Ավջըլար
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Երկիր | |
|---|---|
| Կարգավիճակ | շրջան |
| Մտնում է | Մարմարածովյան տարածաշրջան Ստամբուլի մարզ |
| ԲԾՄ | 9 մետր[1] |
| Պաշտոնական լեզուներ | թուրքերեն[2] |
| Բնակչություն (2012) | 395,274 |
| Խտություն | 10,000 |
| Ազգային կազմ | թուրքեր, հայեր, հույներ, հրեաներ, ալբանացիներ |
| Տարածք | 39.23 |
| Հիմնադրված է | հունիսի 3, 1992[3] թ. |
| Ժամային գոտի | UTC+2 |
| Հեռախոսային կոդ | 0-212 |
| Փոստային ինդեքսներ | 34300–34399 |
| Ավտոմոբիլային կոդ | 34 |
| Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'. | |
| avcilar.gov.tr | |
Ավջըկար (թուրքերեն՝ Avcılar), շրջան Ստամբուլի եվրոպական հատվածում` Մարմարա ծովի ափին։ Ավջըլարը Ստամբուլի ամենաբանուկ թաղամասերից մեկն է։ Այստեղ է գտնվում Թուրքիայի ամենամեծ Ամբարլի Լիմանի նավահանգիստը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ 20-րդ դարի երկրորդ կեսը Ավջըլարը փոքր գյուղաքաղաք էր, որի բուռն ծաղկումը սկսվեց 1980-ական թվականներին։ 1992 թվականի մայիսի 27-ին Ավջըլարը դուրս եկավ Քյուչուքչեքմեջե շրջանի կազմից և դարձավ առանձին շրջան։ Ներկայումս Ավջըլարում է գտնվում Ստամբուլի համալսարանի կամպուսներից մեկը։
Շրջանը մեծապես տուժել է 1999 թվականին տեղի ունեցած Իզմիթի երկրաշարժի արդյունքում։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականին իր շտաբ- կայանը Ավջըլար տեղափոխեց «Zorlu Holding»-ը, որը Թուրքիայի իր մեծությամբ երրորդ ֆինանսաարդյունաբերական կազմակերպությունն է։ Հոլդինգը ղեկավարում է ազգային նշանակության մոտ 50 կազմակերպություններ։ Շրջանի տարածքում է գտնվում Թուրքիայի ամենախոշոր Ամբարլի Լիմանի նավահանգիստը, որի միջոցով է իրականացնում արտահանման և ներկրման մոտ 38%-ը։
Արտաքին հղում
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավջըլար» հոդվածին։ |
|