Փոքր Ծոփք
Փոքր Ծոփք ինչպես նաև Շահունյաց Ծոփք, Ծոփք Վերին, Մյուս Ծոփք, գավառ կամ գավառակ Մեծ Հայքի Ծոփք նահանգի Մեծ Ծոփք գավառի կազմում, Արածանիի ստորին հոսանքի աջ կողմում։ Հնում մտնում էր Ծոփքի, ապա Նախարարական Հայքի կազմի մեջ։ Մոտավորապես համապատասխանում էր հետագայի Խարբերդի վիլայեթի Դերսիմի գավառի Չմշկածագի, Խոզաթի և Մեծկերտի շրջաններին։ Արածանիով բաժանված էր Մեծ Ծոփքից։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանի թագավորության արձանագրություններում հիշատակվում է Ծուպանի ձևով։ Հնում մտնում էր Ծոփքի թագավորության մեջ՝ կազմելով նրա կենտրոնական մասը, որտեղ գտնվում էր Ծոփքի սրբավայրը՝ Հերապոլիսը (այժմ Չմշկածագ)։ Ծոփքի թագավորության կազմից նրա կենտրոնական մասում գտնվող Անձիտ գավառի անջատումից հետո Ծոփքը բաժանվում է հյուսիսարևմտյան և հարավարևելյան մասերի, որոնցից առաջինը հայտնի է դառնում Փոքր Ծոփք անունով։ Այստեղ տիրող Շահունի թագավորական հարստության անունով կոչվել է նաև Շահունյաց Ծոփք։
Բյուզանդական աղբյուրները Փոքր Ծոփքը շարունակում են կոչել Ծոփքի ընդհանուր անունով՝ Սոֆենա կամ Սոֆենե։ Ասորիները Ծոփքի այս մասը կոչում էին Սոֆ, իսկ Մեծ Ծոփքը Սոֆանենա կամ Սոֆանենե։ Այս անունները տարբերակումը երկար ժամանակ հաստատուն չի եղել։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան», Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1988, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 866