Էլդար Ինյոնյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլդար Ինյոնյու
Erdal İnönü (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Social Democracy Party (Turkey)?, Սոցիալ-դեմոկրատական ժողովրդական կուսակցություն և Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն
Կրթություն՝ Ankara Üniversitesi. Fen Fakültesi? և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ ֆիզիկոս, քաղաքական գործիչ, ակադեմիկոս, դիվանագետ և համալսարանի պրոֆեսոր
Ծննդյան օր հունիսի 6, 1926(1926-06-06)[1]
Ծննդավայր Անկարա, Թուրքիա
Վախճանի օր հոկտեմբերի 31, 2007(2007-10-31)[1] (81 տարեկանում)
Վախճանի վայր Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ
Գերեզման Զինջիրլիքույու գերեզմանատուն
Թաղված Զինջիրլիքույու գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
Հայր Իսմեթ Ինյոնյու
Մայր Mevhibe İnönü?
 
Պարգևներ

Wigner Medal?

Էրդալ Ինյոնյու (թուրք.՝ Erdal İnönü, հունիսի 6, 1926(1926-06-06)[1], Անկարա, Թուրքիա - հոկտեմբերի 31, 2007(2007-10-31)[1], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), թուրք քաղաքական, պետական և հասարակական գործիչ, Թուրքիայի սոցիալական ժողովրդավարության կուսակցության (SODEP) առաջնորդ (1983-1985), այնուհետև Սոցիալ-դեմոկրատական ժողովրդական կուսակցության (SHP) առաջնորդ (1986-1993), փոխվարչապետ 1991-1993 թվականներին, արտաքին գործերի նախարար 1995 թվականի մարտից մինչև հոկտեմբեր:

Անկարայի պոլիտեխնիկական համալսարանում և Ստամբուլի համալսարանում ֆիզիկոս-տեսաբան, մանկավարժ, ֆիզիկայի պրոֆեսոր։ Փիլիսոփայության դոկտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի երկրորդ նախագահ Իսմեթ Ինյոնյույի որդին (1938-1950), Աթաթուրքի իրավահաջորդն է։ Մինչև 1947 թվականը Անկարայի համալսարանում ֆիզիկա է սովորել։ 1951 թվականին Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ Յուջին Վիգների հետ համատեղ զբաղվել է խմբակային կրճատումների ուսումնասիրություններով (Լի խումբ

Վերադառնալով Թուրքիա՝ աշխատել է Անկարայի համալսարանում որպես պրոֆեսորի օգնական։ 1964-1974 թվականներին եղել է ֆիզիկայի պրոֆեսոր և տեսական ֆիզիկայի ամբիոնի առաջին վարիչը մերձավորարևելյան տեխնիկական համալսարանում (1960-1966 թվականներին): Նախաձեռնել է  նեյտրոնների շարժումների և փոխազդեցությունների հետազոտությունը նյութերի հետ։ 1969-1971 թվականներին եղել է համալսարանի արվեստների և գիտությունների ֆակուլտետի դեկան: 1970-1971 թվականներին Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանի ռեկտոր։ 1974 թվականին դասախոսել է Ստամբուլի Բոսֆորի համալսարանում։ Բացի ֆիզիկայի բնագավառում հետազոտություններից, հայտնի է նաև Թուրքիայի Հանրապետությունում և Օսմանյան կայսրությունում գիտության պատմության վերաբերյալ իր աշխատանքներով:

1983 թվականին հիմնադրել և եղել է սոցիալական ժողովրդավարության կուսակցության (SODEP) առաջնորդը։ 1986-1993 թվականներին.եղել է Սոցիալ-դեմոկրատական ժողովրդական կուսակցության (SHP) նախագահ: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ է: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի անդամ է։

11991-1993 թվականներին զբաղեցրել Է Թուրքիայի փոխվարչապետի պաշտոնը, 1995 թվականի մարտից մինչև հոկտեմբեր՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ 1993 թվականի մայիսի 16-ից մինչև 1993 թվականի հունիսի 25-ը կատարել է Թուրքիայի վարչապետի պարտականությունները։

2004 թվականին պարգևատրվել է Վիգնանի մեդալով[2]։

Մահացել է լեյկոզից։ Թաղվել է Զինջիրլիքույու գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]