Էսենյուրթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Էսենյուրթ
Haramidere Gökdelenler Bölgesi Esenyurt İstanbul.JPG
Կոորդինատներ: 41°2′3″ հս․ լ. 28°40′48″ ավ. ե. / 41.03417° հս․. լ. 28.68000° ավ. ե. / 41.03417; 28.68000
Երկիր Թուրքիա Թուրքիա
Ավտոմոբիլային կոդ 34
Պաշտոնական կայք esenyurt.gov.tr
##Էսենյուրթ (Թուրքիա)
Red pog.png

Էսենյուրթ (թուրք.՝ Esenyurt), քաղաք Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում, Ստամբուլի նահանգում: 2008 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 313 017 մարդ, իսկ տարածքը` 43,12 կմ²: Էսենյուրթը համարվում է Ստամբուլի արբանյակ քաղաքներից մեկը։ Տեղակայված է Ստամբուլի եվրոպական հատվածում։ Էսենյուրթ առանձին քաղաքի կարգավիճակ է ստացել 1989 թվականին` ադմինիստրատիվ բարեփոխումների արդյունքում և զբաղեցնում է 2770 հեկտար տարածություն։ Քաղաքը ներկայումս ունի 4 մշակութային կենտրոններ` Էսենյուրթի մշակութային կենտրոնը, Սաադեթդերե մշակութային կենտրոնը, Յենիքենթ մշակութային կենտրոնը և Յունուս Բալթա մշակութային կենտրոնը։ Հիմնական էթնիկ կազմը բաղկացած է թուրքերից, հույներից, հայերից և գնչուներից: 1950-ական թվականներին դեպի Էսենյուրթ և Ստամբուլ մեծ ներհոսք սկսվեց Արդվինից, Կարսից, Արդահանից և Էրզրումից: Ժամանակին Էսենյուրթում մեծ քանակությամբ թուրքահայեր են բնակվել, սակայն ներկայումս նրանց թվաքանակը չի գերազանցում 2000-ը։ Էսենյուրթը հայտնի համալսարանական քաղաք է։ Այստեղ են գտնվում Ստամբուլի Էսենյուրթ համալսարանը, այստեղ ունեն մասնաճյուղը Ստամբուլի Մարմարայի համալսարանը, որը առաջատար գիտահետազոտական կենտրոններից մեկն է ամբողջ Արևելյան Եվրոպայում: Էսենյուրթը բավականին թանկ քաղաք է բնակության համար։ Այստեղի գները շատ հաճախ հավասար են Բեյօղլուի կամ Բեշիկթաշի գներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գյուղական բնակավայրերը այս տարածքում եղել են դեռևս 19-րդ դարում: 1920-1930 թվականներին այստեղ տեղափոխվեցին մեծ քանակությամբ գնչուներ Բալկաններից, ինչով պայմանավորված է բնակավայրի էթնիկ ներկայիս կազմը։ 1989 թվականին քաղաքի կարգավիճակ ստանալուց հետո, Էսենյուրթը սկսեց արագ տեմպերով զարգանալ։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]