականի մայիսի 20-ին հիմնում է «Հայրենիքի կուսակցություն» կուսակցությունը։ Կուսակցությունը բնութագրելով՝ Օզալն ասել է, - «Մենք պահպանողականներ ենք բարոյականության հարցում, ազատամիտներ ենք էկոնոմիկայի հարցում և պրոգրեսիստներ ենք այն բոլոր հարցերում, որոնք վերաբերում են հասարակական արդարությանը»: 1983 թվականի պառլամենտի ընտրությունների ժամանակ իր կուսակցությունը ստանում է հնարավոր 400 տեղերից 211-ը։ Տուրգուտ Օզալը դառնում է Թուրքիայի 45-րդ վարչապետը։ 1987 թվականի ընտրություններին Օզալի կուսակցությունն արդեն ստանում է 292 պատգամավորական տեղ, և Օզալը կրկին զբաղեցնում է վարչապետի պաշտոնը։

Անհաջող մահափորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի հունիսի 18-ին «Աթաթուրք» սպորտային դահլիճում «Հայրենիքի կուսակցություն» կուսակցության հանրագումարի ժամանակ Կարտալ Դեմիրագը մահափորձ է կատարում Օզալի դեմ՝ երկու անգամ կրակելով և վիրավորելով նրա ձեռքը։ Կրակոցների արդյուքնում 18 մարդ է վիրավորվում։ Վիրավորների մեջ է եղել նաև նախարար Իմրեն Այքութը։ Սկզբից Կարտալ Դեմիրագին մահապատժի են դատապարտում, որը հետո փոխարինվում է 20 տարի ազատզրկմամբ։

Նախագահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ անհրաժեշտ է լինում անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ։ Առաջին փուլում Տուրգուտ Օզալը ստանում է 247 ձայն, իսկ իր հակառակորդ Ֆեթխի Չելիբաշը՝ 18: Երկրորդ փուլում Տուրգուտը ստանում է 256, իսկ իր հակառակորդը՝ 17 ձայն։

1989 թվականի նոյեմբերի 9-ին Տուրգուտ Օզալը պաշտոնապես դառնում է Թուրքիայի 8-րդ նախագահը։ Իր նախագահության ընթացքում ամենանշանակալից իրադարձությունն Իրաքի կողմից Քուվեյթի գրավումն է լինում։ Տուրգուտ Օզալը մտածում էր, որ Սադամա Հուեստին վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար, այդ պատճառով նա ակտիվորեն աջակցում էր ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը։ Երբ Օզալը ցանկացավ զորք մտցնել Իրաքյան Քուրդիստան, Թուրքիայի գերգաույն հրամանատար Նեջիլ Տորումտայը հրաժարական տվեց։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետ Օզալը սկսեց կապեր հաստատել Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի հետ։ Օզալը նաև սկսեց վարել նոր ներքին քաղաքականություն, ըստ որի Թուրքիան պետք է դառնար ռեգիոնալ առաջնորդ։ Էկոնոմիկայում Տուրգուտը շարունակեց Ադնան Մենդրեսի քաղաքականությունը։ Իր բարեփոխումների շնորհիվ էկոնոմիկայում Թուրքիան հասնում է մեծ հաջողությունների։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica