Jump to content

Ստամբուլի հնագիտական թանգարան

Ստամբուլի հնագիտական թանգարան
Տեսակհնագիտական թանգարան և ազգային թանգարան
ԵրկիրԹուրքիա Ստամբուլ
ՏեղագրությունՖաթիհ և Ստամբուլի մարզ
ՎայրMain Building of the Istanbul Archaeological Museums?, Tiled Kiosk? և College of Fine Arts Building?
Կազմված էMuseum of the Ancient Orient? և Tiled Kiosk Museum?
Ղեկավարության նստավայրՍտամբուլ, Թուրքիա
ՀասցեOsman Hamdi Bey Yokuşu Sokak, Gülhane
Հիմնադրվել է1869
Այցելուներ530 065 մարդ (2022)[1]
41°0′42.01″N 28°58′53.00″E / 41.0116694°N 28.9813889°E / 41.0116694; 28.9813889
Կայքmuze.gov.tr/muze-detay?SectionId=IAR01&DistId=IAR
Քարտեզ
Քարտեզ
Ստամբուլի հնագիտական թանգարանը
Քադեշի հաշտության պայմանագրից հատվածներ
Հին հունական ցուցադրություն

Ստամբուլի հնագիտական թանգարան (թուրքերեն՝ İstanbul Arkeoloji Müzesi), թանգարան, որը գտնվում է Ստամբուլում։ Թանգարանը գտնվում է Սարայբուրնուում` Գյուլհանե այգու և Թոփքափը ամրոցի հարևանությամբ։ Բաղկացած է երեք թանգարաններից` հիմնական թանգարան, Հին Արևելքի թանգարան և իսլամական արվեստի թանգարան։ Թանգարանի հավաքածուն ունի ավելի քան 3 միլիոն ցուցադրանմուշ։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնվել է 19-րդ դարում` թուրք անվանի նկարիչ և հնագետ Օսման Համդի բեյի նախաձեռնությամբ։ Ցուցադրանմուշների մի մասը նախկինում պահվել է Սուրբ Իրինայի տաճարում։ Հիմնական մասնաշենքի կառուցումը սկսվել է 1881 թվականին՝ ֆրանսիական ծագմամբ օսմանյան ճարտարապետ Ալեքսանդր Վոլարիի նախաձեռնությամբ։ Կառուցումն ավարտվել է 1902 թվականին։ Թանգարանը բացվել է 1891 թվականի հունիսի 13-ին։ 1903 և 1907 թվականներին ավելացվել են աջ և ձախ մասնաշենքերը, ինչից հետո կառույցը ստացավ իր ներկայիս տեսքը։

Այն կառույցը, որտեղ տեղակայված է Հին Արևելքի թանգարանը, սկզբնական շրջանում եղել է կերպարվեստի դպրոց։ Հետագայում այն վերածվել է թանգարանի, որի բացումը տեղի է ունեցել 1935 թվականին։ 1963 թվականին թանգարանի շենքը փակվել է վերանորոգման և շահագործման հանձնվել միայն 1974 թվականին։

Ցուցադրանմուշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը ունի ցուցադրանմուշների հարուստ հավաքածու։ Ամենահայտնիներից են`

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստամբուլի հնագիտական թանգարան» հոդվածին։