Jump to content

Քադըքյոյ

Coordinates: 40°59′13″N 29°2′12″E / 40.98694°N 29.03667°E / 40.98694; 29.03667
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Քադըքյոյ
40°59′13″N 29°2′12″E / 40.98694°N 29.03667°E / 40.98694; 29.03667
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՀամայնքՍտամբուլի մարզ[1]
Հիմնադրված էսեպտեմբերի 1, 1930[2] թ.
Մակերես40,21 կմ², 25 կմ²
ԲԾՄ60 մետր
Պաշտոնական լեզութուրքերեն[1]
Ժամային գոտիTRS?[3] և UTC+3[3]
Պաշտոնական կայքkadikoy.gov.tr և v2.kadikoy.bel.tr
Քադըքյոյ (Թուրքիա)##
Քադըքյոյ (Թուրքիա)

Քադըքյոյ (թուրքերեն՝ Kadıköy կամ Քաղկեդոն հուն․՝ Χαλκηδόνος), Ստամբուլի ամենահին շրջանը։ Քադըքյոյը գտնվում է Ստամբուլի ասիական հատվածում[4]։ Բնակության առաջին հետքերը այս վայրում պատկանում են մ.թ.ա. 680 թվականին։ Մեգարայի դորիացիները Բոսֆորի ափին կառուցեցին Քաղկեդոն քաղաքը, որը հայտնի է իր տիեզերական եկեղեցական ժողովներով։ Շրջանի ափերը ողողվում են Բոսֆորի և Մարմարա ծովի ջրերով։ Թաղամասում կողք կողքի բնակվում են թուրքերը, հայերը, հույները, հրեաները։ Հյուսիսարևմտյան մասում սահմանակից է Յուսքյուդար թաղամասին։ Ստամբուլի մետրոպոլիտենի մի քանի կայարաններ գտնվում են Քադըքյոյում։ Քադըքյոյը Ստամբուլի ասիական հատվածի ամենազարգացած և առաջադեմ թաղամասն է։ Այստեղ կան բազմաթիվ հյուրանոցներ, առանձնատներ, ակումբներ, փաբեր, բարձրաճաշակ ռեստորաններ և սրճարաններ։

Անվանումը թուրքերենից թարգմանվում է որպես «Քադըյա գյուղ»։ Համարվում է, որ անվանումը կապված է Ստամբուլի առաջին կադիյի (դատախազ) հետ, որին տրվեց այս տարածքը որպես կալվածք։ Հնարավոր է, որ Քադըքյոյը բյուզանդական Քաղկեդոնի թուրքականացված տարբերակն է։

Թաղամասի տարածքում գործում է Կոստանդնուպոլսի պատրիարքության Քաղկեդոնի մետրոպոլիտությունը, որի կազմում մտնում են մի շարք գործող ուղղափառ եկեղեցիներ։ Հենց այստեղ է 451 թվականին տեղի ունեցել հայտնի Քաղկեդոնի ժողովը։

2009 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում էր 529 191 մարդ, իսկ թաղամասի տարածքը կազմում է 41 քառ. կմ։ Ստամբուլի հայերի մի մասը ապրում է Քադըքյոյ թաղամասում։

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քադըքյոյ» հոդվածին։