Թաքսիմ Գեզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաքսիմ Գեզի
Տեսակքաղաքային զբոսայգի
Երկիր Թուրքիա
ՎարչատարածքԲեյօղլու
Հիմնվել է1943
Բացվել է1943
ՃարտարապետHenri Prost?
Մակերես3,8 հեկտար
ՍեփականատերDirectorate General of Foundations (Turkey)?[1] և Istanbul Metropolitan Municipality?[1]
Թաքսիմ Գեզիը գտնվում է Թուրքիաում
Թաքսիմ Գեզի
Թաքսիմ Գեզիը գտնվում է Երկիրում
Թաքսիմ Գեզի

Թաքսիմ Գեզի այգի (թուրքերեն՝ Taksim Gezi Parkı), քաղաքային զբոսայգի Ստամբուլի Թաքսիմ հրապարակում։ Այգին գտնվում է Բեյօղլու թաղամասում։ Զբոսայգին քաղաքի ամենափոքր այգիներից մեկն է։ Նախկինում այգու տեղում եղել են զորանոցներ։ 2013 թվականին այգում տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև։ Բախման պատճառը Ստամբուլի քաղաքային իշխանությունների որոշումն էր հատել ծառերը և դրա փոխարեն կառուցել առևտրի կենտրոն[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն վայրում, որտեղ ներկայումս գտնվում է այգին, 1806 թվականին կառուցվել են զորանոցներ, որոնք առավել հայտնի էին Հալիլ փաշայի հրետանային զորանոցներ անվամբ (թուրքերեն՝ Halil Paşa Topçu Kışlası): Զորանոցները կառուցված էին օսմանյան, ռուսական և հնդկական ճարտարապետական ոճերով։ Դրանք մեծապես տուժել էին Մարտի 31-ի պատահարի ժամանակ 1909 թվականին[4]։

Ժամանակի ընթացքում զորանոցների ներքին բակը վերակառուցվում է և դառնում Ստամբուլի առաջին մարզադաշտը։ Թաքսիմ մարզադաշտում 1923 թվականի հոկտեմբերի 26-ին Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը անց է կացրել իր առաջին խաղը՝ խաղալով ոչ-ոքի Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ[4]։

1936 թվականին Թուրքիայի նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը հրավիրեց ֆրանսիացի ճարտարապետ և քաղաքային դիզայներ Անրի Պրոստին Ստամբուլ՝ քաղաքային զարգացման պլանի մշակման համար։ Այդ պլանի շրջանակներում 1940 թվականին, երբ Ստամբուլի քաղաքագլուխը Լութֆի Քըրդարն էր, զորանոցները հիմնահատակ վերացվեցին[4]։

Պրոստի նախագծի համաձայն, առաջարկվում էր քաղաքի կենտրոնում կառուցել քաղաքային մեծ զբոսայգի, որը կտեղակայվեր Թաքսիմ հրապարակի, Նիշանթաշը փողոցի և Մաչքայի միջև՝ ձգվելով մինչև Բոսֆոր։ Զբոսայգու կառուցումն ավարտվել է 1943 թվականին, և սկզբնական շրջանում կոչվել է Ինյոնյուի այգի (թուրքերեն՝ İnönü Park)՝ ի պատիվ երկրորդ նախագահ Իսմեթ Ինյոնյուի[4]։ Ժամանակի ընթացքում այգու տարածքը կրճատվել է՝ ի հաշիվ նորակառույց հյուրանոցների։

2013 թվականին երկրի կառավարությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ վերականգնելու պատմական զորանոցները և վերացնելու այգին։ Դա հանգեցրեց ժողովրդական ցույցերի, որը վերածվեց այգու տարածքում վրանային քաղաքի ստեղծմանը[5]։ Արդյունքում ցույցեր սկսվեցին Թաքսիմ հրապարակում, այնուհետև Ստամբուլի մնացած շրջաններում։ Ոստիկանների հետ բախումները սկսվեցին մայիսի 28-ին և միայն հունիսի 16-ին ոստիկանական ուժերը կարողացան ցուցարարներին հանել այգուց՝ միայն արցունքաբեր գազի օգնությամբ[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]