Սպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Սպեր
Կոորդինատներ: 40°29′1″ հս․ լ. 40°59′43″ ավ. ե. / 40.48361° հս․. լ. 40.99528° ավ. ե. / 40.48361; 40.99528
Վարչական տարածք Արևմտյան Հայաստան
Վիլայեթ Էրզրումի վիլայեթ
Գավառակ Սպերի գավառակ
Այլ անվանումներ Ասպիրան, Իսպեր, Իսպիր, Իսպիրա, Իսպիրատիս, Իսփիր, Հասպիրատիս, Սիպիրիտես, Սիսպիրիտիս
Պաշտոնական լեզու Հայերեն, այլ
Ազգային կազմ Հայեր (մինչև Մեծ եղեռնը), այլ
Կրոնական կազմ Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ
Ժամային գոտի UTC+3
##Սպեր (Աշխարհ)
Red pog.png

Սպեր, բերդաքաղաք Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգում, իսկ ապա քաղաք Էրզրումի վիլայեթի Սպերի գավառակում։ Հանդիսանում էր Սպեր գավառի կենտրոնը: Գտնվում է Ճորոխ գետի աջ ափին, գեղատեսիլ այգեշատ ձորում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպերը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Քաղաքի մասին հիշատակված է հունահռոմեական, հայկական, արաբական և վրացական աղբյուրներում: Այն եղել է Բագրատունիների տիրույթը։ Հակոբ Կարնեցին (XVII դ․) Սպերը անվանում է«պարոնանիստ քաղաք»։ XV դարի վերջին քառորդին Սպերը զավթել են օսմանյան թուրքերը։ XIX դարի սկզբին մոտ 900 տուն բնակիչ ունեցող Սպերը, հետագա տասնամյակներին հայերի արտագաղթից հետո, վերածվեց անշուք գյուղաքաղաքի։

1915 թ-ին, Մեծ Եղեռնի ժամանակ, Սպերի հայերը բռնությամբ տեղահանվել են։ Սեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Այժմ Սպերը (Իսփիր) ավան է Թուրքիայի էրզրումի իլում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի 70-ական թթ․ վերջին Սպերում ապրում էր 230 հայ (25 տուն)։ XIX դարի վերջերին ուներ 900 տուն, իսկ XX դարի սկզբներին՝ 340 տուն, որից 40-50 տունը հայեր էին, իսկ մյուսները՝ թուրքեր, հույներ:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին արհեստներով և այգեգործությամբ, առևտրով և արհեստներով:

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպերի շրջակայքում կան ոսկու և մետաղական այլ հանքեր:

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեին եկեղեցի (Սուրբ Աստվածածին)։ Քաղաքի մոտ բարձր ծայռի վրա 1986 թվականի դրությամբ պահպանվել է Սմբատավան բերդի ավերակները: Շրջակա լեռներում պահպանվել էին հայկական եկեղեցու ավերակներ, իսկ Ճորոխի վրա՝ հնագույն մի կամուրջ[1]:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ուներ Բագրատունյան վարժարան:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին, հ․ 2, Ե․, 1964։
  • Ինճիճյան Ղ․, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ․ 1, Ասիա, հ․ 1, Վնտ․, 1806։
  • Ալիշան Ղ․, Տեղագիր Հայոց Մեծաց, Վնտ․, 1855։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 674


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png