Ձորք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ձորք (այլ կիրառումներ)
1rightarrow.png  Տե՛ս նաև Բաղաբերդ (այլ կիրառումներ) 

Ձորք, պատմական Հայաստանի Սյունիք նահանգի գավառներից։

Ձորք փոքրիկ գավառը տարածվում էր Կապան գետի վերին հոսանքի շրջանում։ Գավառը 11-րդ դարից սկսած կոչվեց Կապան, այնտեղ գտնվող Կապան քաղաքի անունով, իսկ ավելի ուշ՝ Բաղաբերդ։

Ձորքը Սյունիքի ամենալեռնոտ շրջանն է։ Նրա մի զգալի մասը այժմ էլ ծածկված է խիտ անտառներով։

Սյունիքի թագավորության գոյության ընթացքում Ձորքը դարձել էր նրա կենտրոնական շրջանը՝ ոստանը։

Ձորք գավառի պատմա-աշխարհագրական նշանավոր վայրերն են Գեղի բնակավայրը, Կապան քաղաքը, Վահանավանքը, Բաղաբերդ և Շլորուտ բերդերը։[1]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թ.Խ. Հակոբյան (1981)։ Հայաստանի պատմական աշխարհագրություն։ Երևան: «Միտք»։ էջ 201-202