Բաքըրքյոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Բաքըրքյոյ
թուրք.՝ Bakırköy
հունարեն՝ Μακροχώρι
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԿարգավիճակԹուրքիայի շրջաններ
Մտնում էՍտամբուլի նահանգ
Խոշորագույն քաղաքՍտամբուլ
Բնակչություն (2009)218 352
Ազգային կազմթուրքեր, հույներ, հայեր
Տարածք32,42
Istanbul location Bakırköy.svg
Istanbul location Bakırköy.svg
Ժամային գոտիUTC+2
Ավտոմոբիլային կոդ34
Կոորդինատներ: 40°58′59.000000101599″ հս․ լ. 28°51′13.000000099601″ ավ. ե. / 40.98305555558377478° հս․. լ. 28.85361111113877897° ավ. ե. / 40.98305555558377478; 28.85361111113877897
bakirkoy.gov.tr

Բաքըրքյոյ (թուրք.՝ Bakırköy), շրջան Ստամբուլի նահանգում: Գտնվում է Ստամբուլի եվրոպական մասում: Համարվում է Ստամբուլի քաղաքի բաղկացուցիչ մաս:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական և Բյուզանդական կայսրությունների ժամանակ այստեղ եղել է Եվդոմ բնակավայր (հունարեն՝ Ἕβδομον, որը իր հեռավորությամբ յոթերորդն է եղել Կոստանդնուպոլսից: Վաղես կայսրը այստեղ կառուցել է Մագնավրա կայսերական պալատը, իսկ կայսր Հուստինիանոս I-ը կառուցել է Յուկունդինայե պալատը: Այստեղ կառուցվել են երկու եկեղեցիներ, որոնք նվիրված են եղել Հովհաննես Մկրտչին: Դրանցից մեկում թաղված է բյուզանդական Բարսեղ Բ Բուլղարասպանի գլուխը և մնացորդները:

Եվդոմում է գտնվել Մարսի դաշտը, որտեղ թագադրվել են մի շարք կայսրեր՝ Վաղեսը, Արկադիոս Բ-ն, Գոնորիոսը, Թեոդոսիոս Բ Փոքրը, Փոկասը, Նիկեփորոս Փոկասը:

Ավելի ուշ այստեղ է գտնվել Մաքրոհորի բնակավայրը (հունարեն՝ Μακροχώρι), որը թուրքերը վերանվանել են Մաքրըքյոյ: 1878 թվականին հարևան Այաստեֆանոսում կնքվել է Սան Ստեֆանոյի պայմանագիրը՝ Ռուսական կայսրության և Օսմանյան կայսրության միջև: 1909 թվականին այստեղ տապալվել է օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ II-ը: 1925 թվականին Մաքըրքյոյը վերանվանվել է Բաքըրքյոյ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]