Jump to content

Բյույուքչեքմեջե

Բյույուքչեքմեջե
թուրքերեն՝ Büyükçekmece
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Կարգավիճակmunicipality of Turkey?, քաղաք և Թուրքիայի շրջաններ
Մտնում էՍտամբուլի մարզ
Խոշորագույն քաղաքՍտամբուլ
ԲԾՄ8 մետր[1]
Հիմնական լեզութուրքերեն
Պաշտոնական լեզուներթուրքերեն[2]
Բնակչություն (2008)163 140
Ազգային կազմթուրքեր, քրդեր, հայեր, հույներ
Կրոնական կազմիսլամ, քրիստոնեություն
Տարածք196
Հիմնադրված էհուլիսի 4, 1987[3] թ.
Ժամային գոտիUTC+2
Փոստային ինդեքսներ34537
Ավտոմոբիլային կոդ34
41°01′52″N 28°32′54″E / 41.031111111111°N 28.548333333333°E / 41.031111111111; 28.548333333333
buyukcekmece.gov.tr
Սոքուլլու Մեհմեդ փաշայի մզկիթը (1567)

Բյույուքչեքմեջե (թուրքերեն՝ Büyükçekmece), շրջան Ստամբուլի մարզի հարավարևմտյան, եվրոպական հատվածում՝ Մարմարա ծովի ափին[4]։ Շրջանը համարվում է Ստամբուլի արդյունաբերական սիրտը։ Տարածքը, որտեղ ներկայումս գտնվում է շրջանը, մի քանի անգամ վերաբնակեցվել է։ Ենթադրաբար այս վայրում եղել է հունական Աֆիրա գաղութը։ Բյույուքչեքմեջեն գտնվում է Մարմարա ծովի հատված հանդիսացող ծոցի ափին։ Միմար Սինանը կառուցել է կամուրջ ծոցի վրա, որն առանձնացրել է ծովը ծոցից։ Շրջանի տարածքում առկա են նաև քարվանսարայների հետքեր, ինչը նշանակում է, որ Բյույուքչեքմեջեն եղել է Եվրոպային կապող տրանսպորտային ճանապարհի մի մաս։ Օսմանյան կայսրության կողմից գրավվելուց հետո, տարածքում բնակչություն չի եղել, և արհեստական անտառ է տնկվել։ Բյույուքչեքմեջեում են գտնվում նաև Ստամբուլի մեծահարուստների առանձնատները։ Այն հայտնի հանգստավայր է եղել մինչև 1970-ական թվականները։ Բյույուքչեքմեջեում ներկայումս գտնվում են Ստամբուլի արդյունաբերական գրեթե բոլոր գործարանները։ Այստեղ բնակվում են հիմնականում Անատոլիայից ներգաղթած միգրանտները։ Բյույուքչեքմեջում և Մարմարա ծովը, և ծոցը, խիստ աղտոտված են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյույուքչեքմեջե» հոդվածին։