Jump to content

Ժնևի շատրվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շատրվան
Ժնևի շատրվան
Jet d'eau de Genève
Ժնևի շատրվանը
Երկիր{{{2}}} Շվեյցարիա
Հիմնադրման թվական1886 թվական
ՎիճակԳործող շատրվան
🌐ww2.sig-ge.ch/a-propos-de-sig/nous-connaitre/sites_expositions/jet_deau(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ
Ժնևի շատրվանը Վիքիպահեստում
Ժնևի շատրվանը 1886 թվականին

Ժնևի շատրվան (ֆր.՝ Jet d'eau de Genève, տարբեր լեզուներուվ այն չի թարգմանվում՝ Jet d’Eau, Ժե դ’Օ), շատրվան Ժնևում՝ Շվեյցարիայում։ Քաղաքի կարևոր տեսարժան վայրը և աշխարհի ամենաբարձր շատրվաններից մեկը։

  • Շատրվանի բարձրությունը կազմում է 147 մետր։
  • Ցայտելու արագությունը՝ 500 լիտր/վայրկյան։
  • Պոմպերի (դրանք թվով երկուսն են) հզորությունը կազմում է 2400 Վ., 500 կվատ։
  • Շթի արագությունը 200 կմ/ժամ[1][2][3]։

Առաջին անգամ շատրվանը կառուցվել է 1886 թվականին այսօրվա տեղադիրքից մի քիչ ներքև[3]։ 1891 թվականին ի պատիվ Շվեյցարիայի համադաշնության 600-ամյակի շատրվանը կառուցվեց քաղաքում՝ ընդհանուր տեսանելիությամ համար։

Այդ ժամանակ նրա առավելագույն բարձրությունը կազմում էր 90 մետր։ Այսօրվա վայրում շատրվանը տեղադրվել է 1951 թվականին՝ պոմպային կայանքի վրա՝ որը լճի տակ է։ Սա արվեց որպեսզի չօգտագորվի ջրմուղի ջուրը, ինչպես նախկինում, այլ հենց լճի ջուրը։

2003 թվականից շատրվանն աշխատում է ամենօրյա ռեժիմով։ Այն անջատում են միայն սաստիկ քամիների և սառնամանիքների դեպքում[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Genève Tourisme - Découvrir Genève - Jet d'eau
  2. Ville de Genève - Site officiel - Jet d'eau et Jardin anglais Արխիվացված 2012-12-01 Wayback Machine
  3. 3,0 3,1 Geneva Jet d’Eau fountain Switzerland
  4. «Patrimoine Genève - Le Jet d'eau de Genève, "Horaires 2008" (2008 Schedule)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժնևի շատրվան» հոդվածին։