Ջերմաձոր
Արտաքին տեսք
Ջերմաձոր, գավառ Մեծ Հայքի Մոկք նահանգի կազմում[1]։ Գավառի կենտրոնն էր Շատախ ավանը[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Ջերմ (Արևելյան Տիգրիս) գետի ձորահովտում։ Մակերևույթը լեռնային է, անտառապատ ու ջրառատ։ Ջերմաձորը համապատասխանում է այժմյան Ջերմաձորի շրջանին, որը եղել է Մոկքի ամենաարևելյան գավառը[2]։ Ջերմաձորում էր գտնվում Զռել ամրոցը, (այժմյան Մոկուս քաղաքի արևելք), որը Թովմա Արծրունին հիշատակում է որպես Ջռայլ (Ջռղայլ, Ջռել)։ Ջերմաձորը հիմնականում համապատասխանում է հետագա Շատախ գավառին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զռայլ բերդում առժամանակ ապաստանել է Վարդան Մամիկոնյանը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ 2,0 2,1 Թադևոս Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն (5-րդ հրատ.), Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2007 — 234-235, էջեր 234-235 — 520 էջ. — 500 հատ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 493)։ ![]() |