Լոզան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Լոզան
Lausanne
Դրոշ Զինանշան
Flag of Lausanne.svg Wappen Lausanne.svg

Lausanne img 0586.jpg
ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
ՔաղաքապետԴանիել Բրելա
Առաջին հիշատակում1 դար, 200, 280
Մակերես41,37 կմ²
ԲԾՄ373—871 մ
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն 138 634 մարդ (3351)
Ագլոմերացիա 336 400
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ021
Փոստային ինդեքսներ1000—1008
Ավտոմոբիլային կոդVD
Պաշտոնական կայքlausanne.ch
##Լոզան (Շվեյցարիա)
Red pog.png

Լոզան (ֆր.՝ Lausanne [loˈzan]), քաղաք Շվեյցարիայի հարավ֊արևմուտքում, նավահանգիստ Ժնևի լճի ափին, Ժնև քաղաքից 62 կմ հեռավորության վրա[1]:

Լոզանը կրում է աշխարհի «Օլիմպիական մայրաքաղաք» անվանումը։ Այստեղ են գտնվում Միջազգային օլիմպիական կոմիտեի շտաբ-բնակարանը և բազմաթիվ այլ միջազգային սպորտային ֆեդերացիաներ։ Այստեղ է Շվեյցարիայի գերագույն դատարանը, Լոզանի համալսարանը, Դաշնային պոլիտեխնիկական դպրոցը և այլն։ Հիմնական տրանսպորտային տեսակն է տրոլեյբուսը: Երկրում միակ մետրոն այստեղ է։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում այստեղ գոյություն է ունեցել մի բնակավայր, որը հռոմեական դարաշրջանում կոչվել է Լաուզոնիում (այստեղից էլ այժմյան Լոզան անվանումը)։ Ոմանք ենթադրում են, որ անվանման հիմքում ընկած է գալլերեն Leusa «հարթ քար» բառը։

Ոմանք էլ գտնում են, որ անվանումն առաջացել է կելտերեն Lausodonum ձևից, որը նշանակում է «ամրոց Լաուս գետի ափին» (կելտերեն Լաուս՝ «քարքարոտ») կամ Lousis կելտական անձնանունից[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը կազմում է շուրջ 138.000 մարդ (2013 թ., մայիս)։ Չորրորդն է բնակչության թվով Շվեյցարիայում։ Ներգաղթյալները կազմում են ամբողջ բնակչության 40 %: Ագլոմերացիայի սահմաններում բնակվում է 336,4 հազար մարդ (2010 թ.)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոզանի տարածքում բնակության հնագույն հետքերը պատկանում են մեր թվարկությունից առաջ VI հազարամյակին։ Ապրողների հիմնական զբաղմունքը եղել է Ժնևի լճի ափի անտառներում որսը և հավաքչությունը։ XX դարում այդ տեղամասերում գտնվել են թաղման վայրեր։ Գտածոների մեջ եղել են մեր թվարկությունից առաջ II հազարամյակի զենք, կերամիկայից և բրոնզից իրեր, դիակիզության հետքեր, ինչպես նաև կավածեփ, հարդե տանիքներով խրճիթի մնացորդներ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տեսքը, լիճը և Ալպերը

Լոզանը, ինչպես և Շվեյցարիայի մնացյալ խոշոր քաղաքները, ընկած են երկրի միջին հատվածում, Ժնևի լճի հյուսիսային ափերին և Ալպյան լեռների ստորոտին։ ժնև քաղաքից հեռու է 62 կմ-ով։ Այն գտնվում է Լավո և Լյա Կոտ գինեգործական տարածաշրջանների սահմանին։ Տարածքում է նաև Շվեյցարական ռիվիերան՝ առողջարանային զոնան։ Ինչպես ամբողջ Շվեյցարիայում, այստեղ էլ գործում է Կենտրոնաեվրոպական ժամային գոտին։ Միջազգային կոորդինացիոն ժամանակից տարբերվում է ձմռանը +1:00, ամռանը՝ +2:00 ժամ։

Վյուշարը Դենանտու այգում

Քաղաքի տարածքը կազմում է 41,37 կմ²[3]: 1997 թվականին քաղաքի շինկառույցները կազմել են 42,9 %, անտառները՝ 39,6 %, գյուղատնտեսական հողահանդակները՝ 17,3 %: Լոզանը կարելի է անցնել ոտքով քայլելիս. ծայրից ծայր նրա երկարությունը կազմում է 4 կմ։

Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 373-ից 871 մետր. նավահանգիստ Ուշին՝ 374 մ., կենտրոնը՝ 495 մ., օդանավակայանը՝ 600 մ.: Բավականին մեծ բլուրների և ռելիեֆի համար նրան անվանում են շվեյցարական Սան Ֆրանցիսկո[4]: Ամենաբարձր կետը Շալե ա Գոբեն է՝ լեռնանցք՝ 872 մետր բարձրությամբ։

Քաղաքով են հոսում 4 գետեր, որոնք պատկանում են Ռոնայի ավազանին՝ Ֆլոն, Լուվ, Վյուաշեր և Ռյոլե։ Մի ժամանակ առաջ Ֆլոնը հոսում էր քաղաքի կենտրոնի ձորով, ներկայիս Սենթրալ փողոցով։ Հետագայում գետերից Ֆլոնը և Լուվը վերցվել են թունելների մեջ։ Հյուսիսային մասի ստրոգետնյա ավտոկայանատեղիներից մեկում, Ռիպոն հրապարակի տակ, կարելի է տեսնել Ֆլոն գետի հոսքը։ Ժնևի լճի ափերին են գտնվում այգիները, լողափերը, փոքր նավահանգիստը և այլն։

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոզանը ձյուների մեջ

Լոզանի կլիման ունի վերընթաց բնույթ[5], որը կրում է Ատլանտյան օվկիանոսի ազդեցությունը։

Միջին ջերմաստիճանը տարվա ընթացքում տատանվում է ձմռանը +3 °C իսկ ամռանը մինչև +20 °C: Էքստրեմալ պայմաններում այդ ցուցանիշները կարող են հասնել −10 °C մինչև +37 °C: Արևափայլի տևողությունը կազմում է տարեկան 1763 ժամ[6]: Քամու միջին տարեկան արագությունը կազմում է 1,8 մ/վրկ[7]. Միջին տարեկան խոնավությունը 71,7 %[8]: Քաղաքը գտնվում է 8-րդ սառնամանիքադիմացկուն զոնայում[9]:

Հյուսիս-արևելյան քամին, որը ձևավորվում է Ասիական անտիցիկլոնից, բերում է սառը օդ։ Հարավ-արևմտյան քամին, որը գալիս է Ատլանտյան օվկիանոսից, իր հետ բերում է խոնավություն[10]: Չոր քամիները, որոնց անվանում են այստեղ ֆյոն, ձևավորվում է տեղում և ցրտաբեր ազդեցություն է թողնում[11]: Ժնևի լճի մոտիկությունը ձմռանը մեղմացնում է ջերմաստիճանը, իսկ ամռանը՝ զովացնում։

Ձմեռը հիմնականում սառն է։ Ձյունը գալիս է դեկտեմբերից մինչև մարտ։ Տարվա ամենաչոր ամիսը փետրվարն է։ Ամառը տաք է, փոփոխական եղանակով։ Տեղումների առավելագույն քանակը թափվում է օգոստոսին։ Աշունը չոր է և արևոտ, որը գալիս է սեպտեմբեր-հոկտեմբերին։

{{{location|{{{վայրը|}}}}}}ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Սիմվոլիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի լոգոտիպը

Քաղաքի վավերական կնիքն իրենից ներկայացնում է վահան, կազմված հորիզոնական կարմիր ժապավեն ներքևից և սպիտակ՝ վերևից։ Կա նաև տարբերակ, որը թույլատրելի է, այն է. վահանը ւ թագը բռնած առյուծներ։ Քաղաքի լոգոտիպը հաստատվել է 1998 թվականին մունիցիպալիտետի կողմից։ Այն իրենից ներկայացնում է քաղաքի անվանումը և հորիզոնական շարված 7 կարմիր գնդեր[12]: Քաղաքի դրոշը իրենից ներկայացնում է ուղղանկյունի պաստառ՝ 2 հորիզոնական շերտերով։ Վերևինը սպիտակ է, իսկ ներքևինը, ավելի լայնը՝ կարմիր։

Բուրգունդյան արքա Ռուդոլֆ III կողմից հատված (XI դարի սկիզբ) դրամի վրա պատկերված է հավասարակողմ խաչ[13]: Գաղաքի զինանշանը XVII դարում հաճախ պատկերվել է 3 վահանների տեսքով։ XIX դարում կայսերական արծվի սիմվոլը փոխարինվեց շվեյցարական խաչով։

Lausanne img 0585.jpg
Lausanne 1.jpg

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ավտոճանապարհով «Լոզանի և Ժնևի միջև հեռավորությունը»։ АвтоТрансИнфо 
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
  3. Гонвиль, 2008, էջեր 11
  4. «The hills are alive with the rumble of trains»։ // swissinfo.ch։ Արխիվացված օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-8-2 
  5. «Potager : quand semer et planter région par région, selon le climat»։ // rustica.fr։ Վերցված է 2012-7-10 
  6. «Средние 1961—1990: Արևափայլի տևողությունը» (ֆրանսերեն)։ // meteosuisse.admin.ch։ Արխիվացված օրիգինալից 2012-05-31-ին։ Վերցված է 2012-4-15 
  7. «Միջին տարեկան ցուցանիշներ 1981—2000` քամու արագություն» (ֆրանսերեն)։ // meteosuisse.admin.ch։ Արխիվացված օրիգինալից 2012-05-31-ին։ Վերցված է 2012-4-15 
  8. «Խոնավության նորման 1961—1990» (գերմաներեն)։ // meteosuisse.admin.ch։ Արխիվացված օրիգինալից 2012-05-31-ին։ Վերցված է 2012-4-15 
  9. «Եվրոպայի կլիմայական զոնաները»։ // plantsdb.gr։ Արխիվացված օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-7-11 
  10. «Физическая география»։ // lausanne.ch։ Արխիվացված օրիգինալից 2012-05-31-ին։ Վերցված է 2012-4-27 
  11. Գոնվիլ, 2008, էջեր 27
  12. «La campagne de votation Métamorphose s’envenime à Lausanne»։ // archives.24heures.ch։ Արխիվացված օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-7-17 
  13. «Le Moyen Âge I»։ // musees.vd.ch։ Արխիվացված օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-7-17