Ստամբուլի համալսարան
Ստամբուլի համալսարան | |
---|---|
Համալսարանի հիմնական կորպուսը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանով | |
Տեսակ | հասարակական համալսարան և open-access publisher?[1] |
Հիմնադրված է | 1933 և 1453 |
Հիմնադրիր | Մուհամմեդ II |
Ռեկտոր | Yunus Söylet? |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[2] |
Երկիր | ![]() |
Կայք | istanbul.edu.tr |
Կոորդինատներ: 41°0′46.930000099597″ հս․ լ. 28°57′49.950000100006″ ավ. ե. / 41.01303611113877423° հս․. լ. 28.96387500002778026° ավ. ե. | |
Istanbul University Վիքիպահեստում |
Ստամբուլի համալսարան (թուրք.՝ İstanbul Üniversitesi, անգլ.՝ Istanbul University), Թուրքիայի և Ստամբուլի առաջատար բուհը։ Համալսարանը Թուրքիայի ամենահին գործուն բուհն է։
Համալսարանի հիմնական տարածքը գտնվում է քաղաքի հին հատվածում՝ Բայեզիդ և Սուլեյմանիե մզկիթների միջև։ Ներկայումս համալսարանում և նրա մասնաճյուղերում սովորում է ավելի քան 60 000 ուսանողներ և 8000 ասպիրանտներ։ Համալսարանում աշխատում են ավելի քան 2000 պրոֆեսորներ։
Հիմնվել է Մեհմեդ II Ֆաթիհի կողմից 1453 թվականին։ Մինչ XX դարը համարվում էր իսլամի բարձրագույն դպրոց, իսկ արդեն 1927 թվականին վերակազմակերպվել և 1933 թվականին դարձել է աշխարհիկ ուսումնական հաստատություն։
Բովանդակություն
Ստամբուլի համալսարանի գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստամբուլի համալսարանի գրադարանը հիմնվել է 1925 թվականին և համարվում է Թուրքիայի խոշոր գրադարաններից մեկը։ Գրքային ֆոնդը կազմում է ավելի քան 250000 կտոր գիրք և ավելի քան 18000 ձեռագիր։
Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բժշկական ֆակուլտետ
- Իրավաբանության ֆակուլտետ
- Լեզվաբանության ֆակուլտետ
- Ճշգրիտ գիտությունների ֆակուլտետ
- Տնտեսագիտության ֆակուլտետ
- Անտառտնտեսության ֆակուլտետ
- Դեղագործական ֆակուլտետ
- Ստոմատոլոգիայի ֆակուլտետ
- Ջերահ փաշայի բժշկական ֆակուլտետ
- Մենեջմենթի ֆակուլտետ
- Քաղաքագիտության ֆակուլտետ
- Անասնաբուժական ֆակուլտետ
- Ինժեներիայի ֆակուլտետ
- Ջրային տնտեսության ֆակուլտետ
- Հեռահաղորդակցության ֆակուլտետ
- Աստվածաբանական ֆակուլտետ
- Ալի Յուջելիայի անվան մանկավարժական ֆակուլտետ
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համալսարանի պաշտոնական կայք էջը (անգլ.)(թուրքերեն)
- Համալսարանը WikiMAPIA-յում
|
- ↑ 1,0 1,1 Directory of Open Access Journals — 2003.
- ↑ https://eua.eu/about/member-directory.html