Շաղագոմք
Արտաքին տեսք
Շաղագոմք (Շատգոմք), գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի կազմում[1][2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շաղագոմք կամ Շատագոմք գավառը գտնվել է Տայք նահանգի Ոքաղե գավառից հարավ-արևմուտք, Եփրատի վտակ Սարչամայի վերին հոսանքում (այժմ՝ Էրզրումի վիլայեթի Օվաջըկ վիճակ)։ Մովսես Խորենացին այն անվանում է «անապատ և հովանաւոր տեղիք»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Խորենացու այստեղ իր առաջին աշակերտներին է ուսուցանել Մեսրոպ Մաշտոցը։ Ղազար Փարպեցի Շաղագոմքը հիշատակում է Վահանանց պատերազմի (481-484) առնչությամբ. Վահան Մամիկոնյանը ամրանալով Շաղագոմքում, պայքարել է պարսից զորավար Հազարավուխտի ուժերի դեմ։ Հետագա աղբյուրներում Շաղագոմքի մասին տեղեկություններ չեն հանդիպում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 437)։ ![]() |