Ժնևի լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժնևի լիճ
ֆր.՝ Lac Léman
գերմ.՝ Genfersee

Ժնևի լճի տեսարանը Մոնտրյո քաղաքից
Կոորդինատներ
Տեսակ քաղցրահամ
Երկարություն 73 կմ
Լայնություն 14 կմ
Ավազանի մակերեսը 582 կմ²
Ամենամեծ խորությունը 310 մ
Միջին բարձրությունը 372 մ
Ջրահավաքի մակերեսը 7395 կմ²
Թափվող գետերը Ռոն գետ
Սկիզբ առնող գետերը Ռոն գետ

Ժնևի լիճ (ֆր.՝ Lac Léman, գերմ.՝ Genfersee), լիճ Շվեյցարիայում և Ֆրանսիայում, Արևմտյան Ալպերի և Յուրայի միջև գտնվող միջլեռնային իջվածքում, 372 մ բարձրության վրա։ Մակերեսը 582 կմ2 է, երկարությունը 72 կմ, խորությունը՝ մինչև 310 մ։ Լիճն է մտնում և դուրս գալիս Ռոն գետը։ Լճի ափին են Ժնև, Լոզան քաղաքները։

Ժնևի լիճն Ալպերի ամենամեծ և իր մեծությամբ երկրորդ (Բալատոնից հետո) խոշոր քաղցրահամ լիճն է Կենտրոնական Եվրոպայում[1]։ Ժնևի լիճը գտնվում է Ռոնա գետի գետահովտում և ունի կիսալուսնաձև տեսք՝ ոլորվելով Իվուար գյուղի շրջանում։ Ոլորանը բնական ճանապարհով Ժնևի լիճը կիսում է Մեծ (ֆր.՝ Grand Lac) և Փոքր (ֆր.՝ Petit Lac) լճերի։

Լճի հյուսիսային ափին են գտնվում պերճաշուք հանգստավայրերը, այդ թվում նաև Շվեյցարական ռիվիերան։ Այս շրջաններում է գտնվում Շիլիոն ամրոցը, որը հայտնի է լորդ Բայրոնի շնորհիվ, համանուն պոեմում։

Տեղանվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժնևի և Լոզանի միջև ընկած տարածքը կոչվում է Լա-Կոտ (ֆր.՝ La Côte), իսկ Լոզանի և Վեվե քաղաքի միջև ընկած տարածքը՝ Լավո (ֆր.՝ Lavaux

Դեռևս հռոմեական տիրապետության ժամանակ լիճը կոչվել է լատին․՝ Lacus Lemannus: 4-րդ դարում այդ անվանումը վերածվել է լատին․՝ Lacus Lausonius կամ լատին․՝ Lacus Losanetes, իսկ դարի կեսերին՝ ֆր.՝ Lac de Lausanne:

Ժնևի լիճ

ֆր.՝ Lac de Genève անվանումը սկսեց կիրառվել 16-րդ դարում՝ Շվեյցարիայի որպես պետություն ամրապնդումից հետո։ 18-րդ դարում ֆրանսերեն լեզու վերադարձվել է ֆր.՝ Lac Léman անվանումը, որը դարձել է լճի երկրորդ առավել հաճախ օգտագործվող անվանումը։ Այն ունի շատ հին ծագում, հավանաբար՝ նախակելտական, կազմված է հին հունարեն լիմնոս բառի հետ ընդհանրություն ունեցող և «լիճ» իմաստն արտահայտող արմատից։ Որոշ քարտեզներում լիճը նշված է որպես ֆր.՝ Lac d’Ouchy (Ուշի՝ Լոզանի ափին գտնվող նավահանգիստ)։

Միջին դարերում կոչվել է նաև Լոզանի լիճ (ափին գտնվող Լոզան քաղաքի անունով[2]։

Նավագնացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղևորափոխադրումները լճով իրականացնում է շվեյցարական Compagnie générale de navigation sur le lac Léman շոգենավագնացությունը, որը հիմնադրվել է 1873 թվականին։ Նրա կազմի մեջ մտնում է 5 անվավոր շոգենավ, որոնք կառուցվել են 20-րդ դարում։

Լիճը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Deep Purple երաժշտական խմբի Smoke on the Water («Ծուխը ջրի վերևում») երգը ձայնագրվել է 1971 թվականին այն իրադարձությունների տպավորությունների ներքո, որոնք այդ ժամանակ տեղի են ունեցել Ժնևի լճի ափին գտնվող Մոնտրյո քաղաքում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժնևի լճի համայնապատկերը ամպրոպից հետո։ Տեսարանը Մոնտրյո քաղաքի ափից։ Ձախ կողմում, արևի ճառագայթներում Սեն Ժինգոլֆ քաղաքն է, Ֆրանսիա։
Ժնևի լճի համայնապատկերը ամպրոպից հետո։ Տեսարանը Մոնտրյո քաղաքի ափից։ Ձախ կողմում, արևի ճառագայթներում Սեն Ժինգոլֆ քաղաքն է, Ֆրանսիա։


Լավո շրջանի տեռասավոր խաղողի այգիները՝ Համաշխարհային ժառանգություն Տեսարանն արբանյակից՝ ներքևի ձախ անկյունում Ժնև քաղաքն է, իսկ վերևի աջ անկյունում՝ Մոնտրյո քաղաքը։ Ժնևյան հայտնի Ժնևի շատրվանը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լեման լիճ
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 288