Սուլեյմանիե մզկիթ
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Սուլեյմանիե մզկիթ թուրքերեն՝ Süleymaniye Camii | |
|---|---|
| Տեսակ | մզկիթ, տեսարժան վայր, կառույց և պատմական շենք |
| Երկիր | |
| Վարչատարածք | Ստամբուլի մարզ և Ֆաթիհ |
| Աշխարհագրական տեղադրաում | Մարմարածովյան տարածաշրջան |
| Կազմված է | Q134732099?, Süleymaniye Darülhadisi?, Süleymaniye Darülkurrası?, Süleymaniye Darültıbbı?, Süleymaniye Hamam?, Q131741260?, Q131741261?, Q131741262?, Q131741263?, Ottoman School of Süleymaniye?, Q135036535? և Q131741280? |
| Մասն է | Ստամբուլի պատմական շրջաններ |
| Հիմնվել է | 1550 |
| Կառուցման սկիզբ | 1550 |
| Կառուցման ավարտ | 1557 |
| Կարգավիճակ | գործող մզկիթ |
| Պատվիրող | Սուլեյման I |
| Անվանված է | Սուլեյման I |
| Ճարտարապետություն | |
| Ճարտարապետ | Միմար Սինան |
| Ոճ | օսմանյան ճարտարապետական ոճ[2] |
| Բարձրություն | 53 մ |
| Գմբեթ | 4 |
| Արտաքին գմբեթի տրամագիծ | 27,5 մ |
| Շինանյութ | մարմար, գրանիտ |
![]() | |
![]() | |
Սուլեյմանիե մզկիթը (թուրքերեն՝ Süleymaniye Camii), իր տարածքով Ստամբուլի ամենամեծ գործող մզկիթը։ Այն իր նշանակալիությամբ երկրորդն է քաղաքում։ Ստամբուլի գլխավոր մզկիթը համարվում է Կապույտ մզկիթը։ Մզկիթը իր մեջ կարող է տեղավորել մոտ 5000 հավատացյալների։ Գտնվում է քաղաքի հին մասում` Յոթ բլուրներից երրորդի վրա։
Մզկիթը կառուցվել է օսմանյան սուլթան Սուլեյման I-ի հրամանով` Սինան ճարտարապետի կողմից 1550- 1557 թվականներին։ Կենտրոնական գմբեթի բարձրությունը կազմում է մոտ 53 մետր, տրամագիծը` 26.5 մետր, որը գերազանցում է Այա Սոֆիայի տաճարին իր բարձրությամբ, սակայն զիջում է տրամագծով։
Մզկիթը ունի 4 մինարե, որոնք նշանակում էին, որ Ստամբուլի գրավումից հետո Սուլեյմանը չորրորդ փադիշահն է։ Առջևի երկու մինարեները ունեն երկուական պատշգամբ, իսկ մյուս երկուսը` երեքական պատշգամբ, ինչը նշանակում էր, որ նա Օսմանյան կայսրության 10-րդ սուլթանն է։ Մզկիթին կից գործում են բաղնիքը, մեդրեսեն, գրադարանը և աստղադիտարանը, որոնց հետ միասին մզկիթը կազմում է մի յուրահատուկ կոմպլեքս, որի տարածքը համեմատելի է Ստամբուլի փոքր թաղամասերի հետ։ Մզկիթը ունի 136 լուսամուտներ։
Մզկիթը մեծապես տուժել է 1660 թվականին տեղի ունեցած հրդեհի արդյունքում, իսկ գմբեթն էլ վնասվել էր 1766 թվականին տեղի ունեցած երկրա արժից հետո։
Մզկիթի բակում կա գերեզմանատուն, որտեղ գտնվում են օսմանյան սուլթան Սուլեյման I-ի և նրա սիրելի կնոջ Ռոքսելանայի դամբարանները։ Կա կարծիք, համաձայն որի մզկիթը աստիճանաբար իջնում է Ոսկեղջյուրը։
Ֆոտոպատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 https://islamansiklopedisi.org.tr/suleymaniye-camii-ve-kulliyesi
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուլեյմանիե ճարտարապետությունը(չաշխատող հղում)
- Սուլեյմանիե մզկիթը Արխիվացված 2015-01-31 Wayback Machine
- Սուլեյմանիե մզկիթը turkey-info-ում
- Սուլեյմանիեն WikiMAPIA-ում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուլեյմանիե մզկիթ» հոդվածին։ |
| ||||||||||

