Սիլիվրի
Քաղաք | ||
---|---|---|
Սիլիվրի | ||
թուրք.՝ Silivri | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Ստամբուլի մարզ | |
Քաղաքապետ | Օզջան Իշըքլար | |
Մակերես | 893.95 կմ² | |
Խոսվող լեզուներ | թուրքերեն | |
Բնակչություն | 137 861 մարդ | |
Ազգային կազմ | թուրքեր,հույներ, հայեր | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Փոստային ինդեքս | 34570 | |
Փոստային ինդեքսներ | 34570 | |
Ավտոմոբիլային կոդ | 34 | |
Պաշտոնական կայք | silivri.bel.tr silivri.gov.tr | |
| ||
Սիլիվրի (թուրք.՝ Silivri), քաղաք և շրջան Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում, Ստամբուլի մարզում: Շրջանը գտնվում է Մարմարա ծովի ափին: Սահմանակից է Ստամբուլի Բույուքչեքմեջե, Չաթալջա շրջանների և Թեքիրդաղի մարզի հետ:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սելիմբրիան (հին հուն․՝ Σηλυ(μ)βρία) հիմնվել է մ.թ.ա. 675 թվականին Մեգարայից Թրակիա գաղթած դորիացիների կողմից[1] և կառուցվել է թրակիական նախկին բնակավայրի հիմքում: Մ.թ.ա. 6-րդ դարում քաղաքը նվաճվել է պարսիկների կողմից[2]: Ստրաբոնը գտնում է, որ անվան մեջ առկա է brias արմատը, որը նրա կարծիքով թրակիերեն նշանակում է քաղաք[3]: Նիկոլայ Դամասկոսացին Սելիմբրիա բառը մեկնաբանում է որպես «Սելիայի քաղաք»[4]: Պելոպոնեսյան պատերազմի ժամանակ քաղաքը նենգաբար գրավվել է Ալքիբիադեսի կողմից[5]:
Ֆլավիոս Արկադիոսը քաղաքը վերանվանել է Եվդոկսիոպոլիս՝ իր կնոջ Էլիա Եվդոքսիացու պատվին: Պահպանվել են Անաստասիոս I-ի և Միքայել III-ի ժամանակների պաշտպանական ամրոցների հետքեր:
1399 թվականին Սիլիվրիան նվաճել են օսմանները, չնայած որ չորս տարի անց Բյուզանդական կայսրությունը վերականգնեց քաղաքի նկատմամբ իր իրավունքները: Թուրքական կարողացան նվաճել քաղաքը միայն Կոստանդնուպոլսի անկումից հետո: 1562 թվականին Միմար Սինանի գլխավորությամբ Սիլիվրիում կառուցվել է կամուրջ:
Սևրի պայմանագրով Սիլիվրին պետք է անցներ Հունաստանին, սակայն 1922 թվականին այնտեղ մտան թուրքական զորքերը և այդ ժամանակվանից սկսած Սիլիվրին ներառվեց Ստամբուլի մարզի մեջ:
Սիլիվրի բյուջեն հիմնականում ձևավորվում է պետական հատկացումներից և տուրիստական եկամուտներից: Շրջանում լայնորեն տարածված է գյուղատնտեսությունը: Աճեցվում է ցորեն, արևածաղիկ և գարի: 2008 թվականին Սիլիվրիում է բացվել Եվրոպայի ամենամեծ բանտը:
2014 թվականի հուլիսի 15-ին Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության Սուրբ Սինոդի որոշմամբ վերականգնվել է Սիլիվրիի թեմը[6].
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|