Բալահովիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բալահովիտ (այլ կիրառումներ)

Բալահովիտ, Արշամաշատ, Բալաբիտենա, Բալաբիտենե, Բալախահովիտ, Բալախոհովիտ, Բալախոյվիտ, Բալախովիտ, Բալահովիտք, Բալավիտենա, Բալավիտենե, Բալիձոր, Բալիոբիտա, Բալիսբիգա, Բալիսբիտա, Բալովիտենա, Բալու, Բալու Հովիտ, Բաղախոհովիտ, Բաղահովիտ, Բաղահովիտք, Բալիբիթենե, Բալաբիտենե, Բալիբետինե, Խոզան, Խոզանա գավառ, Խոզնա գավառ, Պալու, գավառ Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհում։ Տարածվում էր Արածանի գետի ստորին հոսանքի շրջանում, նրա աջակողմյան վտակ Պաղին (Փերի) գետի միախառնման շրջանում։ Հարավում սահմանակից էր Պաղնատուն, արևմուտքում՝ Խորձյան գավառներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

377-378 թվականներին Բալահովիտը հռոմեացիները միացրել են Հաշտյանք գավառի հետ։ 6-րդ դարում բյուզանդական տիրապետության ժամանակ սրանք երկուսն էլ մտնում էին Նախարարական (կամ Սատրապական) Հայաստանի մեջ և համարվում էին ինքնավար իշխանություններ կամ պարզապես ժողովուրդներ՝ Բալաբիտենե կամ Բալաբիտենա անվամբ։

Հուստինիանոս Ա կայսեր ժամանակ, երբ կազմվեցին Առաջին, Երկրորդ, Երրորդ, Չորրորդ Հայքերը, Բալահովիտը մտցվեց վերջինիս մեջ և կենտրոնը Բալուի փոխարեն դարձավ Մարտիրոպոլիսը (Տիգրանակերտ

Հռոմեական պատմիչ Պոլիբիոսը (Մ․թ․ա․ 3-2-րդ դարեր) Բալահովիտն անվանում է «գեղեցիկ դաշտ»։ Ունի հարթ մակերևույթ, արգավանդ հողեր, համապատասխանում է գեռագայի Խարբերդի նահանգի Բալուի գավառակին։

1562 թվականին, գուցե և դրանից առաջ էլ Բալահովիտն ուներ իր առանձին հայկական եկեղեցական առաջնորդարանը։ Անգլիացի Ռենդել Հարրիսի տվյալներով՝ 1895 թվականին հայկական կոտորածների ժամանակ գավառի 43 հայաբնակ գյուղերում կողոպտվել է 2059 տուն, որից 755-ը՝ հրդեհի ճարակ է դարձել, ավերվել է 44 եկեղեցի։ Բալահովիտի հայերը արտաքսվել են իրենց հայրենիքից 1915-1918 թվականներին։

Հիշատակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկողայոս Ադոնցը Բալահովիտը նույնացնում է Ուրարտուի Սուխմի, որը հիշատակվում է ասորեստանյան արձանագրություններում, իսկ ուրիշները՝ խեթական աղբյուրներում հանդիպող Պալապալշչա երկրամասերի հետ[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1986։