Jump to content

Ֆաթիհ

Ֆաթիհ
թուրքերեն՝ Fatih
41.010637°0′0″N 28.935285°0′0″E / 41.01064°N 28.93529°E / 41.01064; 28.93529
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՆահանգՍտամբուլի նահանգ
Շրջանի ղեկավարՀասան Քարաքաշ
ՀամայնքՍտամբուլի մարզ[1]
Հիմնադրված էսեպտեմբերի 1, 1930[2] թ.
Մակերես17 կմ²
ԲԾՄ24 մետր, 29 մետր
Պաշտոնական լեզութուրքերեն[1]
Բնակչություն429 351[3] մարդ (2011)
Խտություն26 362 մարդ/կմ²
Պաշտոնական կայքfatih.gov.tr
Ֆաթիհ (Թուրքիա)##
Ֆաթիհ (Թուրքիա)

Ֆաթիհ (թուրքերեն՝ Fatih), հաճախ անվանում են նաև պատմական կենտրոն կամ պատմական թերակղզի, Ստամբուլի շրջաններից մեկը, որը գտնվում է Ստամբուլի նահանգի եվրոպական հատվածում։ Սա պատմական Կոստանդնուպոլսի բուն տարածքն է, որն ընկած է եղել Կոստանդնուպոլսի պարիսպների ներքին հատվածում։ Շրջանում է տեղակայված քաղաքի պատմական, մշակութային տեսարժան վայրերի մեծ մասը, ներառյալ նաև Այա Սոֆիան, Թոփքափը ամրոցը, Սուլեյմանիե մզկիթը, Կապույտ մզկիթ (Ստամբուլ)ը, Խորայի եկեղեցին և Ստամբուլի հնագիտական թանգարանը։ Ներկայումս Ֆաթիհը համարվում է Ստամբուլի աղքատ պահպանողական շրջանը, որի բնակչության մեծամասնությունը Անատոլիայից ներգաղթածների սերունդներ են։ Այստեղ ապրում են նաև հայեր, հույներ և հրեաներ։

Կոստանդնուպոլսի անկումից հետո սուլթան Մեհմեդ II-ը այստեղ` Առաքյալների տաճարի տեղում կառուցեց քաղաքի առաջին մզկիթը` Ֆաթիհ մզկիթը, որտեղ էլ հետագայում սուլթանը թաղվեց։ Ֆաթիհ շրջանի Ֆեներ թաղամասում 1586 թվականից գտնվում է Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության նստավայրը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանի ափերը ողողվում են Ոսկեղջյուրի, Բոսֆորի, Մարմարա ծովի ջրերով։ Կոստանդնուպոլսի պարիսպներով Ֆաթիհ շրջանը բաժանված է Էյուպ և Զեյթինբուրնու շրջաններից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://www.harita.gov.tr/il-ve-ilce-yuzolcumleri
  2. https://www.icisleri.gov.tr/illeridaresi/il-ve-ilce-kurulus-tarihleri
  3. «Turkey, Istanbul». Сайт citypopulation.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաթիհ» հոդվածին։