Էյուփ
Էյուփ թուրքերեն՝ Eyüp | |
|---|---|
| Երկիր | |
| Մասն է | Bilad-ı Selase?[1] |
| Կարգավիճակ | շրջան |
| Մտնում է | Ստամբուլի նահանգ |
| Խոշորագույն քաղաք | Ստամբուլ |
| Հիմնական լեզու | թուրքերեն |
| Պաշտոնական լեզուներ | թուրքերեն |
| Բնակչություն (2008) | 323 038 |
| Ազգային կազմ | թուրքեր, հայեր, հույներ |
| Տարածք | 224 |
| Ժամային գոտի | UTC+2 |
| Հեռախոսային կոդ | 212 |
| Փոստային ինդեքսներ | 34000–34099 |
| Ավտոմոբիլային կոդ | 34 |
| 41°04′48″N 28°56′16″E / 41.08°N 28.937777777778°E | |
| eyup.gov.tr | |
Էյուփ (թուրքերեն՝ Eyüp), շրջան Ստամբուլի մարզի եվրոպական հատվածում՝ Սև ծովի ափին[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս վայրերում Բյուզանդական կայսրության տարածքում եղել է գյուղական բնակավայր։ Բյուզանդական ժամանակաշրջանում գյուղը կոչվել է Սուրբ Կոսմայի և Դամիանի վանք, քանի որ մոտակայքում գտնվել է եկեղեցի (հավանաբար վանք), որը նվիրված է եղել Սուրբ Կոսմային և Դամիանին։ Վանքը հետագայում ամրացվել է և Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ այնտեղ տեղակայված է եղել Գոդֆրուա Բուլյոնցու զորաբանակը։
Թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավման ժամանակ, Մեհմեդ II Ֆաթիհի հոգևոր խորհրդականը հայտարարել է, որ, իբր թե, այստեղ հայտնաբերել է Մուհամմադ մարգարեի զինակիցներից մեկւ Աբու Այուբ ալ Անսարիի գերեզմանը, ով մահացել էր այս վայրում արաբների կողմից Կոստանդնուպոլսի անհաջող գրավման ժամանակ։ Կոստանդնուպոլսի անկումից հետո, Մեհմեդ II-ը այստեղ կառուցել է Աբու Այուբ մզկիթը ։ Մզկիթը եղել է Ստամբուլում կառուցված առաջին մզկիթը։ Մզկիթի շրջակայքում կառուցվել են բաղնիք, մեդրեսե և հասարակական ճաշարան։ Այդ ժամանակվանից սկսած Էյուփը դարձել է սուրբ վայր։
17-18-րդ դարերում ներգաղթյալների մեծ հոսքի հետ պատճառով, Ստամբուլի բնակչությունը կտրուկ աճել է, որի արդյունքում Էյուփը մտել է Ստամբուլի մեջ։ Այստեղ կառուցվել են գործարաններ, և շրջանը դարձել է «բանվորական»։ 19-րդ դարի վերջին Էյուփ է այցելել ֆրանսիացի գրող Պիեր Լոտին, որի անունով շրջանում գործում է սրճարան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://islamansiklopedisi.org.tr/bilad-i-selase
- ↑ Büyükşehir İlçe Belediyesi Արխիվացված 2015-07-06 Wayback Machine, Turkey Civil Administration Departments Inventory. Retrieved 12 July 2023.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շրջանի ղեկավարի պաշտոնական կայք էջ Արխիվացված 2017-04-23 Wayback Machine
- Մունիցիպալիտետի պաշտոնական կայք էջ
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյուփ» հոդվածին։ |
| ||||||||||
| ||||||||||||||||
