Հուստինիանոս Ա
Հուստինիանոս Ա | |
|---|---|
| Ծնվել է՝ | մայիսի 11, 482[1][2] |
| Ծննդավայր | Taurision (Serbia), Dardania, Բյուզանդական կայսրություն[2] կամ Տաուրեզիում[3] |
| Մահացել է՝ | նոյեմբերի 14, 565[1][2][4] (83 տարեկան) |
| Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս[5] |
| Երկիր | Բյուզանդական կայսրություն |
| Տոհմ | Հուստինիանոսների հարստություն |
| Հայր | Sabbatius?[3] |
| Մայր | Vigilantia? |
| Երեխաներ | Թեոդորոս Ցիրոս |
| Հավատք | քաղկեդոնականություն |
Հուստինիանոս Ա Փլավիոս Պետրոս Սավվատիոս (լատիներեն՝ Flavius Petrus Sabbatius Iustinianus, հուն․՝ Φλάβιος Πέτρος Σαββάτιος Ιουστινιανός , մայիսի 11, 482[1][2], Taurision (Serbia), Dardania, Բյուզանդական կայսրություն[2] և Տաուրեզիում[3] - նոյեմբերի 14, 565[1][2][4], Կոստանդնուպոլիս[5]), բյուզանդական կայսր 527 թվականի օգոստոսի 1-ից մինչև իր մահը՝ 565 թվականը։ Ձգտել է վերականգնել Հռոմեական կայսրության երբեմնի հզորությունն ու տարածքը։ Բյուզանդական զորքերը, զորավարներ Բելիսարիուսի, հայազգի Նարսեսի և ուրիշների գլխավորությամբ, վերագրավել են Արևմտյան Հռոմեական կայսրության մի շարք տարածքներ, պատերազմել Սասանյան Պարսկաստանի, սլավոնների դեմ։
Հուստինիանոս Ա-ը զինվորական, վարչական և տնտեսական միջոցներ է ձեռնարկել Բյուզանդական Հայաստանի հասարա-քաղաքական յուրատեսակ կարգը վերացնելու և հռոմեականացնելու նպատակով։ 529-ին Փոքր Հայքը (բաժանված էր Առաջին և Երկրորդ Հայքերի), Սատրապական Հայաստանը (Հաշտյանք, Ծոփք, Անձիտ, Անգեղտուն, Բալահովիտ գավառները) և Ներքին Հայքը միավորել է զինվորական մեկ շրջանի մեջ՝ մագիստրոսի գլխավորությամբ։ 536-ի մարտի 18-ի հրովարտակով ստեղծել է վարչական չորս միավորներ՝ Ներքին կամ Ներքնագույն, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայքեր։ Հայ նախարարական դասը կազմալուծելու համար 536-ին փոխել է ժառանգության կարգը՝ ժառանգելու իրավունք արտոնելով նաև ընտանիքի իգական սեռի անդամներին։ Վերակառուցել է հայկական հին քաղաքները՝ Կարինը, Մալաթիան, Սեբաստիան, Անարզաբան և հիմնել նորերը՝ կայսրության արևելքում առևտուրն ու արհեստագործությունը զարգացնելու, բյուզանդական տիրապետությունն ամրապնդելու նպատակով։ Հայտնի է նաև իր շինարարական գործունեությամբ, որի թագն ու պսակն է հանդիսանում Կոստանդնուպոլսում Սուրբ Սոֆիայի տաճարի կառուցումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 autori vari Enciclopedia Dantesca (իտալ.) / U. Bosco — Istituto dell'Enciclopedia Italiana, 1970.
- 1 2 3 4 5 6 Любкер Ф. Iustinianus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 707—708.
- 1 2 3 Nagl M. A. Sabbatius (գերմ.) // Pauly-Wissowa Band I A,2 — 1920.
- 1 2 Justinian I. // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 15. — P. 596—602.
- 1 2 http://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/j.1468-0025.2008.00486.x/full
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուստինիանոս Ա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 683)։ |