Բեշիկթաշ (շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բեշիկթաշ
Besiktas Square.jpg
Կոորդինատներ: 41°3′0″ հս․ լ. 29°1′0″ ավ. ե. / 41.05000° հս․. լ. 29.01667° ավ. ե. / 41.05000; 29.01667
Երկիր Թուրքիա Թուրքիա
Ժամային գոտի UTC+03:00
Պաշտոնական կայք besiktas.gov.tr
##Բեշիկթաշ (շրջան) (Թուրքիա)
Red pog.png

Բեշիկթաշ (արտասանվում է թուրք.՝ Beşik taş) թաղամաս (բելեդիյե) Ստամբուլում, Թուրքիայում: Տեղակայված է Ստամբուլի եվրոպական հատվածում՝ Բոսֆորի ափին։ Թաղամասից հյուսիս գտնվում են Սարըյըր և Շիշլի, արևմուտք՝ Կյաըթհանե և Շիշլի, իսկ դեպի հարավ Բեյօղլու թաղամասերը։ Արևելքից ողողվում է Բոսֆորի ջրերով։ Բոսֆորի հակառակ ափին՝ Բեշիկթաշի դիմաց տեղակայված է Ուսքյուդար թաղամասը, որը գտնվում է Ստամբուլի ասիական հատվածում։ 2012 թվականի տվյալներով Բեշիկթաշի բնակչությունը կազմել է 186,067 մարդ։

Բեշիկթաշը 1850 թվականին
Բարբարոսա Հայրեդին փաշայի հուշարձանը

Թաղամասում տեղակայված են մի շարք հայտնի ճարտարապետական կառույցներ, որոնցից մեկը իրենից ներկայացնում է Դոլմաբահչեի պալատը։ Բեշիկթաշը Ստամբուլի ամենաթանկարժեք թաղամասն է։ Թաղամասի մեջ են մտնում Լևենտ և Էթիլեր գործարար շրջանները։ Թաղամասից քիչ այն կողմ գտնվում է մեծամասամբ հայաբնակ Ստամբուլի Գում Գափու թաղամասը։

Բեշիկթաշի Ինյոնու ստադիոնը 1967 թվականին

Բեշիքթաշ թաղամասը Բոսֆորի կամրջով կապված է Ուսքյուդարի հետ։ «Beşik taş» տերմինը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Քարե օրորոց»: Բեշիկթաշի խորհրդանիշներից մեկն համարվում է Բեշիկթաշ ՖԱ[1][2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]